Վիքի-վիքի (ավտոբուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքի-վիքի
«Վիքի-վիքի» շաթլը 2007 թվականին
«Վիքի-վիքի» շաթլը 2007 թվականին
Տեսակշաթլ ավտոբուս
 Wiki Wiki buses Վիքիպահեստում
«Վիքի-վիքի» ավտոբուսի կանգառը Հոնոլուլուի օդանավակայանում, 2006 թվական
«Վիքի-վիքի» շաթլը 2022 թվականին

«Վիքի-Վիքի» շաթլ (անգլ.՝ Wiki-Wiki Shuttle), Հոնոլուլուի միջազգային օդանավակայանում գործող ավտոբուս, որը սպասարկում է ուղևորներին և ապահովում ուղեբեռի տեղափոխումը տերմինալների միջև։ Աշխատանքային ժամերը՝ տեղական ժամանակով 6-ից 22-ը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայերենում «wiki» բառը նշանակում է «արագ», իսկ «wiki-wiki» նշանակում է «շատ արագ»։ Շաթլի անունը ամերիկացի ծրագրավորող Ուորդ Քանինգհեմին ոգեշնչել է իր նոր կայքէջն անվանելու «WikiWikiWeb»[1]։ Այդ կայքի մշակման համար օգտագործվող տեխնոլոգիան ներառում էր կայքի այցելուների կողմից բովանդակությունը փոփոխելու հնարավորությունը, և տեխնոլոգիայի այս դասը ստացավ «վիքի» անվանումը, իսկ այդ տեխնոլոգիաներն օգտագործող արտադրանքներից է նաև այն ծրագրային ապահովումը, որով գրված է Վիքիպեդիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնոլուլուի օդանավակայանը «Վիքի-Վիքի» շաթլներն օգտագործում է 1984 թվականից, երբ դրանք ներդրվեցին որպես «ժամանակավոր միջոց»։ Օդանավակայանի ղեկավարությունը նախատեսում էր հրաժարվել դրանց հետագա շահագործումից, քանի որ օգտագործվող ավտոբուսները բարոյապես և ֆիզիկապես հնացած էին և, բացի այդ, դրանք չափազանց մեծ ծանրաբեռնվածություն էին ստեղծում օդանավակայանի շենքի համար[2]։

2004 թվականի նոյեմբերին տեղական լրատվամիջոցները հայտնեցին, որ «Վիքի-Վիքի» շաթլները կփոխարինվեն օդափոխվող հետիոտնային անցումով[3], 2005 թվականի հոկտեմբերին շարժվող մայթով այդ անցումն առաջին անգամ փորձարկվեց[4]։

«Վիքի-Վիքի» շաթլներ շահագործող ընկերությունը սկզբնապես Aircraft Services International Group-ն էր։ 2009 թվականի ապրիլին Հոնոլուլուի օդանավակայանը պայմանագիր է կնքել Roberts Hawaii ընկերության հետ, և այդ ավտոբուսների ցուցանակները փոխվել են «HNL shuttle»-ի[5][6]։

2013 թվականին Հոնոլուլուի օդանավակայանում շարունակել են օգտագործել շաթլ-ավտոբուսները[7], բայց դրանք սպասարկել են միայն միջազգային տերմինալը՝ 2010 թվականի վերջին շարժվող մայթի շահագործման հանձնելու շնորհիվ[8]։

2013 թվականին շաթլների երթուղում շահագործման են հանձնվել նախկին «Վիքի-Վիքի» գծանշումներով նոր ավտոբուսներ[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olson, Parmy (2006 թ․ հունիսի 15). «Whitman Gets EBay Users Mingling With Blogs, Wiki». Forbes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Dingeman, Robbie (2007 թ․ ապրիլի 8). «Honolulu airport getting $2.3B makeover». The Honolulu Advertiser. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 12-ին.
  3. «Honolulu's airport to replace Wiki-Wiki system». KPUA Hawaii News/Associated Press. 2007 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. Dingeman, Robbie (2009 թ․ հոկտեմբերի 15). «New US$13.2 Million Concourse Opened Today». The Honolulu Advertiser. eTurboNews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. David, Mari-Ela (2008 թ․ ապրիլի 10). «Hawaii Teamsters Allege Improprieties in New Wiki Wiki Shuttle Contract». Hawaii News Now. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Intra-Airport Transportation». Honolulu International Airport. State of Hawaii, Department of Transportation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «State of Hawaii, Department of Transportation». Hawaii Dept of Transportation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. Segal, Dave (2010 թ․ հոկտեմբերի 28). «Airport adds new corridor to replace Wiki Wiki». Star Advertiser. Honolulu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. «Hawaii Airports Modernization | Honolulu International Airport». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Intra-Airport Transportation — Official Website for all Hawaii Airports». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]