Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Namespace

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Namespace[խմբագրել կոդը]

15:47, 25 Ապրիլ 2007 (UTC)

Namespace–ի իմաստը, ինչպես օգտագործվում ք վիքիյում, նախագծի զանազան էջերի տարաբաժանումն է ըստ սրանց կրած ֆունկցիաների, այսինքն ստեղծում է էջերի կարգեր։ Այս պատճառով առաջարկում եմ Անվանակարգ հայերեն տարբերակը, որն իմ կարծիքով ավելի պատշաճ է և լավ է հնչում քան Անվանատարածք կամ Միջակայք տաբերակները։ - Teak 15:47, 25 Ապրիլ 2007 (UTC)

Անվանակարգը գեղեցիկ բառ է, բայց ըստ իս այն հասկացվում է ավելի շուտ նոմենկլատուրային, տաքսոնոմիկ իմաստներով: Անվանատարածքում ականջիս օտար է հնչում տարածքը, գուցե ավելի լավ կնայվեր տարածությու՞նը (որն ավելի է համապատասխանում space և միջակայք հասկացողություններին), կամ, չգիտեմ, չկա՞ այլ արմատ, որը կարտահայտեր <տարածություն> իմաստը, բայց լիներ ավելի կարճ, քան <տարածքը>: Գուցե անվանակա՞յք: Կամ, միգուցե արժե այս տերմինը տալ երկու՞ բառով (ինչպես, օրինակ, ռուսերենում՝ nрпстранство имен): Իսկ, հետաքրքիր է, ինչպե՞ս է թարգմանել Ռւբենն այս տերմինը C++ մասին հայերեն գրքում (կարծես namespace-ն այնտեղ առանցքային հասկացություներից է, չէ՞): Armatura 01:05, 2 Մայիս 2007 (UTC)
Ողջույն Բոլորին։ Այս տերմինը, երկար մտածելուց հետո, որոշեցի թարգմանել անվանատարածք։ Շուտով կհրատարակվի գրքի երկրորդ էլեկտրոնային տարբերակը և առաջին տպագրված տարբերակը, որոնցում էլ Դուք կհանդիպեք այս տերմինին :) Ներողություն այսքան ուշ պատասխանիս համար, սարսափելի զբաղված էի մեր մոտ տեղի ունեցած Արոնյան - Կրամնիկ խաղով։ Կարող եք գնահատել արդյունքը այցելելով այստեղ՝ http://www.aroniankramnik2007.am: Հարգանքներով՝   Ruben Vardanyan  talk  21:10, 7 Մայիսի 2007 (UTC):[reply]

Անվանակարգ

  1. - Teak 15:47, 25 Ապրիլ 2007 (UTC)

Անվանատարածք

  1. - User:PC AidTalk 17:10, 25 Ապրիլ 2007 (UTC)
  2. -   Ruben Vardanyan  talk  21:36, 25 Ապրիլ 2007 (UTC)
  3. - Togaed 23:08, 2 Մայիսի 2007 (UTC)[reply]
  4. - Armenak Margarian 06:31, 5 Մայիսի 2007 (UTC)[reply]

Անվանակայք

  1. - Armatura 01:05, 2 Մայիս 2007 (UTC)

Այլ (առաջարկեք ձերը)

Քննարկման արդյունք

  • Ընդունված է «Անվանատարածք» տարբերակը։ – 00:25, 5 Մայիսի 2007 (UTC)