Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Անգլերեն/5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմություն[խմբագրել կոդը]

Կիթառ

Անգլերեն

Դասական կիթառներ

Eminent South American guitarist Agustin Barrios

Classical guitars, also known as "Spanish" guitars, are typically strung with nylon strings, plucked with the fingers, played in a seated position and are used to play a diversity of musical styles including classical music. The classical guitar's wide, flat neck allows the musician to play scales, arpeggios, and certain chord forms more easily and with less adjacent string interference than on other styles of guitar. Flamenco guitars are very similar in construction, but they are associated with a more percussive tone.


In Portugal, the same instrument is often used with steel strings particularly in its role within fado music. The guitar is called viola, or violão in Brazil, where it is often used with an extra seventh string by choro musicians to provide extra bass support.


In Mexico, the popular mariachi band includes a range of guitars, from the small requinto to the guitarrón, a guitar larger than a cello, which is tuned in the bass register. In Colombia, the traditional quartet includes a range of instruments too, from the small bandola (sometimes known as the Deleuze-Guattari, for use when traveling or in confined rooms or spaces), to the slightly larger tiple, to the full-sized classical guitar. The requinto also appears in other Latin-American countries as a complementary member of the guitar family, with its smaller size and scale, permitting more projection for the playing of single-lined melodies. Modern dimensions of the classical instrument were established by the Spaniard Antonio de Torres Jurado (1817–1892).

Կիթառ-ի թարգմանություն

Թարգմանիչ --Ռոզի Մխիթարյան (քննարկում) 12:54, 13 Փետրվարի 2016 (UTC) Արված է
Վերստուգող --Marina Melik-Adamyan (քննարկում) 20:41, 14 Հունիսի 2020 (UTC)[reply] Ստուգված է


Դասական կիթառներ

Դասական կիթառները, որ հայտնի են նաև որպես իսպանական կիթառներ, որպես կանոն ունենում են նեյլոնե լարեր, որոնց դիպչում են մատներով և նվագում են նստած։ Կիթառով նվագում են մի շարք երաժշտական ժանրեր, ներառյալ՝ դասական երաժշտություն։ Դասական կիթառի լայն, հարթ գրիֆի շնորհիվ երաժիշտները ավելի հեշտությամբ են կարողանում նվագել գամմաներ, ապրեջիոներ և որոշ տեսակի ակորդներ, իսկ հարակից լարերի միջամտությունն ավելի քիչ է լինում, քան կիթառի մյուս տեսակների դեպքում։ Ֆլամենկոյի կիթառներն իրենց կառուցվածքով շատ նման են, սակայն ասոցացվում են ավելի հարվածային տոների հետ։

Պորտուգալիայում նույն գործիքն օգտագործվում է նաև պողպատյա լարերով, մասնվորապես երբ կիրառվում է ֆադո երաժշտությունը նվագելիս։ Կիթառը «վիոլա» կամ «վիոլաո» են անվանում Բրազիլիայում, ուր շորո նվագող երաժիշտները հաճախ այն կիրառում են ևս մեկ՝ յոթերորդ լարով` հավելյալ բասերն ապահովելու համար։

Մեքսիկայում հայտնի մարիաչիների խումբն օգտագործում է կիթառի մի շարք տեսակներ, փոքր չափի ռեքուինտոներից մինչև կիթարոն, որը չափերով ավելի մեծ է քան թավջութակը, իսկ լարում են բասային ռեգիստրում։ Կոլումբիայում ավանդական քառյակում նույնպես ներառված են մի շարք երաժշտական գործիքներ, փոքր չափի բանդոլաներից (որ երբեմն անվանում են նաև Դելյոզ- Գուաթարի, որը կիրառվում է ճամփորդելիս կամ սահմանափակ տարածք ունեցող սենյակներում ու փոքր տարածքներում) մինչև փոքր-ինչ ավելի մեծ տիպլե տեսակի կիթառ և մեծ չափի դասական կիթառ։ Ռեքուինտոն հանդիպում է նաև լատինամերիկյան այլ երկրներում՝ որպես կիթառների ընտանիքի լրացուցիչ անդամ, որի փոքր չափերի շնորհիվ ավելի շատ են նվագում միալար երաժշտություն։ Դասական երաժշտական գործիքների ժամանակակից ընկալումների հեղինակը իսպանացի Անտանիո դե Տորեսն է (1817-1892)։

Ծանոթագրություններ



Պատահական