Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Կազմակերպության նշանակալիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3. Նշանակալիություն
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ
Նշանակալիություն
Նշանակալիություն

Առարկան կամ թեման նշանակալի է, եթե այն բավականին մանրամասն ներկայացված է հեղինակավոր չեզոք երկրորդական աղբյուրներում:

Վիքիպեդիա:Նշանակալիություն

Շատ քիչ կազմակերպություններ և ընկերություններ են համապատասխանում Վիքիպեդիայում հոդված ունենալու չափանիշներին: Աշխարհում կան միլիոնավոր կազմակերպություններ, բայց նրանց միայն 0,1%-ից քիչն են նշանակալի Վիքիպեդիայի համար:

Վիքիպեդիայում ներառվելու համար կազմակերպությունը պետք է համապատասխանի նշանակալիության ընդհանուր չափանիշներին: Ըստ նշանակալիության ընդհանուր չափանիշների՝ առարկան ենթադրաբար նշանակալի է, եթե այն բավականին մանրամասն լուսաբանվում է հեղինակավոր չեզոք երկրորդական աղբյուրների կողմից, ինչպիսիք են ամսագրերը, թերթերը, գիտական հոդվածները, գրքերը և այլն:

Շահերի բախում և գովազդ

Եթե դու ներկայացնում ես այն կազմակերպությունը, որի մասին ցանկանում ես հոդված գրել Վիքիպեդիայում, դու հնարավոր է ունենաս շահերի բախում և դժվարանաս գրել լավ, չեզոք հանրագիտարանային հոդված: Քեզ համար դժվար կլինի գրել հոդված, որը գովազդային ոճ չի ունենա, իսկ Վիքիպեդիայում գովազդն արգելվում է: Եթե քո ապագա հոդվածը նման է գովազդի և չի համապատասխանում նշանակալիության չափանիշներին, այն արագ կջնջվի: Ամենաճիշտ գործողությունն այս դեպքում ոչինչ չանելն է. եթե քո կազմակերպությունը նշանակալի է, վաղ թե ուշ ինչ-որ մեկը կգրի դրա մասին: Քո կազմակերպության մասին գրելու փոխարեն, դու կարող ես գրել մեկ այլ հոդված, օրինակ, այն ոլորտի մասին, որով զբաղվում է քո կազմակեպությունը:


Քո կազմակերպությունը համապատասխանո՞ւմ է այս չափանիշներին