Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Գովազդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ
Նշանակալիություն

Առարկան կամ թեման նշանակալի է, եթե այն բավականին մանրամասն ներկայացված է հեղինակավոր չեզոք երկրորդական աղբյուրներում:

Վիքիպեդիա:Նշանակալիություն

Շնորհակալություն «Հոդվածի ստեղծման օգնականին» հետևելու համար

Եթե դու սերտորեն կապված ես այն առարկայի հետ, որի մասին ցանկանում ես գրել, ամենայն հավանականությամբ կառաջանա շահերի բախում, և քեզ համար դժվար կլինի գրել չեզոք, լավ և հանրագիտարանային հոդված, որը գովազդ չի համարվի․ գովազդը Վիքիպեդիայում արգելված է։ Բացի այդ, եթե քո հոդվածը կհիշեցնի գովազդ կամ չի բավարարի վերոնշյալ նշանակալիության չափանիշներին, կարճ ժամանակում կջնջվի։


  1. Վերանայի՛ր մտադրությունդ։ Վիքիպեդիան առարկաների վաճառման կամ ծառայությունների առաջարկման վայր չէ։ Եթե դու այստեղ ես, որպեսզի ներկայացնես առարկա, որի մասին դեռ ոչ ոք ոչինչ չի լսել, կամ պատմես, թե որքան զարմանալի և հրաշալի է այդ ապրանքը, ցավում եմ, սխալ տեղ ես եկել։
  2. Մի՛ գրիր քո սեփական ապրանքի կամ կայքի մասին։ Սովորաբար ինչ-որ մեկը գրում է հոդված իր ստեղծածի մասին, որովհետև այն դեռ ոչ ոքի ուշադրությունը չի գրավել։ Այդ պատճառով էլ առաջանում է շահերի բախում, և այդօրինակ հոդվածները ջնջվում են։ Վիքիպեդիայում կան հոդվածներ հանրահայտ կայքերի և առարկաների մասին, բայց Վիքիպեդիան օգտագործել դրանց առաջխաղացման համար, անընդունելի է։