Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Անձինք/Աղբյուրներ
Արտաքին տեսք
Աղբյուրների օրինակներ |
---|
Վստահելի աղբյուրներ
Ոչ վստահելի աղբյուրներ
|
Վիքիպեդիայում տեղ գտած ցանկացած տեղեկություն պետք է լինի հավաստի և ստուգելի։
Փաստերը, տեսակետները, տեսություններն ու փաստարկները կարող են ընդգրկվել հոդվածում միայն այն դեպքում, եթե դրանք նախկինում հրապարակվել են վստահելի և հեղինակավոր աղբյուրներում։ Աղբյուրները պետք է լինեն տվյալ առարկայից անկախ և ճիշտ։ Աղբյուրների հղումները Վիքիպեդիայի առանցքային դրույթներից մեկն են։ Առանց աղբյուրի ցանկացած նյութ կարող է վիճարկվել և ջնջվել։
Նշում․ Վիքիպեդիայի հոդվածները հեղինակավոր աղբյուրներ չեն համարվում։
Լավ աղբյուրները
- ունեն լավ համբավ և հարգված են,
- ոչ մի կերպ փոխկապակցված չեն հոդվածի առարկայի հետ,
- ստուգելի են։
Եթե քո հոդվածը չունի վստահելի, հեղինակավոր և անկախ աղբյուրներ, ապա այն կարող է ջնջվել։