Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Դեկտեմբեր 2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարվա հոդվածի քվեարկություն

Հայերեն Վիքիպեդիայի համայնքն ընտրում է 2021 թվականի «Տարվա հոդվածները»։ Առաջադրված թեկնածու հոդվածներից 2-ի օգտին կարող եք քվեարկել մինչ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ժամը 23։59։59։
Ընտրի՛ր քո հոդվածները , բայց մինչ այդ ստուգի՛ր քվեարկելու քո իրավունքը

--Voskanyan (քննարկում) 15:36, 3 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արման Մուսիկյան

Ցավով, պետք է տեղեկացնեմ, որ մահացել է Վիքիմեդիա Հայաստանի համահիմնադիր, 2012 թվականից Վիքիպեդիայի խմբագիր Արման Մուսիկյանը։ Վիքիպեդիայում Արմանի մասնակցային էջում կիսատ մնացին Հայաստանի բնակավայրերի ցանկերը, որոնց հոդվածները նա ստեղծում էր մեծ սիրով և հետևողականությամբ։ Հոգուդ հանգստություն, Արման ջան և հավերժ հիշատակ։--ԲեքոՔննարկում 16:42, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Բռնցքամարտի մենամարտեր: Տեղեկաքարտի ստեղծում

Հարգելիներ խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում ստեղծել նոր տեղեկաքարտ բռնցքամարտի մենամարտերի համար. կարծեք թե այն չկա: Ահա տեղեկաքարտի անվանումը ռուսերենում. Карточка боксёрского матча: Հոդվածն արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Հույս ունեմ, որ կկարողանանք ստեղծել նմանատիպ հոդվածներ: Ահա նաև հոդվածի անվանումը ռուսերենում. Владимир Кличко — Руслан Чагаев --Արման Մովսիսյան (քննարկում) 14:57, 20 դեկտեմբերի 2021

Խմբագրաթոն

2022 թվականի հունվարի 15-ին Վիքիպեդիան դառնում է 21 տարեկան։ Վիքիմեդիա Հայաստանը տարեդարձին նախորդող օրերին՝ դեկտեմբերի 23-ից, սկսում է նվեր-հոդվածների խմբագրաթոն։ Յուրաքանչյուր մասնակից 21 օրվա ընթացքում հայերեն Վիքիպեդիայում կարող է ստեղծել նվազագույնը 10,000 բայթ ծավալով նվեր-հոդված։ Հնարավոր է նաև քիչ ծավալով նվեր-հոդված ստեղծել, բայց հատկապես բարձր կգնահատվեն 21,000 և ավելի բայթ ծավալ ունեցող որակյալ հոդվածները և դրանց 3 առավել ակտիվ հեղինակները հատուկ կնշվեն ու կարժանանան հուշանվերների։ Խմբագրաթոնը կավարտվի 2022 թվականի հունվարի 12-ին։--Mher (WMAM) (քննարկում) 17:32, 22 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Տերմինների ճիշտ օգտագործում

Վիքիհամայնքի ուշադրությանն եմ հրավիրում որոշ տերմինների սխալ օգտագործման վրա։ Օրինակ եթե որևէ X երկիր կամ երկրի տարածքի մի մաս գրավվել է Նացիստական Գերմանիայի կողմից, իսկ 1944 թվականին այն նվաճվել է Խորհրդային Միության կողմից, ապա պետք չէ Խորհրդային գրականությունում գրված տերմինները տեղափոխել Հայերեն Վիքիպեդիա և գրել իբր X երկիրն ազատագրվել է Խորհրդային Միության կողմից։ Իսկ իրականությունն այն է, որ այդ X երկիրը նախ գրավվել է Նացիստական Գերմանիայի կողմից, այնուհետև վերագրավվել է Խորհրդային Միության կողմից։ Շատ կարևոր է, որ այս և նմանատիպ իրավիճակները հոդված խմբագրողները ուշադրության կենտրոնում պահեն, որպեսզի հոդվածը ակամայից չդառնա քարոզչական գործիք կամ ընթերցողի կողմից սխալ ընկալվի։ --Գարդմանահայ (քննարկում) 13:29, 23 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հայերեն Վիքիպեդիայի ամանորյա պատկերանիշ

Հարգելի՛ խմբագիրներ, առաջարկում եմ ավանդույթի համաձայն փոխել Վիքիպեդիայի պատկերանիշը, դարձնել այն ավելի տոնական։ Նախորդ տարի պատրաստել էի այս մեկը, կարող եք տեսնել։ Եթե այլ ավելի հարմար և գեղեցիկ տարբերակներ կան, խնդրում եմ առաջարկել ։) --ջեօ (✡) 07:16, 24 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հին լուսանկարների հավաքագրում նախագիծ

Հառիճավանքը 1872 թվականին, լուսանկարի հեղինակ՝ Պերճ Պռոշյան

Հարգելի վիքիհամայնք, դեկտեմբերի 28-ից մեկնարկում է «Հին լուսանկարների հավաքագրում» նախագիծը, որի նպատակն է Հայաստանի, հայերի հին (1800-ականների, 1900-ականների սկզբի) լուսանկարների հավաքագրումը (փնտրել, գտնել, բեռնել Վիքիպահեստ) և դրանք Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածներում օգտագործելը։

Այս նախագիծը հրաշալի հնարավորություն է բացահայտել նոր պատմություններ, աշխատել համացանցային և այլ բնույթի արխիվների հետ, հարստացնել Վիքիպահեստն ու Հայերեն Վիքիպեդիան հայկական թեմատիկայով։

Լուսանկարներ փնտրելիս օգտվեք 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներում Հայաստանում ճամփորդած արտասահմանցիների և հայ լուսանկարիչների թողած ժառանգությունից։ Այդպիսի լուսանկարիչներ են Թորոս Թորամանյանը, Դմիտրի Երմակովը, Արամ Վրույրը, Բոդիլ Բյորնը, Հովհաննես Քյուրքչյանցը և այլք։--Գարդմանահայ (քննարկում) 11:40, 27 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Upcoming Call for Feedback about the Board of Trustees elections

You can find this message translated into additional languages on Meta-wiki.

The Board of Trustees is preparing a call for feedback about the upcoming Board Elections, from January 7 - February 10, 2022.

While details will be finalized the week before the call, we have confirmed at least two questions that will be asked during this call for feedback:

  • What is the best way to ensure fair representation of emerging communities among the Board?
  • What involvement should candidates have during the election?

While additional questions may be added, the Movement Strategy and Governance team wants to provide time for community members and affiliates to consider and prepare ideas on the confirmed questions before the call opens. We apologize for not having a complete list of questions at this time. The list of questions should only grow by one or two questions. The intention is to not overwhelm the community with requests, but provide notice and welcome feedback on these important questions.

Do you want to help organize local conversation during this Call?

Contact the Movement Strategy and Governance team on Meta, on Telegram, or via email at msg(_AT_)wikimedia.org.

Reach out if you have any questions or concerns. The Movement Strategy and Governance team will be minimally staffed until January 3. Please excuse any delayed response during this time. We also recognize some community members and affiliates are offline during the December holidays. We apologize if our message has reached you while you are on holiday.

Best,

Movement Strategy and Governance

Thank you. Xeno (WMF) 17:56, 27 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]