Վիքիպեդիա:Գնահատում/Girls' Generation (խումբ)
Girls' Generation (խումբ)[խմբագրել կոդը]
2 փաստարկված Դեմ ձայնով հոդվածը չի անցնում քվեարկության փուլ:--Արամ 20:26, 12 Փետրվարի 2016 (UTC)
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գնահատման ժամկետները | 13.01.2016 - 12.02.2016 |
---|
Գտնում եմ, որ հոդվածը բովանդակալից տեղեկություններ է հաղորդում կորեական Girls' Generation խմբի մասին, ունի բավականին մեծ ծավալ: Հոդվածի մեջ զետեղված ինֆորմացիան հաստատված է հավաստի աղբյուրներով և մեծ թվով ծանոթագրություններով: Ակնկալում եմ ձեր անաչառ քննադատությունը, որը կօգնի հոդվածը բարելավելու հարցում: Հետաքրքրում են նաև հոդվածի իմասնատային մասին վերաբերող քննադատությունները :) --Լիլիթ ^_^ (քննարկում) 16:46, 13 Հունվարի 2016 (UTC)
- Նախ ասեմ, որ լավ հոդված ես գրել Լիլիթ ջան: Իմ կողմից աչքիս հանդիպած մի քանի սխալներ.
- կետադրական նշաններից հետո սովորաբար բացատ ենք թողնում (հիմնականում սխալը ստորակետներից հետո բացատ չթողելն է):
- Անվանումից հետո, փակագծերի մեջ նշված տարբերակները թվում են, հետևաբար անհրաժեշտ են ստորակետներ
- Դեբյուտ բառը կարելի է փոխարինել առաջնաելույթ բառով
- պրոֆեսիոնալ → մասնագիտացված
- «Մասնակիցների մեծ մասն արդեն բեմի վրա ելույթ ունենալու փորձ ուներ» - ունեին, դրված է հոգնակի թվով
- Սո Հյոնը` խմբի մակնեն (խմբի ամենափոքր մասնակիցը) - որոշիչ է, պետք է դնել ստորակետ
- Ինչպես նաև այդ պահը նրանք ֆիքսել են իրենք առաջին - կարծում եմ բառը պետք է փոխարինվի
Մնացած մասը հետո կնայեմ --Նորայր (∞) 17:19, 13 Հունվարի 2016 (UTC)
- Ես սովորաբար ինքս եմ ուղղումներ անում գնահատման ներկայացված հոդվածներում, բայց սխալները նշելն օգտակար է այնքանով, որ մասնակիցը չի կրկնի դրանք հետագայում: Դրա համար մի մասը նշեմ, մնացածը ինքս կուղղեմ, կամ կնշեմ ու կուղղեմ:
- Մինչ դեբյուտը, մասնակիցներն արդեն հայտնի էին: - ստորակետ պետք չէ
- կազմավորել նոր աղջիկների խումբ - նորը խումբն է, ոչ թե աղջիկները
- Շուրջ երկու տարի վեբ-ցանցերում մտորումներ էին ընթանում - գուցե քննարկումներ
- S.M. Entertainment-ի որ փորձաշրջան անցնողներից պետք է կազմավորվի խումբը - փորձաշրջանն անցածներից ովքեր պիտի ընդգրկվեն խմբում
- մի քանիսին հեռացրեցին - մի քանիսին հեռացրին (Արամ Սողոմոնյան, այդպես է չէ՞)
- Մեկնաբանություն՝ հեռացնել-հեռացրին, սոսկածանցների անհարկի կիրառման դեպք է, Արմենուհի՛ ջան:--Արամ քննարկում 01:42, 14 Հունվարի 2016 (UTC)
- մասնակիցների թիվը պակասեց մինչև իննը - ինը
- S.M. Entertainment-ին միացած առաջին մասնակիցը Ջեսիկան էր, 2000 թվականին: - Первой участницей, присоединившейся к стажёрам S.M. Entertainment, была Джессика в 2000 году.
- դարձել փորձաշրջան անցնողներ 2000 թվականին: - կամ մասնակցել փորձաշրջանին, կամ անցել փորձաշրջանը
- պարային դպրոցում
- Յունան քասթինգին մասնակցել է նույն տարուն - նույն տարում
- լսումներին մասնակցել է 2003 թվականին, երգելով մանկական երգ - լսումներին մասնակցել է 2003 թվականին՝ երգելով մանկական երգ
- Խմբի առաջնորդը` Թեյոնը «ընտանիքին» է միացել ... մրցույթում հաղթանակից հետո- Խմբի առաջնորդը` Թեյոնը, «ընտանիքին» է միացել ... մրցույթում հաղթելուց հետո
- Թիֆանին լսումներ անցավ Լոս Անջելեսի SM’s Starlight Casting System-ում, ու միացավ S.M.Ent.-ին - Թիֆանին լսումներ անցավ Լոս Անջելեսի SM’s Starlight Casting System-ում ու միացավ S.M.Ent.-ին (նույն ենթական է)
- Նա 1998 թվականից Starworld ընկերության աշխաողներից էր, և սպասում էր իր դեբյուտին - Նա 1998 թվականից Starworld ընկերության աշխաողներից էր և սպասում էր իր դեբյուտին (նույն ենթական է)
Կան նմանատիպ քերականական ու ոճական սխալներ, ինչպես նաև տառասխալներ: Մի անգամ էլ պիտի նայվի: Վաղը ինքս կփորձեմ ուղղումներ անել, մի մասն էլ կգրեմ:--Voskanyan (քննարկում) 17:25, 13 Հունվարի 2016 (UTC)
Անհասկանալի/ոչ ճիշտ թարգմանված նախադասություններն ու բառերը շատ են, ու դրանց ուղղումը բավականին երկար ժամանակ կպահանջի: Ինձ չի թվում, որ մասնակիցը կկարողանա այդ բոլոր սխալները ինքնուրույն գտնել ու ուղղել, մինչև հատ հատ չգրվի, բայց ինչպես նշեցի դրանք չափից դուրս շատ են ու ուղղումը ժամանակատար է: Բացի այդ հոդվածի կեսից շատ ցանկեր են, կարելի է առանձին հոդվածներ ստեղծել (Girls' Generation-ի սկավառակագրություն, Girls' Generation-ի մրցանակներ․․․): Այս տեսքով արժանի չէ ստանալու լավ հոդվածի կարգավիճակ: Նախկինում էլի են եղել թեկնածուներ (1, 2), երբ հոդվածը ունեցել է անթիվ սխալներ ու մասնակիցները եկել համաձայնության որ, քննարկումը շարունակել պետք չէ (ամենևին նկատի չունեմ, որ միայն իմ կարծիքի վրա հիմնվելով պետք է քննարկումը չշարունակել): --Եվրոֆան (Քննարկում) 18:16, 13 Հունվարի 2016 (UTC)
Մեկնաբանություն՝ Գնահատումը չի փակվում, քանի որ ըստ կանոնակարգի՝ Երկու փաստարկված «Դեմ» ձայնով հոդվածի գնահատման փուլը շարունակվում է մինչև սահմանված ժամկետը (1 ամիս), սակայն հոդվածը չի անցնում քվեարկության փուլ:--Արամ քննարկում 01:51, 14 Հունվարի 2016 (UTC)
Դեմ Նախ, ես իմաստ չեմ տեսնում ամբողջ սկավառակագրությունը, մրցանակներում անվանակարգվելը էս տեսքով հոդվածում ավելացնելը: Հոդվածի մոտ 70 տոկոսը աղյուսակ է: Աղյուսակները ծավալ ու նոր բաժիններ են ավելացնում, բայց մեծ քանակությամբ տգեղ են ու անիմաստ. հոդվածը առանց 70 տոկոս աղյուսակների ավելի լավը կլիներ: Բացի աղյուսակների մեծությունը, նաև աղյուսակներում շատ են անգլերեն չթարգմանված տեքստերը: Խումբը կորեական է չէ՞, ամեն դեպքում անգլերենը օրիգինալ լեզուն չէ: Պետք է թարգմանվեն բոլոր աղյուսակների դաշտերը, մրցանակների անունները և այլն: Պետք է թարգմանվեն կորեերեն ծանոթագրությունները ու մնացած բոլոր ծանոթագրությունները, որոնք հայերեն, անգլերեն կամ ռուսերեն չեն: Բացի աղյուսակները տեքստում նույնպես շատ են անգլերեն չթարգմանված բառերը/բառակապակցությունները, որոնք նույնպես պետք է թարգմանվեն/տառադարձվեն հայերեն: Այս ամենը ասում եմ առանց հոդվածը կարդալու, բայց բավական են, որ դեմ քվեարկեմ: --Դավիթ (∅) 19:39, 13 Հունվարի 2016 (UTC)
- Դավիթ ջան, կորեական բազմաթիվ երգեր, այդ թվում նաև այս խմբի երգերը, ունեն նաև անգլերեն անվանում (կորեերենի հետ մեկտեղ): Մրցանակաբաշխությունները ևս անգլերեն են ու կորեերեն: Ես նպատակահարմար եմ գտել գրել անգլերեն անվանումը, այլ ոչ թե կորեերենը: --Լիլիթ ^_^ (քննարկում) 18:15, 14 Հունվարի 2016 (UTC)
Ցանկանում եմ նշել, որ արդեն ուղղել եմ բոլոր նշված սխալներն ու բացթողումները: Կխնդրեի էլի սխալներ գտնելու դեպքում տեղեկացնել, որպեսզի ոչ միայն ուղղեմ դրանք, այլ նաև իմ մյուս հոդվածներում չկրկնեմ: Ամեն դեպքում, շնորհակալություն նկատված սխալները թվարկելու ու ուղղելու համար --Լիլիթ ^_^ (քննարկում) 17:31, 14 Հունվարի 2016 (UTC)
- Միտք:, Իսկ եթե Սկավառակագրություն, Տեսահոլովակագրություն, Ֆիլմագրություն, Մրցանակներ և այլ ցանկերը առանձին հոդված ստեղծես: Արմանի հետ համակարծիք եմ--Գարիկ (Խաչատրյան) 08:56, 15 Հունվարի 2016 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։