Կողմ, ահագին ժամանակ բացակայում էիք, հարգելի 6AND5։ Շատ ուրախ եմ, որ վերադարձել եք։ Հիշում եմ, երբ նոր էի գրանցվել, դուք այդ ժամանակ էիք ակտիվ։ Ասեմ նաև, որ 6AND5 մասնակիցը քիչ բան չի արել և ոնց էլ լինի ստաժ ունի։ Փորձ ունի, որովհետև շատ վաղուց է գործում այս նախագծում։ Ես եմ հիշում թե ինչպես էր հետևում նախագծին այն ժամանակ։ Որոշեցի կողմ քվեարկել։ Hovhannes 06։05, 3 Մարտի 2013 (UTC)
Կողմ։Իսկապես մեր վիքին ադմինների պահանջ ունի, մասնակիցը ունի փորձ վիքիպեդիայում, կարծում եմ արժանի է, միայն մի պայման, եթե մասնակիցը բացակայի 2 ամիս կամ երկար ժամկետով ավտոմատ զրկվի ադմինությունից։ Սա կցանկանայի վերաբերվեր բոլոր ադմիններին։--Սամվել (քննարկում) 09։27, 5 Մարտի 2013 (UTC)
Մեկնաբանություն՝ Այդ դեպքում ադմինի դրոշակից պետք է Ռուբեն և Ֆետայի ադմինները զրկվեն։ --ջեօ»)
Կողմ։ Հուսով եմ չեմ փոշմանի, կուզենայի Ձեզ տեսնել, հաջորդ Վիքի հանդիպմանը, օրը կարող եք դուք ընտրել։SusikMkr (քննարկում) 05։49, 10 Մարտի 2013 (UTC)
Դեմ, հարգելի 6AND5, աչքի տակով անցկացրեցի Ձեր խմբագրումները, այո քիչ աշխատանք չեք կատարել մեր Վիքիպեդիայում, որի համար իմ և բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում, բայց այնուամենայնիվ Ձեր ներդրումների բնույթը (կամ բնագավառը կամ տեսակը կամ ոճը) ներեցեք, բայց դեռ շատ այսպես ասած զարգանալու տեղ կա, չնայած բոլորիս համար էլ միշտ զարգանալու տեղ կա, բայց Ձեր դեպքում պարզապես լավ կլինի որ ավելի փորձ ձեռք բերեք, ավելի բազմաբնույթ աշխատանքներ կատարեք, ու իմ փորձից ելնելով ասեմ, որ եթե շարունակեք օգնել բոլորիս, հավատացեք կգա մի օր, որ այսպես ասած ավելի շատ պատրաստ կլինեք ադմին դառնալու համար, այսքանը։ Խնդրում եմ հանկարծ չնեղանաք իմ արձագանքից, դեմ լինելը իհարկե չի նշանակում դեմ լինել Ձեր աշխատանքներին և այլն ...։ Մեծ հարգանքներով՝ --ERJANIKքննարկում: 17։15, 2 Մարտի 2013 (UTC)
Ձեռնպահ Հարգելի 6AND5, բավականին շատ հոդվածներ եք ստեղծել, որոնց գերակշռող մասը հայկական թեմատիկայով է։ Դա գովելի է։ Իսկ դու գիտակցո՞ւմ ես, թե որքան պատասխանատու գործ է վիքիադմինը։ Դա պարզապես տիտղոս չէ, այլ այսպես ասած պարտավորություն։ Ես անձամբ ճանաչում եմ մի քանի վիքիադմինների և գիտեմ, թե որքան աշխատանք են կատարում նրանք։ Բացի այդ քո մասնակցի էջը և քո ծածկանունը ոչինչ չի ասում քո մասին։ Կուզենայի քեզ տեսնել նաև վիքիհավաքներից մեկում։ Այդ քեզ համար էլ է շատ օգտակար։ Դու հնարավորություն կունենաս անձամբ շփվելու ամենակտիվ մասնակիցների հետ։ Հարգանքներով՝ Արման Մուսիկյան (քննարկում) 09։55, 3 Մարտի 2013 (UTC)
եթե յուրաքանչյուր տարի ադմիններին վերահաստատելու հնարավորություն սահմանվեր, միանշանակ կողմ կքվեարկեի, սակայն այս պարագայում՝ Ձեռնպահ։ --Rob (քննարկում) 17։33, 12 Մարտի 2013 (UTC)
Մեկնաբանություն՝ Ես պատրաստ եմ յուրաքանչյուր 9 ամիս ժամանակահատվածի համար վստահության վերահաստատման քվեարկություն կազմակերպվի և ես միանշանակ կընդունեմ այդ արդյունքները, այսինքն, եթե ինձ կողմ քվեարկած մասնակիցներից 4-ը դեմ քվեարկեն , ես ինքնակամ կհրաժարվեմ կամ այլ տարբերակ դուք առաջարկեք ։--6AND5 (քննարկում) 18։24, 12 Մարտի 2013 (UTC)
Մեկնաբանություն՝ Համաձայն եմ միանշանակ, հարգելի Ռոբ։ Կարծեմ այդպես է գործում Շվեդերեն Վիքիպեդիան։ Ամեն տարի կրկին քվեարկություն է գնում։ --ջեօ 05։49, 13 Մարտի 2013 (UTC)
Հարց, 6AND5, եթե դուք ընտրվեիք ադմին և ոչ մի ակտիվ ադմին չլիներ. Ին՞չ կանեիք եթե անանուն այփին գործեր խամաճիկություն։ Արցիո՞ք առհավետ կարգելափակեիք այդ այփյին թե...։ --Vadgt (քննարկում) 19։08, 1 Մարտի 2013 (UTC)
Ոչ, քանի որ, օրինակ հնարավոր է, որ դա կատարվել է ինտերնետ ակումբից, այսինքն այլ օգտվողներ կարող են հետագայում հայտնվել, կախված ինչ ծավալի են բացասական գործողությունները, հնարավոր է ուղղակի զգուշացում տրվի կամ 1-3 օր:--6AND5 (քննարկում) 19:15, 1 Մարտի 2013 (UTC)[reply]
Ստանդարտ
Ադմինիստրատորի պարտականություններից որո՞նք եք հիմնականում պատրաստվում կատարել։
։Կփորձեմ մշտապես հետևել խմբագրություններին և չեզոքացնել վանդալությունները, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք նախատեսված են ադմինիստրատորների համար։
Ծանո՞թ եք Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցներից որևէ մեկին իրական կյանքում։
։Ոչ։
Ունե՞ք ադմինիստրատորական փորձ այլ ռեսուրսներում (Ինչպես ֆորումի մոդերատորի, այդպես էլ վիքինախագծի ադմինիստրատորի դերում)։
։Չունեմ։
Ոչ ստանդարտ
Հարց, Սիրելի 6AND5 շատ տպավորիչ են քո ներդրումները 2010 թ. կտրվածքով թե քանակով, թե հոդվածների ընտրությամբ։ Անչափ ուրախացա վերադարձիդ համար։ Մինչ քվեարկելը կուզենայի իրական կյանքում ծանոթ լինել։ Ցանկության դեպքում կարող ես միանալ մեր Վիքի հավաքին մարտի 9-ին։SusikMkr (քննարկում) 19։22, 1 Մարտի 2013 (UTC)
Հարգելի 6AND5, մինչև կարծիք հայտնելը կուզեի լսել քո պատասխանները (ես նոր մարդ եմ, ու այնքան էլ քեզ չեմ ճանաչում, կներեք)՝
ինչո՞ւ եք ուզում ընտրվել ադմին
ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ պիտի անի ադմինը--Ahaik (քննարկում) 20։15, 2 Մարտի 2013 (UTC)
Լավ հարց է, ինչու եմ ուզում դառնալ ադմին: Գործունեության դաշտն է ընդլայնվում, ավելի հետաքրքիր կլինի ինձ համար այդ նոր կարգավիճակում նոր հնարավորություններով մեր վիքիի հետագա զարգացմամբ ավելի ակտիվ զբաղվելու համար:
Հարգելի 6AND5 ինչպես նկատեցի դուք երկար ընդմիջումից հետո վերադարձել եք 2012-ի դեկտեմբերին:
Ինչով էր պայմանավորված այս երկար բացակայությունը և հետագայում հնարավոր է նման բացակայությունները կրկնվեն?՚
Ձեր բացակայության ընթացքում շատ կանոնակարգեր և չափանիշներ փոխվել են, ծանոթացել եք բոլոր փոփոխություններին?--Սամվել (քննարկում) 09։40, 4 Մարտի 2013 (UTC)
Նման երկար բացակայություններ կարծում եմ չեն լինի, սակայն չես կարող ասել կյանքում, ապագայում ինչ կարող է պատահել: Կարծում եմ եթե մասնակիցը գիտակցում է, որ բավական երկար ժամանակով բացակայելու է, ապա կարող է վիքիհանրությանը տեղյակ պահել ու սառեցնել կամ հրաժարվել իր կարգավիճակից, իսկ հետո փորձել վերականգնվել: Փոփոխություններին ծանոթ եմ:--6AND5 (քննարկում) 20:55, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Արդյունք
6AND5 մասնակիցը չի ընտրվել ադմին, քանի որ չհավաքեց բավականաչափ Կողմ ձայներ և ստացավ երկու հատ Դեմ ձայներ։ Այսպիսով ամփոփում ենք քվեարկությունը։ --Vadgt (քննարկում) 11։17, 9 Մարտի 2013 (UTC)
Ադմինիստրատորի կարգավիճակը տրված չէ անբավարար «կողմ» ձայների պատճառով։ --ERJANIKքննարկում: 06։52, 13 Մարտի 2013 (UTC)
Մեկնաբանություն՝Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից, ովքեր հայտնեցին կարծիք և մասնակցեցին քվեարկությանը, անգամ դեմ քվեարկողներից։Սակայն ամենատխուրը և աբսուրդային փաստը այն է, որ շատ մասնակիցներ ուղղակի բոյկոտեցին, անգամ ադմիները, բոյկոտելը դա քաղաքական կատեգորիա է, տվյալ իրավիճակում կարելի է ուղղակի ձեռնպահ քվեարկել։--6AND5 (քննարկում) 07։33, 13 Մարտի 2013 (UTC)
Մեկնաբանություն՝ Հարգելի 6AND5 ջան, պետք չէ էդպես կտրուկ որակումներ տալ։ ։) Պարզապես, երբեմն շատ դժվար է արտահայտել կարծիք, եթե այն չկա։ Կներես, բայց, գոնե ես, դեռևս շատ եմ դժվարանում Ձեր դիմումի մասով կարծիք հայտնելու, նույնիսկ Ձեռնպահ։ Ես ոչ միայն Ձեզ չեմ ճանաչում, կամ տեսել... այլ նաև չեմ էլ կարծում, որ կարելի է գնահատել Ձեր ներդրումը ընդամենը 4000+ խմբագրումներով և 130 ստեղծված հոդվածներով։ Էնպես, որ մնացեք ակտիվ, փորձեք ցույց տալ գործով, որ ադմին լինելը Ձեր համար է... Այդ ժամանակ կլինի ինչպես եղավ Երջանիկի դեպքում... ։) նրա ճակատին արդեն գրված էր ԱԴՄԻՆ... ու քվեարկությունը ավարտվեց փաստորեն դեռ չսկսած... (Երջանիկ ջան, կներես պատկերավոր խոսքերիս համար)։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում... ու չվհատվեք, որոշ ժամանակ անց նորից փորձեք։--Ahaik (քննարկում) 08։08, 13 Մարտի 2013 (UTC)
Անկեղծ ասած, ես ուզում էի քվեարկել, սակայն մտածում էի ժամանակ գտնել քվեարկությունից կից նաև տեսակետս հանգամանալի պարզաբանելու համար։ Ցավոք այդպես էլ չստացվեց (անցած ամիսը ինձ համար շատ լարված էր, շատ քիչ ժամանակ էի ունենում ՎՊ-ի համար)։ Ուղղակի հիմա մի երկու բան հավելեմ։ Նախ շատ ողջունելի է ադմին դառնալու ցանկությունն ինքնին։ Ես մանավանդ շատ ուրախանում եմ, երբ մասնակիցն ինքն է դիմում և ոչ թե ուրիշն է նրա փոխարեն դա անում (ինչպես օրինակ իմ դեպքում էր)։ Երկրորդ, ինձ համար շատ ցանկալի է, որ ադմինի թեկնածուն էական ներդրում կատարած լինի Վիքիպեդիա:X անվանատարածքում և քննարկման էջերում։ Այսինքն կանոնակարգերի ու ուղեցույցների քննարկում/մշակում, Խորհրդարան, պատկերների ու հոդվածների քննարկում։ Այդպես նաև պարզ է դառնում, թե ինչ տեսակետ ունի մասնակիցը տարբեր վիճահարույց խնդիրների վերաբերյալ և ինչ կարելի է նրանից սպասել, երբ լինեն խնդիրներ կամ անհամաձայնություններ։
Եվ վերջում 6AND5-ին խորհուրդ կտամ (ինչպես Ահայկն էլ ասում է), որոշ ժամանակ անց կրկին իր թեկնածությունը դնել։ --vacio20:57, 28 Մարտի 2013 (UTC)[reply]