Վիքիպեդիայի քննարկում:Նախագիծ 10.000 հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

10.000 հոդված 10 օրում[խմբագրել կոդը]

Աշխատանքի կատարման պրոցեսը
Տառադարձողի աշխատանքը (օրինակ)
Մուտքագրողի աշխատանքը (օրինակ)

Հարգելի գործընկերներ, մի քանի օր առաջ որոշ փորձեր անելուց հետո, պարզեցի որ կարելի է կարճ ժամանակաընթացքում ստեղծել մեծ թվով հոդվածներ, որոնք ունեն նույնանման և կրկնվող բովանդակություն։ Համառոտ եթե նկարագրեմ պրոցեսը, ապա հում տվյալները մուտքագրվում են տվյալների բազայի մեջ, որից հետո ծրագիրը ստեղծում է ելքային տվալներ։ Այսինքն տեքստ, որը մնում է պատճենել-փակցնել Վիքիպեդիա։ Այս եղանակով կարելի է 10 օրվա ընթացքում հայերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակն ավելացնել 10.000-ով։ Խոսքը մոտավորապես այս կարգի հոդվածների մասին է։ Այսպիսի նախագիծ իրականացնելու համար անհրաժեշտ է 8 մասնակից, որոնք ի վիճակի են օրական հատկացնել ±4 ժամ։ Ըստ որում մասնակիցների երկու խումբ է պետք՝ մուտքագրողներ, և տառադարձողներ։ Նրանցից ոչ մեկից չի պահանջվում ծրագրավորման իմացություն, ավելին նույնիսկ Վիքիպեդիայում խմբագրելու փորձը անհրաժեշտ չէ։ Պետք է միայն մարդիկ, ովքեր ունակ են թիմային աշխատանք անել և կարող են 10 օրվա ընթացքում ամեն օր մի քանի ժամ լարված աշխատել։ Ավելի մանրամասն, թե ով ինչ է անելու ստորև.

Տառադարձողներ (անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 2 հոգի)

Տառադարձողները ստանալու են ռուսերեն տեղանունների ցանկ .xls ֆայլով (տե՛ս կողքի պատկերը)։ Այդ տեղանունները տառադարձելու են հայերեն (Օրինակ Александровка > Ալեքսանդրովկա)։ Ռուսերենի նվազագույն և հայերենի լավ իմացությունը, ինչպես նաև ծանոթությունը Էքսել ծրագրին անհրաժեշտ են։ Յուրաքանչյուրն օրական մոտ 400 տեղանուն պետք է տառադարձի։

Տառադարձող-ստուգող (անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 1 հոգի)

Նուն աշխատանքը պետք է անի, ինչ մյուս մուտքագրողները, բացի դրանից պետք է աչքի անցկացնի և համակարգի մյուս երկուսի աշխատանքը։ Ռուսերենի և հայերենի իմացությունը պետք է զգալիորեն ավելի լավ լինի։

Մուտքագրողներ (անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 4 հոգի)

Մուտքագրողները ստանում են xls ֆայլ և ռուսերեն հոդվածների հղումները։ Հղումի վրա սեղմելով բացում են ռուսերեն հոդվածը. այնտեղից վերցնում են մի քանի ստանդարտ տվյալներ (աշխարհագրական կոորդինատներ, բնակչության քանակ, հիմնադրման տարեթիվ...) ու մուտքագրում xls ֆայի մեջ։ Այս խմբի յուրաքանչյուր անդամը օրական մոտ 300 հոդվածի տվյալներ պետք է մուտքագրի։ Վիքիպեդիայում խմբագրելու փորձը պարտադիր չէ։ Էքսել ծրագրին ծանոթ լինելը անհրաժեշտ է, բայց ամենակարևորը պետք է շատ ուշադիր ու վստահելի աշխատող լինեն։

Հիմա նկարագրեմ, թե բուն աշխատանքի պրոցեսը ինչպիսին է.

  1. Նախագիծը Կառավարող խումբը (անձը) ստեղծում է հոդվածների ցանկ և այն ուղարկում Տառադարձող խմբին,
  2. Տառադարձող խումբը ստեղծում է տեղանունների հայերեն ցանկ և ուղարկում Տառադարձող-ստուգող խմբին,
  3. Վերջինս ստուգում է այն և ուղարկում Մուտքագրող խմբին,
  4. Մուտքագրող խումբը այս ցանկի մեջ ավելացնում է անհրաժեշտ տվյալները և ուղարկում Կառավարող խմբին
  5. Ամենավերջում Կառավարող խումբը Վիքիպեդիայում ստեղծում է կարմիր հղումների ցանկ, ապա յուրաքանչյուր մասնակցի .doc ֆայլով ուղարկում «պատրաստի» հոդվածները, որոնք վերջիններս մուտք են անում Վիքիպեդիա։ (Սա աշխատանքի ամենահեշտ մասն է)։

Հուսով եմ կարողացա ամեն ինչ պարզ բացատրել, պատրաստ եմ պատասխանել հարցերի, եթե կան դրանք։ Սպասում եմ ձեր արձագանքին և եթե կան մասնակիցներ, ովքեր ցանկություն ունեն մասնակցել, ապա նշեք անպայման։ Հարգանքերով --vacio 22:10, 2 Հունվարի 2012 (UTC)

Եթե մեր առաջնահերթ խնդիրը հոդվածների քանակն ավելացնելն է, ապա կարող ենք այս եղանակը օգտագործել, իհարկե մի լավ փորձարկելուց հետո։ Եթե կամավորների խումբ հավաքվի, առաջարկում եմ սկսել ավելի քիչ քանակից, օրինակ՝ 2000 հոդված։ Սա կարծում եմ հարմար է նորաստեղծ և այս հարցում անփորց խմբի համար։ 2000-ը թող սկզբի համար երկու օր չէ, այլ չորս օր տևի, բայց կիմանանք մեթոդի և մեր հնարավորությունների ռեալ լինելը։ Ինձ կամավոր հաշվեք։--Bekoքննարկում 09:00, 3 Հունվարի 2012 (UTC)
Եթե կարելի է, 2300 հոդված թող լինի, որ 20000-ի սահմանը հատենք։)--Bekoքննարկում 09:03, 3 Հունվարի 2012 (UTC)
Շատ լավ, առաջարկն ընդունված է։) Պիլոտային նախագիծը կընդգրկի 2300 հոդված։' Նպատակը իսկապես հենց դա է. այս եղանակով ավելացնել հոդվածների քանակը, իսկ մեր մնացած ժամանակը նվիրել որակյալ ու բովանդակալից հոդվածներ ստեղծելուն, քանի որ միայն այս վերջինն է Հայերեն Վիքիպեդիայի զարգացման ու առաջընթացի գրավականը։ --vacio 09:37, 3 Հունվարի 2012 (UTC)
Եթե հունվարի 10-ից հետո լինի կարող եմ մասնակցել:SusikMkr 09:33, 3 Հունվարի 2012 (UTC)
Օկ, շնորհակալություն։ --vacio 09:37, 3 Հունվարի 2012 (UTC)
Կարո՞ղ եմ ես էլ միանալ:--Narek75 09:53, 3 Հունվարի 2012 (UTC)
Անշո՛ւշտ։ --vacio 10:39, 3 Հունվարի 2012 (UTC)
Մինչև հունվարի 9-ը կարող եմ մինչև 3 ժամ տրամադրել, դրանից հետո ինչքանով կհասցնեմ:--ԱրամՎան 10:03, 3 Հունվարի 2012 (UTC)
Շնորհակալություն։ Եվս 3 մասնակից և կարելի է պիլոտային ծրագիրը սկսել։ --vacio 10:39, 3 Հունվարի 2012 (UTC)
Ես չեմ կարողանալ մասնակցել հունվարի 5-իցմինչև 25-ը: Ուրիշ ժամանակ պատրաստ եմ: Ի դեպ, եթե ստեղծվելու են 2300 հոդված, ուրեմն մասնակիցների թիվը կարող է ավելի քիչ լինել:--Պանդուխտ 17:19, 3 Հունվարի 2012 (UTC)

Հունվարի 6-ին և 7-ին ես էլ մեծ սիրով կցանկանամ միանալ խմբին: Մնացած օրերին՝ որքան որ ժամանակս կների: Lilitik22

Կուզեմ մասնակցություն ունենալ նշված պայմանները հաշվի առնելով: ERJANIK 12:35, 5 Հունվարի 2012 (UTC)

Պիլոտային ծրագիր (2.326 հոդված)[խմբագրել կոդը]

Հարգելի գործընկերներ, հաղորդագրություն եմ ուղարկել Beko, Aram-van, Lilitik22 և Narek75 մասնակիցներին։ Եթե դուք ժամանակ և ցանկություն կունենաք, կփորձեք մինչև կիրակի ստեղծել 2300 հոդված։ Ես դեռ ձեզ կուղարկեմ մանրամանս ուղեցույց, թե ինչպե՞ս պետք է մասնակցեք նախագծին, սակայն մինչ այդ անհրաժեշտ է հաստատել, որ գոնե 4 խմբագիր կարող են մասնակցել, ուստի խնդրում եմ պատասխանել իմ ուղարկած հաղորդագրությանը։ --vacio 10:42, 5 Հունվարի 2012 (UTC)

Եթե հնարավոր է ինձ նույնպես ուղարկեք հարգելի Vacio, տեսնեմ եթե կգտնեմ, որ կարող եմ, անպայման կօգնեմ: ERJANIK 11:33, 5 Հունվարի 2012 (UTC)
Իսկ ես մտովի եմ ձեր հետ: Հաջողություն եմ ցանկանում այս նախագծին: Hayk S 22:30, 5 Հունվարի 2012 (UTC)
Շնորհակալություն :) Եթե ցանկություն ունենաք մասնակցելու, անպայման իմաց տվեք։ --vacio 10:18, 6 Հունվարի 2012 (UTC)
Եղավ, ուղղակի ժամանակի խնդիր է: Մի շաբաթից, երևի թե կկարողանամ մասնակցել: Իսկ ընդհանրապես ինչպես են ընթանում նախագծի գործերը, հաջողվում է իրականացնել այն: Այստեղ նշված է, որ արդեն ստեղծվել է էջերի 7,8 %-ը, այսիքն ստեղծվել է մոտ 780 նոր էջ, բայց բուն վիքիփեդիյում, այս նախագծի շրջանակներում, ես նոր հաշվեցի, ավելացվել է մոտ 465 նոր էջ: Ինչքան հասկանում եմ` մնացած 300-320 էջերը ստեղծվել են, բայց դեռ չեն ավելացվել վիքիում, այո? Hayk S 07:49, 10 Հունվարի 2012 (UTC)
Հայկ, ճիշտ ես, այս նախագծի շրջանակում հունվար ամսվա ընթացքում ավելիացվել է ուղիղ 462 հոդված, սակայն մինչ այդ դեկտեմբերին էլ ավելացվել էր 161-ը, և բացի այդ պատրաստ է 219 հոդված, որոնք մասնակիցներից մեկը տեխնիկական պատճառներով դեռ չի փոխադրել Վիքպեդիա։ Այսինքն ընդհանուր առմամբ պատրաստվել է 842 հոդված։ Այսօր-վաղը պատրաստ կլինի ևս մի այդքան հոդված։ Նախագծին աջակցող մասնակիցների քանակը մի քիչ անհրաժեշտից քիչ է (միջինը 2-3 հոգի), այլապես ավելի արագ առաջ կընթանայինք։ Ուրախ կլինեմ, եթե ժամանակ գտնես ինչ-որ չափով աջակցելու, ի դեպ պարտադիր չէ օրական 4 ժամ հատկացնել, կարող ես մասնակցել այնքան, որքան կարող ես։ --vacio 13:00, 10 Հունվարի 2012 (UTC)
Եղավ vacio, ես համաձայն եմ մասնակցել: Միայն թե ժամանակս ների: Եվ այդպես, ինչ ես պետք է անեմ, որ գործողությունը? Մուտքագրողի, տառադարձողի, թե տառադարձող-ստուգողի? Իմ համար տարբերություն չկա: Ու վերջապես, շատ հետաքրքիր է թե դուք ոնց եք իմանում, թե քանի էջ է ստեղծվել, եթե այդ էջերը դեռ վիքիփեդիա չեն մուտքագրվել? Մասնակիցներ են ձեզ ասում, թե ոնց? Ես պարզապես վիճակագրություն սիրում եմ: Hayk S 16:32 10 Հունվարի 2012 (UTC)
(1) Օկ, այժմ ավելի շատ պետք են մուտքագրողներ։ Մանրամասները ստանալու համար, պետք էոր ունենամ քո էլ-հասցեն (դրա համար բավական է, որ ինձ ուղարկես հաղորդագրություն)
(2) Ինչպե՞ս եմ իմանում, քանի էջ է ստեղծվել։ Դրա համար կան բազմաթիվ եղանականեր ու գործիքներ։ Կոնկրետ այս դեպքում, ես օգտագործում եմ ՎՓ:ԱՎԶ ծրագիրը, որը ի թիվս այլ հնարավորությունների կարող է հաշվել թե X կատեգորիայում և նրա X ենթակատեգորիաներում քանի հոդված կա։ Այդ ծրագրի օգնությամբ ինձ մոտ էքսել աղյուսակում ունեմ Ռոստովի մարզի բոլոր շրջանների ցանկը ըստ բնակավայրերի քանակի և նշում եմ թե դրանցից, որոնք են արված, որոնք դեռ պետք է արվեն։ --vacio 16:45, 10 Հունվարի 2012 (UTC)
Ուղարկեցի!!! Hayk S 16:17 11 Հունվարի 2012 (UTC)
ՕԿ, քիչ անց կարձագանքեմ :) --vacio 16:58, 11 Հունվարի 2012 (UTC)
Բարեկամներ, նախագծին աշխատանքների մասնակցել ցանկացող էլ ոչ ոք չկա՞։ Եթե մեկ-երկու հոգի էլ միանան ու օգնեն ինձ, Բեկոյին ու Լիլիթին, գուցե և հենց վաղը (Վիքիպեդիայի տարեդարձի օրը) հատենք 20.000 հոդվածի շեմը։ --vacio 17:02, 14 Հունվարի 2012 (UTC)
Ես պատրաստ եմ:--Արամ-Վան 17:35, 14 Հունվարի 2012 (UTC)
Հիանալի է։ Խնդրում եմ, ստուգիր փոստդ։ --vacio 17:56, 14 Հունվարի 2012 (UTC)

Երկուշաբթի և երեքշաբթի օրերին կարող եմ շատ երկար ժամանակով օգնել: Տվեք ցանկացած առաջադրանք հարգելի Vacio: ERJANIK 19:59, 14 Հունվարի 2012 (UTC)

Օկ, շնորհակալություն արձագանքի համար։ --vacio 20:04, 14 Հունվարի 2012 (UTC)

Մեկնաբանություններ[խմբագրել կոդը]

Ցավոք, այս նախագծի շրջանակներում չընդգրկվեցին Vacio-ի էջում իմ կողմից նշած ոճային ձևափոխումներ: Ես այժմ այդ թեման քննարկելու ժամանակ չունեմ, դա կանեմ հետո: Հիմա միայն խնդրում եմ կաղապարը լրացնելից «կարգավիճակ» տողում գրել ոչ թե «բնակավայր Ռուսաստանի Դաշնությունում» (և նույնիսկ դրոշ տեղադրել), այլ այդտեղ միայն գրել «Գյուղ/Քաղաք»: Դա հիմնական սխալն է կաղապարը լրացնելիս:--Պանդուխտ 18:58, 10 Հունվարի 2012 (UTC)

Պանդուխտ, տեղին է դիտողությունդ։ Բոլոր ստեղծված հոդվածներում կուղղամ դա։ Այլ կառուցվածքային փոփոխությունների առաջարկ ունե՞ս։ Ի դեպ, կատեգորիան ուղղելու քո առաջակրը ընդունել եմ։ Իսկ փոստային և OKATO կոդը ավելացնելը, բավական կազդեր հոդվածներ ստեղծման պորցեսի տևողության վրա, դրա համար առայժմ դա չեմ կիրառել ու մտածում եմ այլ եղանակով լուծել խնդիրը։ Այ եթե կարողանաս գտնել ռուսական մի կայք, որտեղ կլինեն բոլոր գյուղերը՝ նշված տվյալներով...--vacio 20:00, 10 Հունվարի 2012 (UTC)
Օրինակ (հենց նոր գտա), այ այսպիսի ցանկի շնորհիվ կարելի է փոստային ինդեքսը ավտոմատացված ձևով ավելացնել՝ առանց մեծ ժամանակ ծախսելու դրա մուտքագրման վրա։ Եթե նույնպիսի ցանկ կարողանանք գտնել OKATO տվյալներով, ապա դա էլ հնարավոր կլինի ավելացնել։ --vacio 20:20, 10 Հունվարի 2012 (UTC)

ԱՄՆ շրջաններ (3 հզ. հոդված)[խմբագրել կոդը]

ԱՄՆ շրջաններ

Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել «Նախագիծ 10.000»-ի երկրորդ փուլի մասին, որի ընթացքում կստեղծենք հոդվածներ Միացյալ Նահանգների թվով 3.132 շրջանների (քաունթիների) վերաբերյալ։ Այս անգամ աշխատանքները ավելի պարզ ու կարճ են լինելու. անհրաժեշտ է լինելու միայն տառադարձել շրջանի և շրջկենտրոնի անունը և հոդվածը պատրաստ է։ Ուստի հուսով եմ, որ այս փուլը ավելի շուտ կավարտենք, քան Ռոստովի մարզի բնակավայրերը։ Աշխատանքը կարող ենք սկսել արդեն վաղվանից։ Խնդրում եմ բոլոր նրանք ովքեր ցանկություն ունեն մասնակցել տեղանունների տառադարձությանը, նշել այստեղ. ես կուղարկեմ ձեզ աղյուսակներ և անհրաժեշտ բացատրություն։ --vacio 20:38, 17 Հունվարի 2012 (UTC)

Narek75- Միանում եմ նախագծին, բայց մի էսպիսի հարց. ավելի ճիշտ չի լինի եթե թարգմանելլիս գրենք, օրինակ Հյուստոնի շրջան և ոչ Հյուստոն շրջան (օրինակ Harward University-ն թարգմանվում է Հարվարդի համալսարան և ոչ թե Հարվարդ Համալսարան)-- 08:08, 18 Հունվարի 2012 (UTC)
Ես էլ հենց այդ էի ուզում քննարկման դնել, կարծում եմ ճիշտ ես։ --vacio 08:19, 18 Հունվարի 2012 (UTC)
Քանի որ այս նախագծի երկրորդ փուլի շրջանակներում, ինչքան հասկացա, կատարվում են թարգմանություններ անգլերեն լեզվից, այլ ոչ թե ռուսերենից, ապա կարծում եմ, որ սխալներ կարող եմ թույլ տալ, թարգմանելու պրոցեսի ժամանակ, քանի որ անգլերենը, ես այդքան էլ լավ չեմ տիրապետում: Երբ որ նորից առաջանա ռուսերենից թարգմանելու անհրաժեշտություն անպայման կմասնակցեմ: Hayk S 10:21, 18 Հունվարի 2012 (UTC)

Հայկ, զուգահեռ կշարունակենք նաև ռուսական բնակավայրերը, այնպես որ դուք էլ կարող եք մասնակցել։ Շուտվ ավելի մանրամասն տեղեկություններ։--vacio 11:30, 18 Հունվարի 2012 (UTC)

Մեծ հաճույքով կմիանամ:--Արամ-Վան 10:37, 18 Հունվարի 2012 (UTC)
Ես նույնպես ցանկանում եմ մասնակցել նախագծին: Lilitik22

Մեկնարկ Հարգելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ մինչ այս զբաղված էի Ռոստովի մարզի բնակավայրերի ստուգմամբ-ամփոփմամբ։ ԱՄՆ շրջանների այղյուսակները նոր եմ միայն սկսել։ Այժմ մեկ փորձնական աղյուսակ կուղարկեմ Լիլիթին, իսկ վաղը արդեն հուսով եմ մյուս մասնակիցներին էլ։ Աղյուսակների մեջ լինելու են նաև շրջանների ռուսերեն կամ ուկրաիներեն անվանումները՝ որպեսզի տառադարձությունը շատ դժվար չլինի։ Ի դեպ, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր տիրապետում են անգլերենին, աչքի տակ պահել Աշխատասեղանը, որտեղ երևալու են կատարված տառադարձությունները, և անհրաժեշտության դեպքում կատարել ուղղումներ։ --vacio 17:41, 19 Հունվարի 2012 (UTC)

Հարգելի բարեկամներ, կա՞ն էլի մասնակիցներ, որոնք ուզում են օգնել տառադարձենք շրջանները։ Ես ցանկանում եմ մինչև երկուշաբթի առավոտ փորձենք ամեն ինչ ավարտել, քանի որ դրանից հետո զբաղված եմ լինելու։ Այսինքն՝ այսօր և վաղը զբաղվենք տառադարձելով (մնացել է դեռ մի 2500), իսկ վաղը երեկոյան բոլորս միասին ամեն ինչ փոխադրենք Վիքիպեդիա (այս անգամ ինչպես նշեցի փոխադրումը ավտոմատ է արվելու... այսինքն հիմանական աշխատանքը տառադարձելն է)։ --vacio 10:34, 28 Հունվարի 2012 (UTC)

9.300 հոդված մի քանի ժամում[խմբագրել կոդը]

Մի հետաքրքիր դիտարկում եմ անեմ. մինչ մենք ուրախանում ենք կես ամսում ստեղծված մոտ 2500 նոր հոդվածների վրա, բաշկիրական վիքիփեդիան, մի քանի ժամում, բառիս բուն իմաստով, թռավ 127-րդ տեղից` 95-րդ տեղը: Այդ մի քանի ժամվա ընթացքում, այնտեղ ստեղծվել է մոտ 9300 հոդված և հոդվածների թիվը 6,2 հազարից հասել է 15,5 հազարի: Ու դեռ պարզ չէ նրանք այդքանով կբավարարվեն, թե ոչ: Մնում է միայն հասկանալ, թե նրանք ոնց են այդ կարճ ժամանակահատվածում կարողացել այդքան հոդված ստեղծել և տեղադրել վիքիփեդիայում: Մի գուցե նրանց փորձը մեզ համար էլ օգտակար լինի: Hayk S 08:47 21 Հունվարի 2012 (UTC)

Փորձենք պարզել...--vacio 08:50, 21 Հունվարի 2012 (UTC)
Հայկը ճիշտ ՝ նկատել. մի բաշկիրական Վիքիպեդիայում SaganBot-ը մի քանի ժամվա ընթացքում ստեղծել է մոտ 9000 հոդված։ Կարծես թե այս բոլոր հոդվածները գետերի մասին են (օրինակ)։ Բայց չպետք է կարծել, որ ամեն ինչ այդքան հեշտ է եղել. նախքան այդքան հոդված ստեղծելը, անկասկած, մի քանի շաբաթ կամ գուցե ամիս աշխատել են տվյալների բազա ստեղծելու վրա։ --vacio 09:02, 21 Հունվարի 2012 (UTC)
Հասկանալի է: Ի դեպ, ես նոր մտածեցի, որ ավելի լավ կլիներ, եթե այս քննարկումը լիներ, ոչ թե այստեղ, այլ Վիքիփեդիա:Խորհրդարանում: Ես սխալ արեցի, որ այստեղ գրեցի: Չէ որ այս էջում քննարկումները պետք է վերաբերվեն միայն 10.000 հոդված նախագծին: Ինչ եք կարծում` պետք է այս քննարկում է տեղախափոխել վիքիփեդիայի խորհրդարան, թե ոչ: Hayk S 09:11 21 Հունվարի 2012 (UTC)
Տարբերություն չկա, չէ՞ որ այս նախագծին է վերաբերում։ Ի դեպ, վերջին գրածիս ավելացնեմ, որ կա՛մ իրենք մի քանի շաբաթ աշխատել են տվյալների բազա ստեղծելու վրա, կա՛մ էլ ինչ-որ տեղից ձեռք են բերել այդպիսի տվալների բազա։ Եթե մենք էլ ձեռքի տակ ունենանք տվյալների բազա, դրա օգնությամբ կարող ենք մի քանի ժամվա ընթացքում ստեղծել մի քանի հազար հոդված։ --vacio 09:19, 21 Հունվարի 2012 (UTC)

Հոդվածների ներմուծում բոտով[խմբագրել կոդը]

Բարեկամներ, տեղեկացնեմ, որ արդեն ստացվեց հոդվածները ներմուծել բոտային եղանակով։ Բավական հեշտ գործընթաց է, այնպես որ ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է դրան տիրապետել։ Այդ դեպքում արդեն ժամանակ չենք ծախսի հոդվածները Վիքիպեդիա փոխադրելու վրա։ --vacio 21:31, 23 Հունվարի 2012 (UTC)

Vacio ջան, սպասում եմ Քո առաջադրանքին ու օգնությանը հոդվածները փոխադրելու համար: ERJANIK 19:10, 30 Հունվարի 2012 (UTC)

Խնդրում եմ ստուգիր փոստդ։ --vacio 19:37, 30 Հունվարի 2012 (UTC)

Խոնարհումը[խմբագրել կոդը]

Ժողովուրդ ջան, ամն շրջանների հոդվածներում անվան խոնհարումը մոռացել եք. օրինակ, Ֆրեզնո շրջան (Կալիֆոռնիա), բայց պետք է լինի Ֆրեզնոյի շրջան (Կալիֆոռնիա): Հնարավո՞ր է միանգամից բոլորը անվանափոխել «բոտի» միջոցով: --Rob 20:05, 30 Հունվարի 2012 (UTC)

Ռոբ, շնորհակալություն դիտարկման համար։ Համարյա թե համոզված եմ, որ հնարավոր է։ Բայց չեն մոռացել, այդպես որոշեցի անել, երբ նկատեցի, որ այդպես մամուլում ուղղական հոլովն է գործածվում (տես այստեղ)։ Նկատի առա, որ նահանգներն էլ ենք ուղիղ ձևով օգտագործում։ Դու վստա՞հ ես, որ խոնարհելը ավելի ճիշտ է։ --vacio 20:19, 30 Հունվարի 2012 (UTC)
Իմ նեղ անձնական կարծիքով առանց խոնարհումի ավելի հեշտ է և կարդացվում և փնտրելուց որպես հոդված հեշտ կգտնվի: Կարդացողը պարզ է, երկու ձևով էլ կհասկանա, գուցե պետք չի բարդացնել, ոյի, այի, իի, ուի և այլ մասնիկներով ծանրաբեռնել: Բայց դե թող ավելի փորձառու մասնակիցներն էլ ասեն իրենց կարծիքը: Շնորհակալություն: ERJANIK 20:39, 30 Հունվարի 2012 (UTC)

Ամփոփում[խմբագրել կոդը]

Հարգելի գործընկերներ, ուզում եմ զգուշացնել, որ այս շաբաթվանից աշխատանքային զբաղվածության զգալիորեն ավելի քիչ ժամանակ կկարողանամ հատկացնել այս նախագծին։ Հուսով եմ ամեն դեպքում, որ մինչև փետրվարի կես կկարողանանք ավարտել ԱՄՆ շրջանները։ Սկզբում մտադիր չէի նաև ևս մեկ ռուսական մարզ ընդգրկել, բայց առայժմ դա ստիպված եմ թողնել։ Այժմ դեռ ինձ մոտ կա 2446 շրջան, այդ թվում՝ 704-ը պետք է ստուգել, իսկ 1742-ը տառադարձել և ստուգել։ Եթե մարդիկ կան, որոնք ցանկանում են օգնել՝ տառադարձությանը և ստուգմանը, խնդրում եմ տեղյակ պահեք ինձ։

Նաև ուզում եմ ասել, որ այս ընթացքում ես այն եզրակացության եկա, որ պարզապես ժամանակի վատնում մեկ առ մեկ ստեղծել հոդվածները, որոնք ունեն կրկնվող բովանդակություն և բաղկացած են ընդամենը 2-3 նախադասությունից։ Բնականաբար այս եղանակը կիրառելի է միայն որոշակի թեմատիկ ուղղվածություն ունեցող հոդվածների դեպքում (հիմնականում աշխարհագրական, գուցե նաև կենսաբանական), մնացած բոլոր մյուս բնագավառներում հոդվածները պահանջում են «անհատական» մոտեցում։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ եթե մենք ավելի շատ զբաղվում ենք այդպիսի 1-2 տողանոց հոդվածներ ստեղծելով (անկախ նրանից, թե ինչ եղանակով), ապա էականորեն փոխվում է Վիքիպեդիայի որակի մակարդակը։ Այնպես որ առաջարկում եմ միջակ կարևորություն ունեցող թեմաների վերաբերյալ ստեղծել համառոտ հոդվածներ՝ փորձելով գտնել ամենաարդյունավետ եղանակը, իսկ առանցքային նշանակություն ունեցող հոդվածները փորձել դարձնել քիչ թե շատ լիարժեք։

Ի դեպ, եթե կան մասնակիցներ, ովքեր ուզում են այս կամ այն երկրի բնակավայրերի կամ շրջանների հոդվածներ ստեղծել և ուզում են դա անել կիսաավտոմատացված եղանակով, ապա պատրաստ եմ նրանց համար հաջորդ վիքի-հանդիպման ժամանակ վորկշոփ կազմակերպել։ Հարգանքներով, vacio 13:58, 31 Հունվարի 2012 (UTC)

Հարգելի Vacio, մինչև այս շաբաթվա վերջ ես կարող եմ տառադարձումներ անել, կարող ես ուղարկել ինչքան կա ձեռքիդ տակ, պատրաստ եմ անել, ափսոս է որ բազան չօգտագործենք: Հետոյի մասին էլ թող մնա հետո: ERJANIK 15:19, 31 Հունվարի 2012 (UTC)

Արդեն մեկ ամսից ավել է ինչ այս նախագծի վրա, ինչպես տեսնում եմ, ոչ մի աշխատանք չի տարվում, որն է դրա պատճառը? Հրաժարվել եք այս նախագիծը իրականացնել մինչև վերջ, թե ոնց? Hayk S 13:58, 4 Ապրիլի 2012 (UTC)

Հայկ, կներես ուշ արձագանքելու համար։ Իսկապես նախագիծը ժամանակավորապես դադարեցված է։ Բայց նրանից դեռ չենք հրաժարվել, ընդհակառակը մտադիր եմ, նորից մոտակա ժամանակներս (թեևս ամռանը...) նորից մի քանի շաբաթ հատկացնել այս նախագծին։ --vacio 19:35, 6 Ապրիլի 2012 (UTC)