Վիքիպեդիայի քննարկում:Նախագիծ:Վիքիընդլայնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

{{Վիքիընդլայնում}}

Գրված հոդվածներ[խմբագրել կոդը]

Արման ջան, ի՞նչ ես կարծում, ավելի ճիշտ չի՞ արդեն արված հոդվածները ոչ թե հեռացնել ցանկից, այլ թողնել` կողքին նշելով «արված է», կամ ջնջել, կամ էլ, հեռացնելու դեպքում, մի ուրիշ տեղ գրել: Ինձ, օրինակ, հետաքրքրում է, թե կոնկրետ ինչ հոդվածներ են ստեղծվել նախագծի շրջանակներում: --23artashes (քննարկում) 18:22, 25 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Արտաշես ջան, Ես սկզբում թողնում էի հոդվածները, բայց վերահաշվարկը օր ըստ օրի դժվարանում էր և նախագծի էջն էլ դժվար ընթեռնելի էր դառնում։ Դրա համար գնահատելիս բոլորը տեղափոխում եմ նախագծի ենթաէջ` Ստեղծվածներ։ Ի միջի այլոց նախագծի hենց 3-րդ տողում այդ մասին գրել եմ։ :) --Արման Մուսիկյան (քննարկում) 18:25, 25 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Վայ, կներես, չէի նկատել: :) --23artashes (քննարկում) 18:33, 25 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Խնդիրներ կենդանաբանական անվանումների հետ[խմբագրել կոդը]

։Արման ջան, նախ ես չեմ կարողանում հասկանալ կարևորագույն հոդվածների մեջ կենդանի օրգանիզմների քո բաժանման օրինաչափությունը (կենդանիներ, ձկներ, բույսեր, դինոզավրեր): Ձկները, դինոզավրերը մտնում են կենդանիների թագավորության մեջ, իսկ դինոզավրերն ու ձկները իրար նույնիսկ մոտ կարգաբանական միավորներ չեն: Հետո, լիքը անուններ սխալ են թարգմանված (Հայկական ծովաորոր > հայկական որոր, հայկական տափաստանային իժ > Հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, ձմերուկ (ընտանիք) > ձմերուկ (ցեղ) և այլն), մի մասը վիքիում արդեն կան (ընձուղտ, պանդա, եքիդնա և այլն), լիքը անուններ էլ ուղղակի տառադարձված են, բայց ինձ թվում է հայերեն անվանումներ ունեն, որը դու չես գրել, իսկ ես չգիտեմ։ Ես թեթևակի նայեցի քո գրած ցանկը, դրանց մի մասը Հայկական Բնաշխարհ հանրագիտարանում կան, խնդրում եմ, սպասել մինչև այդ հանրագիտարանի բոլոր նյութերը տեղափոխենք (մնում է կենդանիների և բույսերի բաժնի մի մասը) և նոր դնել հոդվածները ստեղծման։ -- Դավիթ (ՍՍՀ) 07:06, 28 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Ողջույն, Դավիթ ջան։ Իմ շեշտադրումը առավել պակաս թեմաները զարգացնելն էր։ Դինոզավրերի ու ակվարիումային ձկների մասին ոչ մի հոդված չունեինք։ Ահագին ակվարիումիստների եմ ճանաչում, որ ասում են Հայերեն Վիքիպեդիան բանի պետք չէ։ Ուզում եմ դա ուղղենք։ Դավիթ ջան, ազատ զգա հոդվածների անունները ուղղելու մեջ։ Այս նախագիծն ընդհանուր է։ Եթե դու առավել կարևոր հոդվածներ գիտես, խնդրում եմ ավելացնես։ Այս նախագծի միջոցով ուզում եմ, որ Հայերեն Վիքիպեդիան ունենա զանազան հոդվածներ բոլոր բնագավառներից։ Բաժիններ կան, որ մեր մոտ դատարկ են։ Բացի վերը ասվածից դա վերաբերվում է Բերդերին, Պալատներին, Նշանավոր քաղաքներին, Պատմությանը, Ռուսական Էստրադային, Բուլյան հանրահաշվին, Գրաֆների տեսության, Համակարգչային ֆորմատներին, Սխեմոտեխնիկային և շատ ու շատ այլոց։ Այնպես որ եթե կարող ես, ապա օգնիր և շատ շնորհակալ կլինեմ։ Արտաշեն ու Երջանիկն էլ են օգնել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07:25, 28 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Միշել Տեր-Զաքարյան[խմբագրել կոդը]

--Basharasad (քննարկում) 07:49, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)Բարև ձեզ, հոդված եմ ստեղում Միշել Տեր-Զաքարյանի մասին, կողքը գրված ա անվաներ, ստեղծվել է IP-ից. էտ ի՞նչ ա նշանակում:[reply]

Հոդվածը ստեղծել եք առանց Վիքիպեդիա մուտք գործելու, և հոդվածի պատմության մեջ Ձեր անունը չի գրանցվել, այլ գրանցվել է IP-հասցեն, որով ստեղծողի մասնակցային անունը որոշել հնարավոր չէ: --23artashes (քննարկում) 08:01, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

--Basharasad (քննարկում) 08:12, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)Հիմա, որ արդեն հայտնի ա հեղինակը, կարելի ա՞ անվավերը հանել, թե նորից պետք ա ստեղծվի:[reply]

Ողջույն, հարգելի Basharasad։ Ես այն հաշվի կառնեմ, որ դու ես ստեղծել։ Մտածեցի, որ կարող է պատահական նորեկ խմբագիր է ստեղծել և դուք բարելավվել եք։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:15, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

--Basharasad (քննարկում) 08:19, 11 Սեպտեմբերի 2014 (UTC) Ողջույն հարգելի Արման Մուսիկյան, շնորհակալություն[reply]

Խնդրեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:21, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

թանգարանների անվանումներ[խմբագրել կոդը]

ողջույն Արման ջան, ո՞նց ես, գրում եմ կապված թանգարանների անվանումների հետ, համափայն չեմ առաջարկված անվանումներին, ոչ թե պետք է լինի օրինակ՝ Հնագիտական թանգարան (Զադարա) այլ Զադարայի հնագիտական թանգարան, չեմ հասկանում թե ինչի հետ կապված ես գրել այդ ձևով: --ERJANIK քննարկում: 04:47, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

նոր տեսա նաև Բնության երուսաղեմական թանգարան , պետք է լինի Երուսաղեմի բնության թանգարան, ը որոշիչ հոդը հոդվածներ անվանումների մեջ նույնպես այն չի, ենթադրում եմ ժամանակդ չի հերիքել գրելուց հետո վերանայել անվանումները: --ERJANIK քննարկում: 04:51, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Բարև, Երջանիկ ջան։ Լավ եմ, դու ոնց ես։ Շնորհակալություն անվանումները ճշգրտելու համար։ Հիմա դուրս եմ գալիս։ Հենց համակարգչի դիմաց լինեմ, այդ անվանումներն անպայման կուղղեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06:21, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
ես էլ եմ լավ, եղավ, դու էլ շատ ապրես այս ամբողջ նախագիծը սկսելու համար: --ERJANIK քննարկում: 06:41, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հա, այս նախագիծը շատ եմ կարևորում։ Լիքը կարևոր հոդվածներ են ստեղծվում, որոնք ծածկում են մեր Հայերեն Վիքիի բացերը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07:16, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

հետաքրքիր վիճակագրություն[խմբագրել կոդը]

այս նախագծում ընդգրկված մասնակիցներին կհետաքրքի այս փաստերը, այդ գործիքի միջոցով կարող ենք իմանալ թե տվյալ հոդվածի կարմիր հղումներից որոնց են ամենաշատը հղվում այլ հոդվածներից, փաստորեն ինչ-որ առումով կարելի է համար այսպես ասած թե ստեղծվելիք հոդվածներից որն է նորից եմ ասում ինչ-որ առումով կարևոր, որ շատ է օգտագործվում դա հաստատ է, օրինակ այս պահին դա Սուբյակո Հռոմի գավառն է, չմոռանամ սա էլ հղումը: --ERJANIK քննարկում: 11:51, 21 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Լավ գործիք էր, Երջանիկ ջան: Ես որ այն հավանեցի: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:00, 21 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Գերմաներեն տեղանունների անվանումներ[խմբագրել կոդը]

Արման ջան, գերմաներեն տեղանուններում անվանումների մի մասը սխալ է: Տառադարձումը որոշ տեղերում սխալ է արված: Եթե որոշ անվանումներում կ-ք, պ-փ, տ-թ տառադարձումը կարող է վիճելի լինել (իմ կարծիքով քո գրած տ, պ-երի տեղը պետք է թ ու փ լինի), շատ տեղերում էլ տառադարձումը ուղղակի սխալ է արված: Գիտեմ, որ դու տառադարձելիս ինչ-որ ավտոմատ ծրագիր ես կիրառել, բայց, իմ կարծիքով, եթե այս տեսակ պետք է լինեն տառադարձված անունները (ես ուղղակի երեկ լրիվ պատահական մտա նայեցի) ու նույն անուններով հոդվածներ ստեղծվեն (ենթադրում եմ, որ լիքը արդեն ստեղծվել է), ավելի վնաս է, քան եթե չգրվեն, որովհետև հոդվածները կարճ են, թարգմանելու ենթակա քիչ բաներից ամենակարևորն էլ երևի անվանումն է, ապագայում էլ ոչ մեկ հաստատ չի տեղափոխելու էդքանը: Ի՞նչ ես մտածում, ինչպե՞ս կարող ենք այս սխալները շտկել: --Դավիթ () 07:31, 28 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Արման ջան, ես դեռ սպասում եմ քո արձագանքին։ Իմ համար շատ զարմանալու է, որ մտահոգ չես, որ անուններում սխալներ կան, այնպիսի տպավորություն է, որ կարևորը այդ քաղաքների հոդվածներն ստեղծվեն՝ անկախ նրանից անունները ճիշտ կամ սխալ լինելուն։ Նորից եմ ուզում նշել, որ հետագայում ոչ մեկ չի դնելու հատ-հատ անունները նայի-շտկի-տեղափոխի (մյուս քաղաքների փորձը քեզ օրինակ)։ --Դավիթ () 09:22, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Դավիթ ջան, ցուցակում պատահական սխալներ կան, որոնք կաշխատեմ ուղղել: Գերմաներենից տառադարցնել ես անձամբ անկարող եմ: Հիմանականում տառադարձում կատարում եմ ռուսերենից և ուղղումներ մտցնում անգլերեն Վիքին նայելով: Կրկնակ բաղաձայնները աչքիս ընկնում են և այն շտկում եմ: Առաջ Արտաշեսն ինձ օգնում էր այս հարցում, բայց հիմա լրիվ մենակով եմ անում և սխալ գտնելը ինձ դժվար է: Բոլոր հոդվածները գավառ առա գավառ ես պահում եմ իմ քննարկման էջերում և նրանց վրա կարելի է արագորեն անցնել և ուղղել: Ինչ ասեմ, եթե ժամանակ ունես, խնդրում եմ աչքի անցկացրու հոդվածների անունները: Քո ասած հոդվածները ձեռնամուխ կլինեմ ուղղելուն: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:02, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Եթե հարգելի Դավիթ, եթե գնտում ես, որ այս ամենը մի գրոշ իսկ չարժե, և ես ամեն օր մինիմում 3-4 ժամ իզուր ժամանակ եմ վատնում, ես հակված եմ այս նախագիծը եզրափակել: Թող ոչինչ չլինի, քան քո ասածով սխալներ լինեն և ոչ-ոք օգնության ձեռք չմեկնի: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:12, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ցուցակների տեղը ցույց տուր ես աչքի կանցակացնեմ։ Եթե ուշադիր կարդայիր առաջին գրածիս մեջ, ես օգնության առաջարկ եմ արել։ Իսկ քո նախագիծ վարելու-չվարելու մասին ես ոչ մի բան չեմ ասել։ Ու քո նախագիծ վարելը դու ես ընտրել, քո կամքով ու ինձ թվում է, դա դու Վիքիի համար ես անում, ոչ թե իմ համար, որ հիմա էլ իմ պատճառով ուզում ես դադարացել վարելը։ --Դավիթ () 10:27, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Դավիթ ջան, ես Վիքիի ու բազում մասնակիցների համար եմ սա անում: Ուզում եմ մեր Վիքիպեդիան որքան հնարավոր է առաջ տանել: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:50, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Վիլանովա Բիելեզե[խմբագրել կոդը]

Ինձ հետաքրքիր է ինչքանով նպատակահարմար գրել մի բաժին, որտեղ փաստացի տեղեկատվություն չկա, խոսքը հեռախոսի, փոստի և այլնի մասին է: Ու սա բավական տարածված խնդիր է, ոչ թե այս միակ հոդվածում է կամ մի մասնակցի մոտ է: Բացի դրանից ես տարբեր ժամանակներում տարբեր մասնակիցներին ասել եմ, որ ռուսերեն «դվաիտոչիան» դա հայերենում կամ բութ կամ միջակետ պետք է դրվի այլ ոչ թե վերջակետ: Խոսքը կրկին այդ հեռախոսի ու փոստի բաժնի մասին է: Այսինքն վերջին խնդիրը նույնպես տարածված է:--6AND5 (քննարկում) 16:24, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Հարգելի 6AND5, նախագծի շրջանակներում ահագին հոդվածներ են թարգմանվել և նրանց մեջ շատերն են աչքի ընկնում բարձր որակով։ Զարմանում եմ, որ ամեն մեկդ միմիայն նախագծի թերություններն եք նշում։ Իսկ առավելությունների մասին ոչ մի խոսք։ Նախագծի շնորհիվ Հայերեն Վիքիպեդիան հարստացել է մոտ 4500 հոդվածով և զարգացել են այնպիսի թեմաներ, ինչպիսին դինոզավրերն են, թանգարաններն ու հունական դիցաբանությունն է։ Փոխանակ փորձեք օգնել, ամեն անգամ նախատում և դիտողություն եք անում։
Ինչ վերաբերվում է ռուսական ":" նշանին, ես որտեղ հանդիպել ուղղել եմ։ Ձեր ասած դատարկ հեռախոսահամարներ պարունակող տողերը շատ քիչ մաս են կազմում։ Հազիվ 1 %-ը։ Կարող ես դու էլ հեռացնես այդ։ Ինչևէ, նախագիծը կեզրափակվի 6000 հոդվածն հասնելուն պես։ Եթե ուշադիր լինես, նախագծի հենց գլխամասում դա նշել եմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18:23, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Արման ջան :-) ես վերընշված հաղորդագրության մեջ որևէ նախատինք կամ դիտողություն չեմ գրել, սա ավելի շուտ հարց և դիտարկում է, որ ինքիրենից բացասական երանգ չի ներկայացնում, այլ կատարվող աշխատանքների արդյունավետության ցուցանիշների որոշակի բարձրացման ակնկալիքով առաջարկներ է, որը ի դեպ չի նշանակում, որ արդյունավետության եղած ցուցանիշները ցածր են...:Իսկ ընդհանուր առմամբ քեզ մեծ շնարհակալություն աշխատանքները համակարգելու համար: Քո ներդրումը ես և կարծում եմ նաև մեր ստաժավոր մասնակիցների մեծ մասը գնահատում են շատ բարձր, իսկ տարբեր հարցերի շուրջ կարծիքների բախումը կրկին ասեմ, որ նշանակում է ընդամենը մոտեցումների տարբերություն, այլ ոչ թե քո ներդրումների հանդեպ թերագնահատում--6AND5 (քննարկում) 19:25, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

։։։Նախագծում նվիրված երեխաներ են աշխատում և իրենց տարիքի համեմատ ահագին գործ են անում։ Հոդվածներ կան, որ ես օրեր շարունակ ստուգում և փոքրիկ շտկումներ եմ կատարում, մինչև որ հաստատում եմ։ Հիմանակնում թարգմանում են այն ամբողջ նյութը, ինչ-որ առաջադրված է եղել, հարգելի 6AND5։ Ես երեխաների մոտ ոչ մի հոդվածի կրճատում չեմ նկատել։ Իսկ դատարկ հեռախոսահամարներով և կայքերով հոդվածներ ունի Ռուսերեն Վիքին։ Դրանք Իտալիայի հոդվածներն են։ Իրենք հավանաբար դրանք բոտերով են ստացել։ Ոչինչ, դրանք կարելի է ուղղել, մեծ խնդիր չէ, կարծում եմ։ Բայց որ նկատած լինես, վերջերս մի իտալացի մեր խմբագիրներից մեկին շնորհակալություն հայտնեց, որ իր փնտրած քաղաքի մասին ահագին նկարներ կար տեղադրված Հայերեն Վիքիում, իսկ մյուսներում դրանք չկային։ Բացի այդ հիմա գերմանայի քաղաքների մասին հոդվածները մի գերմանացի է բարելավում` հիմնականում բնակչության աղյուսակներն է թարմացնում կամ տեղադրում` ընդ որում հայերեն գրառումով։ Ես որ բոլոր առումներով դրական եմ գնահատում նախագիծը, որքան էլ որ մի քանի մարդկանցից բացասական կամ թյուր կարծիքներ եմ լսել։ Ես որ իմ ուզածը կարողացա իրականացնել և մի փոքր դադար տալուց հետո հաստատ կշարունակեմ Վիքիընդլայնումը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:38, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Եթե կարելի է իտալացու և գերմանացու վերաբերյալ հղումները կտաս, հետաքրքիր է--6AND5 (քննարկում) 20:11, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ահա գերմանացու կողմից բարելավված հոդվածներից մեկը` Շպրեմբերգ։ Կարգին էլ ցուցակ է ավելացրել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:17, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Իտալացուն ավաղ չկարողացա գտնել։ Հիշում եմ, որ Վիքիընդլայնման մասնակցուհիներից մեկին էր գրել, բայց թե ում, չգտա, հարգելի 6AND5։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:21, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

համայնք[խմբագրել կոդը]

ողջույն վիքիընդլայնում նախագծի բոլոր մասնակիցներին ու մեծ շնորհակալություն Ձեր ներդրումների համար, մի բան միայն խնդրեմ, շատ շատ տեղերում համայնք բառը սխալ է գրված լինում, օրինակ՝ համայքնի է գրված, պետք է լինի համայնքի, կամ համայքնում եք գրում, պետք է լինի համայնքում, խնդրեմ ուշադիր եղեք, եղածները բոտովս ուղղել ու ուղղում եմ, ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորիցդ։ --ERJANIK քննարկում: 07:07, 29 Հունվարի 2015 (UTC)

Առաջարկ[խմբագրել կոդը]

Ելնելով նախագծի էջի ծանրաբեռնվածությունից, որը շատ հաճախ դժվարացնում է խմբագրումների պահպանումը (ստորագրումը հիշելու համար երբեմն մի քանի րոպե ստիպված ես լինում սպասել)՝ առաջարկվում է Վիքիընդլայնում նախագծի գլխավոր էջը տրոհել ըստ թեմաների, ինչպես որ ունենք Ստեղծվածներ, Բարելավումներ կամ Մասնակիցներ էջերը: Այսինքն՝ գլխավոր էջում լինեն Վիքիընդլայնման շքանշանները, նախագծի կանոնները, իսկ ստորև թեմաները, որտեղից մասնակիցները, մուտք գործելով համապատասխան բաժին, կկարողանան ընտրել, թե որը թարգմանեն կամ բարելավեն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 22:33, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]

Հարգելի Արամ Սողոմոնյան, նախագծի ծանրաբեռնվածության հետ լիովին համամիտ եմ: Բայց տրոհել չեմ ուզում, քանի որ ես 2 նախագծին (նաև Գյումրու Վիքիմարաթոն) հազիվ եմ հասցնում հետևել: Հոդվածները որ ամփոփեմ ու դուրս բերեմ, ծանրաբեռնվածությունը կպակասի: Մոտ մի 500-1000 հոդված իմ ամփոփմանն են սպասում, բայց ավաղ շատ դանդաղ է գնում այդ աշխատանքը, քանի որ ես բոլորը վերջնական ուղղում եմ և նոր ամփոփում: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:40, 31 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լավ, Արման Մուսիկյան ջան: Հասկանալի է: Շնորհակալություն պատասխանի համար:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:01, 31 Մայիսի 2015 (UTC)[reply]

Անվանումներ[խմբագրել կոդը]

Այս ցանկի պատմություն բաժնի անվանումներում կա որոշակի ուղղումներ մտցնելու կարիք: Դրանք հնարավոր է անել?:--Արամ-վան 08:23, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]

Իհարկե կարելի է, հարգելի Արամ: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:25, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]

Կիսատ հոդվածներն՝ ավարտուն[խմբագրել կոդը]

Արմա՛ն ջան, նախագծի երկու հոդվածները աչքիցս սպրդել էին ու մնացել կիսատ, կներես: Հիմա Բլանշ քարտն ավարտեցի, Ոսկե ատրճանակով մարդն էլ կավարտեմ: Ի՞նչ կլինի այդ հոդվածների ճակատագիրը:--Արամ Լ.Ս. (քննարկում) 18:45, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Բարև, Արամ ջան: Բլանշն արդեն կհաստատվի նախագծում: Ոսկե ատրճանակն էլ կհաստատվի ծավալի մեծացումից հետո: Բայց ասեմ, որ այն արդեն ջնջման ենթակա չէ: Առաջ 2 նախադասություն էր: Շնորհակալություն արագ արձագանքի համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:51, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Արմա՛ն ջան, չգիտեմ՝ ինչպես էր եղել: Առաջին անգամն է: Հիմա մյուսն էլ կավարտեմ:--Արամ Լ.Ս. (քննարկում) 18:52, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Ոչինչ, Արամ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:19, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]