Վիքիպեդիայի քննարկում:Նախագիծ:ՀՍՀ հոդվածների ներառում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործերի կազմակերպում[խմբագրել կոդը]

Կարծում եմ սրբագրման գործերի կազմակերպչական խնդիրները պետք է լուծել վիքիդարանում, և ոչ թե այստեղ (Օր․ այս էջում)։ Իսկ վիքիպեդիա ներդնելը դեռ շատ վաղ է․ վիքիդարանում տեքստը չի համարվում որևէ որակի համապատասխանող, եթե հաստատված չի (ինչը նշանակում է, որ երկու տարբեր մասնակիցներ սրբագրել են այն)։ Այս պատճառով առաջարկում եմ կրկնակի գործ անելուց խուսափելու համար ներմուծել հոդվածներ միայն այն էջերից, որոնք արդեն հաստատված են։ ― Teak (քննարկում) 16։26, 24 Մայիսի 2013 (UTC)

Կան մասնակիցներ, ովքեր չեն ցանկանում սրբագրել հոդվածը վիքիդարանում, այլ ցանկանում են միանգամից այն վիքիֆիկացնելով՝ տեղադրեն վիքիպեդիայում, հետևաբար այս էջը ստեղծվել է այդ գործողությունները համակարգելու համար։ Այն նախատեսված չէ վիքիդարանի համար ՀՍՀ-ի սրբագրման աշխատանքները համակարգելու համար։ --Lilitik22 (քննարկում) 16:46, 24 Մայիսի 2013 (UTC)[reply]
Ա՜հ․․․ մտքովս, ճիշտն ասած, չեր անցել, որ կարելի է նման բան անել (հում տեքստը վիքիֆիկանցել առանց նախնական սրբագրման՝ տեսարծրված պատկերը օգտագործելով)։ Հաջողությո՜ւն։ ― Teak (քննարկում) 16:59, 24 Մայիսի 2013 (UTC)[reply]
Ձեր հեգնանքը տեղին չէ։ Նման հեգնական տոնը վիքիպեդիային հարիր չէ և ոչ կառուցողական է։ --Lilitik22 (քննարկում) 17:11, 24 Մայիսի 2013 (UTC)[reply]
Հեգնանք չկար։ Անկեղծ զարմանք, և հաջողության մաղթանք․․․ մտքումս էր նաև ներողություն խնդրել, որ առանց համագործակցության իմաստը հասկանալու քննարկում էի բացել, բայց մոռացա։ Հիմա եմ խնդրում՝ ներեցեք որ առանց հասկանալու կասկածի տակ էի առել ձեր համագործակցության հարթակի ընտրության վայրի պատշաճությունը։ ― Teak (քննարկում) 17:28, 24 Մայիսի 2013 (UTC)[reply]
Հարգելի Teak, Վիքիդարանում եթե իդեալական էլ սրբագրված լինի, ապա միևնույն է, այդ հոդվածների վրա Վիքիպեդիայում դեռ ահագին գործ կա անելու: Նախ և առաջ սովետականությանը վերաբերվող մասերը պետք է հանվեն, բոլոր թվականները գրված են 1915-ին, այնիչն պետք է 1915 թ., բառեր կան, որ փոխվել են` օկրուգ - շրջան: Եվ այլ նման շատ բաներ: Այնպես որ 2 տեղում էլ աշխատանք տանել պետք է: Ով որտեղ ցանկանում է, թող աշխատի: Կարևորը գործն առաջ գնա:Արման Մուսիկյան (քննարկում)
Arman, այդ ամենը՝ ինքնաբերաբար։ Սակայն իսկապես մտքովս չէր անցել, որ տեքստը առանց վիքիդարանում սրբագրելու կվիքիֆիկացվի ու կտեղադրվի վիքիպեդիայում։ Յուրաքանչյուրս ազատ է իր ներդրումը ինքը որոշել թե ինչպես անել, բայց իմ անձնական կարծիքով վիքիդարանում պատշաճ սրբագրումից հետո տեքստերի այստեղ ներմուծումը շատ ավելի հեշտ կլինի (բուն տեքստերը շատ ավելի հեշտ կգտնվեն, թեմատիկ բաժանումը հեշտ կլինի, հղումներ բնօրինակ հոդվածներին հեշտ կլինի տալ և այլն)։ Եվ այնտեղի սրբագրումը շատ ավելին չի պահանջում քան այսպես թե այնպես անհրաժեշտ է վիքիպեդիայում տեղադրելու համար՝ ապա ինչո՞ւ չանել երկուսն էլ, բայց տրամաբանական հերթականությամբ։ Սակայն նորից՝ ում ինչպես հարմար է, թող այնպես էլ անի։ ― Teak (քննարկում) 19:43, 24 Մայիսի 2013 (UTC)[reply]
Այո, տառաճանաչման սխալներ սրբագրելը պարտադիր, բայց ոչ բավարար է, այդ նյութերը Վիքիպեդիայում տեղադրելու համար (տես․ Վիքիպեդիա:ՀՀՀ նյութերի օգտագործում), բայց չէ, որ փաստացի սրբագրումը սենց թե նենց արվում է, և եթե սրբագրման ավարտը սպասելու ցանկություն չկա, ապա ինչի գոնե առանձին սրբագրված կտորները Վիքիդարանում չտեղադրել և գործը չօպտիմալացնել/մի բանը երկու անգամ անել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 08:21, 25 Մայիսի 2013 (UTC)[reply]
Այստեղ` երկու ադրբեջանցու մասին հոդվածներն ունե՞ն որևէ նշանակություն:--Արամ 07:44, 28 Հունիսի 2013 (UTC)[reply]
Կարծում եմ այո։ --Lilitik22 (քննարկում) 07:53, 28 Հունիսի 2013 (UTC)[reply]
Իհարկե, պետք է տեղափոխել: Բոլոր ազգերում էլ կա լավն ու վատը: Համենայն դեպս թշնամու մտավորականներին ճանաչելը գտնում եմ որ պետք է: Միայն մի բան` հոդվածներ ստեղծելիս պետք է համոզվել, որ նրան իրոք ադրբեջանցիներ են: Օրինակ Խաքանի Շիրվանի հոդվածում այդ խնդիրը կար: Արման Մուսիկյան (քննարկում) 08:48, 28 Հունիսի 2013 (UTC)[reply]
Օրինակ, Այլիսլին ադրբեջանցի է, բայց լուրջ գրող է, ու հայերի համար շատ ավելին է արել քան հայ գրողներից ոմանք )--Ahaik (քննարկում) 10:59, 28 Հունիսի 2013 (UTC)[reply]
Իսկ հետաքրքիր է 3-րդ հատորը ինչու է բացակայում?--6AND5 (քննարկում) 15:53, 12 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Երրորդ հատորը կիսով չափ է պատրաստ, երբ ավարտվեն աշխատանքները, կտեղադրվի։ --Lilitik22 (քննարկում) 18:00, 12 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Առաջարկում եմ[խմբագրել կոդը]

  1. Առավելագույն չափով փոքրացնել {{ՀՍՀ}} կաղապարը, իր սպասարկող դերի համեմատ նա ունի հանարժանի չափ ու տեսք, արժե փոքրացնել միչև սովորական {{Վիքիպահեստ}} կաղապարի չափսը ու տեսքը։ Իհարկե, միայն եթե դա թուլատրելի է իրավական տեսանկյունից։
  2. ՀՍՀ-ից պարունակող նյութեր հոդվածներ ժամանակի հետ ամպայման փոփոխվելու են և ՀՍՀ-ի տվյալներիգ մնալու է միայմ ինչ-որ, գուցե շատ փոքր մասը։ Դա մեկ ևս փաստարկ է կաղապար խտացնելու կարձիքի օգտին։ Եթե առաջին կետի առաջարկը անընդունելի է, գուգե իմաստ ունի ստեղծել կաղապար {ՀՍՀ-2}, որը տեղեկացնելու է որ "այս հոդվածը հիմնված է նաև ՀՍՀ նյութերի վրա"։ - Kareyac (քննարկում) 18։30, 13 Հոկտեմբերի 2013 (UTC)
  1. Չափսի հետ կապված ճիշտն ասած խնդիր չեմ տեսնում։
  2. ՀՍՀ-ի կաղապարը ստեղծելիս հաշվի առնվել է, որ հոդվածը ժամանակի ընթացքում փոփոխվելու է, այդ պատճառով էլ կաղապարում գրված է, որ Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանի վրա։--Lilitik22 (քննարկում) 19:25, 13 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]