Վիքին սիրում է Երկիրը
Վիքին սիրում է Երկիրը | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պարբերական իրադարձություն և լուսանկարչական մրցույթ |
Առաջինը | 2013 |
Հիմնադիր | Wikimedia community? |
wikilovesearth.org | |
![]() |
Վիքին սիրում է Երկիրը (անգլ.՝ Wiki Loves Earth), ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ, որն անց է կացվում 2013 թվականից, մայիսի 1-ից մինչև մայիսի 31-ը՝ վիքիպեդիստների մասնակցությամբ և Վիքիմեդիա Հիմնադրամի տեղական մասնաճյուղերի աջակցությամբ։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են տեղի բնական ժառանգությունները, բնապատկերներ, կենդանիներ և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։
«Վիքին սիրում է Երկիրը» միջազգային լուսանկարների մրցույթի իմաստն ու նպատակը հանդիսանում է պահպանվող տարածքների (արգելանոցների, ազգային զբոսայգիների) լուսանկարահանումը։ Յուրաքանչյուր երկրից մասնակիցների խնդիրը հեշտացնելու նպատակով առաջարկվում է նմանատիպ տարածքների հատուկ ցանկ։ Այս մրցույթը ոչ միայն մրցապայքար է, այն ունի ավելի շատ կրթական, մշակութային և տեղեկատվական իմաստ։ Այս մրցույթի շնորհիվ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ նոր գիտելիքներ են ձեռք բերում մեր մոլորակի կենդանական և բուսական աշխարհի, բնապատկերների զանազանության և գեղեցկության, բնության պահպանության բնագավառում եղած խնդիրների մասին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքին սիրում է Երկիրը առաջին պիլոտային ծրագիրն անց է կացվել Ուկրաինայում՝ 2013 թվականին։ Այն գլխավորել է ազգագրագետ Եվգենի Բուկետը[1][2]։ Հաջորդ տարիներին մրցույթը դարձել է միջազգային և տարածվել է այլ երկրներում[3]։
2014 թվականին միջազգային լուսանկարչական մրցույթին մասնակցել է 15 երկիր[4]։ 2015 թվականին Վիքին սիրում է Երկիրը մրցույթի խմբագրությունը դիտարկել է ավելի քան 100․000 լուսանկար, որոնք ներկայացրել են 8500 մասնակից՝ աշխարհի 26 երկրներից[5]։ Հետագայում լուսանկարչական մրցույթն ընդլայնվել է՝ ներառելով ավելի քան 50 երկիր և իր շուրջն է հավաքել ավելի քան 420․000 լուսանկարներ՝ 40․000 մասնակցի կողմից, ինչն էլ մրցույթը դարձրել է աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթը։
Վիքին սիրում է Երկիրը մրցույթի անալոգային տարբերակն է Վիքին սիրում է հուշարձաններ ամենամյա մրցույթը, որը տեղի է ունենում սեպտեմբերին և միտված է պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի լուսաբանմանը։
Հայաստանի մասնակցությունը մրցույթին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանն առաջին անգամ մրցույթին մասնակցել է 2014 թվականին։ Հինգ տարվա ընդմիջումից հետո՝ 2020 թվականի մայիսին Վիքիմեդիա Հայաստանը միացել է մրցույթին։ ՀՀ բնության հուշարձանները 232-ն են։
Հաղթած լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Стартував фотоконкурс «Вікі любить Землю»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-25-ին։ Վերցված է 2016-09-24
- ↑ Семенюк Віктор. В авангарді Європи // Культура і життя. — 2015. — 1-9 січня. — № 1-2 (4624-4625). — С. 4.
- ↑ «Largest photography competition»։ Guinness World Records (en-GB)։ Վերցված է 2020-05-03
- ↑ «Wikipedia's second international photo contest "Wiki Loves Earth" to start on May 1 - Apr. 28, 2014»։ KyivPost։ 2014-04-28։ Վերցված է 2020-05-03
- ↑ Qayyum Saqib (2015-06-04)։ «Wiki Loves Earth: Top 10 pictures from Pakistan»։ DAWN.COM (անգլերեն)։ Վերցված է 2020-05-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքին սիրում է Երկիրը Վիքիպահեստում |
---|