Jump to content

Վիտեզսլավ Յարոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտեզսլավ Յարոշ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 2001(2001-07-23)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Բրշիբրամ
Պատանեկան կարիերա
2008—2011 Չեխիա Պրշիբրամ
2011—2017 Չեխիա Սլավիա (Պրահա)
2017—2020 Անգլիա Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2020— Անգլիա Լիվերպուլ 0 (-0)
2021  ԻռլանդիաՍենտ Պատրիկս Ատլետիկ 34 (-38)
2022  Անգլիա Նոթս Քաունթի 15 (-25)
2022—2023  Անգլիա Ստոքպորտ Քաունթի 11 (-12)
2024—  Ավստրիա Շտուրմ 14 (-11)
Ազգային հավաքական
2016—2017 Չեխիա Չեխիա (մինչև 16) 6 (-11)
2018—2019 Չեխիա Չեխիա (մինչև 18) 5 (-7)
2022—2023 Չեխիա Չեխիա (մինչև 21) 6 (-5)
2024— Չեխիա Չեխիա 1 (-1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10.06.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10.06.2024

Վիտեզսլավ Յարոշ (չեխ․՝ Vítězslav Jaroš, հուլիսի 23, 2001(2001-07-23)[1], Բրշիբրամ), չեխ ֆուտբոլիստ, «Շտուրմ» ակումբի և Չեխիայի հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարոշը «Պրշիբրամ» և Պրահայի «Սլավիա» ակումբների սան է։ 2017 թվականին Վիտեզսլավը վեց տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Լիվերպուլի» հետ[2]։ 2021 թվականին Յարոշը վարձավճարով տեղափոխվել է իռլանդական «Սենթ Պատրիկս Ատլետիկ»[3][4]։ Մարտի 19-ին «Շեմրոկ Ռովերսի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Իռլանդիայի Պրեմիեր լիգայում[5]։ Իր նորամուտային մրցաշրջանում Վիտեսզլավը դարձել է Իռլանդիայի գավաթակիր։ 2022 թվականի սկզբին Յարոշը վարձավճարով տեղափոխվել է «Նոթս Քաունթի»[6][7][8]։ Փետրվարի 5-ին «Գրիմսբի Թաունի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Անգլիայի ազգային լիգայում[9]։

2022 թվականի ամռանը Յարոշը վարձավճարով տեղափոխվել է «Սթոքպորտ Քաունթիի» կողմից[10]։ Օգոստոսի 13-ին «Կոլչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Անգլիայի երկրորդ լիգայում[11]։

2024 թվականին Յարոշը վարձավճարով տեղափոխվել է ավստրիական «Շտուրմ»[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին Յարոշը Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում և Վրաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Յարոշը մասնակցել է Անգլիայի[13], Գերմանիայի[14] և Իսրայելի[15] հավաքականների դեմ խաղերին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Իռլանդիա «Սենտ Պատրիկս Ատլանտիկ»

  • Իռլանդիայի գավաթակիր — 2021

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/486604
  2. «Vitezslav Jaros». Liverpool F.C. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  3. Shaw, Chris. «Vitezslav Jaros joins St Patrick's Athletic on loan». Liverpool F.C. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  4. Healy, Martin. «St Pat's Athletic confirm signing of up-and-coming Liverpool star». Extra.ie. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  5. «Շեմրոկ Ռովերս VS. Սենտ Պատրիկս Ատլետիկ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 19.
  6. «Liverpool FC - Vitezslav Jaros joins Notts County on loan». www.liverpoolfc.com.
  7. «Jaros Czechs in». www.nottscountyfc.co.uk.
  8. Curtis, Leigh (2022 թ․ հունվարի 27). «Notts County sign Liverpool keeper Vitezslav Jaros». NottinghamshireLive.
  9. «Նոտս Քաունթի VS. Գրիմսբի Թաուն 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 5.
  10. «Goalkeeper Jaros Czechs in!». Stockport County. 2022 թ․ հուլիսի 4.
  11. «Սթոքպորտ Քաունթի VS. Կոլչեսթեր Յունայթեդ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 13.
  12. «Vitezslav Jaros signs new LFC deal and joins Sturm Graz on loan». www.liverpoolfc.com. 2024 թ․ հունվարի 9. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.
  13. «Չեխիա (մինչև 21) VS. Անգլիա (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 22.
  14. «Չեխիա (մինչև 21) VS. Գերմանիա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 25.
  15. «Իսրայել (մինչև 21) VS. Չեխիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտեզսլավ Յարոշ» հոդվածին։