Վիտալի Պարախնևիչ
Վիտալի Պարախնևիչ ռուս.՝ Виталий Парахневич | ||||||
---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 4, 1969[1] (54 տարեկան) | |||||
Ծննդավայր | Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||
Հասակ | 187 սմ | |||||
Քաշ | 82 կգ | |||||
Դիրք | հարձակվող | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
Մարզչական կարիերա | ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիտալի Վալերևիչ Պարախնևիչ (ռուս.՝ Виталий Валерьевич Парахневич, մայիսի 4, 1969[1], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտալի Պարախնևիչը ֆուտբոլով զբաղվել սկսել է Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի դպրոցում. առաջին մարզիչը եղել է Պ. Ա. Պոնոմարենկոն։ Հետագայում Վիտալի Պարախնևիչը հավաքների է մասնակցել Ախտիրկայի «Նեֆտյանիկ» ակումբի հետ, որի կազմում 1987 թվականին խաղացել է Երկրորդ լիգայում։ 1988-1989 թվականներին բանակային ծառայությունն անցկացրել է Օդեսայի ԲԿԱ-ում, որի կազմում խաղացել է ևս երկու տարի։ Ուկրաինայի առաջնությունում խաղացել է Տերնոպոլի «Նիվա», Օդեսայի ԲԿԱ և «Չեռնոմորեց» ակումբներում։
1994 թվականի ձմռանը Վիտալի Պարախնևիչը պատրաստվում էր պայմանագիր կնքել Իսրայելում, սակայն իսրայելական երկու ակումբների միջև եղած վեճի պատճառով տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։ Ակումբի կազմում Վիտալի Պարախնևիչն անցկացրել է տասը խաղ, որից հետո որակազրկման պատճառով խաղացել է երկրորդ կազմում։ Սակայն այնտեղ էլ ստացել է կարմիր քարտ և խաղային պրակտիկա ունենալու համար ընդունել է «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի առաջարկը՝ մեկնել Հարավային Կորեա, որտեղ վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Չոնբուկ Խյոնդե Բլյուուինգզ» ակումբում, որը ուտով գնել է ֆուտբոլիստին։ 1998 թվականին Վիտալի Պարախնևիչը տեղափոխվել է «Սուվոն Սամսունգ Բլյուուինգզ», որի հետ երկու անգամ հաղթել է առաջնությունում, երկու անգամ նվաճել Լիգայի գավաթը և երկու անգամ՝ Կորեայի Սուպերգավաթը, ինչպես նաև դուրս է եկել ասիական Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
2001-2002 թվականներին Վիտալի Պարախնևիչը խաղացել է կորեական «Անյան Էլ-Ջի Չիտաս» ու «Պուչխոն ՍԿ» և ճապոնական «Սյոնան Բելմարե» ակումբներում։ 2003 թվականին նա վերադարձել է Ուկրաինա, որտեղ խաղացել է «Չեռնոմորեց» և «Դնեստր» (Օվիդիոպոլ) ակումբներում։
1997 թվականին Վիտալի Պարախնևիչն անցկացրել է մեկ հանդիպում Տաջիկստանի հավաքականի կազմում[2]։
2010-ական թվականներին Վիտալի Պարախնևիչը՝ որպես գլխավոր մարզչի օգնական, աշխատել է մոլդովական «Նիստրու» (Օտաչ) ակումբում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կորեայի չեմպիոն (2) - 1998, 1999.
- Ուկրաինայի գավաթակիր - 1994
- Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր - 1995
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1995
- Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր (2) - 1993/1994[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Корейские будни Виталия Парахневича
- «Возвращение». Виталий ПАРАХНЕВИЧ: "ЧЕЛОВЕК, ЗАБИВШИЙ «РУКЕ БОГА» Archived 2014-03-07 at the Wayback Machine., 16.08.2003
- Виталий Парахневич: В Южной Корее оказался благодаря Семину Archived 2016-12-16 at the Wayback Machine., 22.04.2011
- Виталий Парахневич: «Раньше в футбол брали проверенных людей, а сегодня он стал бизнесом», 9 ноября 2011
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- На сайте «Одесский футбол» Archived 2017-09-10 at the Wayback Machine.
|