Վիսրամիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիսրամիանի
ვისრამიანი
Visramiani book cover 1884.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուվրացերեն
Հրատարակման տարեթիվ1884
Visramiani Վիքիպահեստում

Վիսրամիանի (վրաց.՝ ვისრამიანი), XI դ․ պարսիկ բանաստեղծ Գուրգանիի (հայ․՝ Վրկանացի) «Վիս ու Ռամին» սիրավեպի վրացական արձակ թարգմանությունը։ «Վիս ու Րամին»-ի սյուժեն արկածախնդրական է գեղեցկուհի Վիսը ծնվելուց առաջ արդեն խոստացված է եղել Մոաբադ շահին, սակայն բազմաթիվ փորձություններից հետո նրան տիրացել է Րամինը։ Վեպում հոգեբանական իրապատում անցումներ ու․ պատճառաբանվածություն գրեթե չկան, իշխողը մարմնական վայելքն է, խրախճանքն ու խարդավանքը։ Ըստ ամենայնի ազնվականական միջավայրում ծնունդ առած և տարածում գտած պատմություն է, որը վրաց իրականությանը (ինչպես նաև՝ հայ) կարող էր ծանոթ լինել դեռևս այլ տարբերակով։ Սիրավեպի վրացական թարգմանությունը կատարված է 12-րդ դարում և ավանդաբար վերագրվում է Վահրամ Երկայնաբազուկի որդի Սարգիս Թմոգվեցուն (տես Սարգիս Ա Վահրամյան)։ Վիսրամիանին հիմնականում համապատասխանում է բնագրին, թեև կան տեղայնացման որոշ նմուշներ, արձակի վերածելու հետ կապված հավելում-պակասումներ։ Գեղարվեստական առումով նշանակալի հուշարձան է, կարևոր՝ 12-րդ դարի պարսկական բնագիրը վերականգնելիս։ Հայագիտության համարկան ուշագրավ իրողություններ, առասպելական Արտավազդն այստեղ կախարդության հոմանիշ է, իսկ դրվագներից մեկում հանդիպում է շուշպար (հիմա շուրջպար) տերմինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 463 CC-BY-SA-icon-80x15.png