Վիշապը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապը
հուն․՝ Ο Δράκος
Ֆիլմի պաստառը
Երկիր Հունաստան
Ժանրթրիլեր
Թվականմարտի 5, 1956[1]
Լեզուհունարեն
ՌեժիսորՆիկոս Կունդուրոս
Սցենարի հեղինակՅակովոս Կամբանելիս
ԴերակատարներԹանիսոս Վեգոս, Անդրեաս Դուզոս, Դինոս Իլիոպուլոս, Զանինո և Յանիս Արգյուրիս
ԵրաժշտությունՄանոս Հաձիդակիս
ՄոնտաժՆիկոս Կունդուրոս
Պատմվածքի վայրՀունաստան
Նկարահանման վայրՀունաստան
Տևողություն103 րոպե

«Վիշապը» (հունարեն՝ Ο Δράκος), ռեժիսոր Նիկոս Կունդուրոսի 1956 թվականին թողարկված հունական արտադրության սևուսպիտակ ֆիլմը, որը 2006 թվականին կինոքննադատների կողմից ճանաչվել է հունական կինոյի պատմության լավագույն գլուխգործոցներից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոս Թոմասը հասարակ պետական ծառայող է, որն աշխատում է բանկում։ Նա արտաքնուստ շատ նման է «Վիշապ» մականունը կրող ավազակին, ով ոստիկանության կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Այն բանից հետո, երբ «Վիշապ»-ի պատկերը հայտնվում է մամուլում՝ Թոմասը ևս սկսում է թաքնվել ոստիկանությունից։ Թոմասը ոստիկաններից խուսափելու բազմաթիվ փորձեր է անում և ի վերջո ապաստանում է Աթենքի գիշերային ակումբներից մեկում։ Կարծելով թե գտել են «Վիշապ»-ին՝ վերջինիս ավազակ հակառակորդները առևանգում են Թոմասին։ Հենց այս միջադեպի ընթացքում էլ նույն գիշերային ակումբի գեղեցիկ աղջիկներից մեկը սիրահարվում է Թոմասին։

Շուտով Թոմասն ազատվում է առևանգիչներից և թվում է թե ամեն ինչ հարթվելու է, քանզի ոստիկանությանն արդեն պարզ է դառնում երկու անձանց բացառիկ արտաքին նմանության մասին։ Բանտից ազատվելուց հետո Թոմասը փորձում է վերադառնալ իր նախկին կյանքին, սակայն հասկանում է, որ այդ ամենն անցյակում է, իսկ իրեն առավել շատ դուր է գալիս «Վիշապ»-ի կյանքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դինոս Իլիոպուլոսը՝ Թոմասի դերում
  • Մարգարիտա Պապագեորգիուն՝ Ռուլայի դերում
  • Յանիս Արգյուրիսը՝ Խանդրոսի դերում
  • Թանիսոս Վեգոսը՝ Սպաթիսի դերում
  • Մարիա Լեկակին՝ Կարմենի դերում
  • Անեստիս Վլախոսդդ
  • Թոդորոս Անդրիկոպուլոս
  • Ֆրիկսոս Նասսու
  • Անդրեաս Դուզոս

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 թվականին կինոնկարը հայտնվել է հունական թատրոններում։ Դրան հաջորդել է հույն պահպանողականների քննադատությունների և բողոքների տեղատարափ ալիքը։ Նրանք հեղինակներին մեղադրել են հունական քաղաքային կյանքը խեղաթյուրելու մեջ՝ ակնկալելով ներքին գործերի նախարարության միջամտությունը։
  • «Վիշապը» դարձել է Սալոնիկի կինոփառատոնի առաջին հաղթանակած կինոնկարը։ Այդ հաղթանակից հետո այն արագորեն տարածվել է և անգամ ցուցադրվել Վենետիկի կինոփառատոնի ժամանակ։
  • 2006 թվականի Սալոնիկի միջազգային կինոփառատոնի ժամանակ ֆիլմը դարձել է բոլոր ժամանակների 10 լավագույն հունական արտադրության ֆիլմերից մեկը[2][3]։ Քննադատների կարծիքով, այս ֆիլմը իտալական նեոռեալիզմի և գերմանական էքսպրեսիոնիզմի համադրություն է։
  • Ֆիլմի հիման վրա գրվել է ամերիկացի հայտնի գրող Ջոնաթան Ֆրանզենի «Ազատություն» հայտնի վեպը։ Ստեղծագործությունում ֆիլմը հիշատակված է «Աթենքի թշնամին» անվանումով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. cinemainfo.gr Արխիվացված 2017-04-20 Wayback Machine, by Giannis Frangoulis (translated by Konstantinos Vassilaros), "47th THESSALONICA FILM FESTIVAL - FOG CASING OVER THE WORLD OF CINEMA", accessed 01-14-2009
  3. filmfestival.gr Արխիվացված 2017-04-20 Wayback Machine, " The ten best best film of the Greek Film Critics Association", accessed 01-14-2009
  4. Franzen, Jonathan, Freedom (A Novel), New York: Farrar, Straus and Giroux, 2010, pp. 96–8.