Վինտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վինտեր
Winter tailless bottlenose dolphin.jpg
ՏեսակԴելֆին
Սեռիգական
Ծնվել էհոկտեմբեր 2005 (15 տարեկան)
Winter (dolphin) Վիքիպահեստում

Վինտեր, էգ դելֆին, որը ապրում է Ֆլորիդա նահանգի Քլիուտեր քաղաքի Քլիուտեր Մարինա ծովային ակվարիումում։ Լայնորեն հայտնի է իր պրոտեզավորված պոչով։ Նա 2011 թվականին նկարահանվել է «Դելֆինի պատմությունը», իսկ 2014 թվականին՝ նրա շարունակության «Դելֆինի պատմությունը 2» ֆիլմում։ 2005 թվականի դեկտեմբերին Վինտերը հայտնաբերվել է Ֆլորիդաի ափից ոչ հեռու։ Նա ընկել էր ծովախեցգետնի որսագողերի դրած ծուղակը, որն էլ հանգեցրել էր պոչի կորստին։ Վինտերին հանել են այնտեղից և տարել Քլեովոթեր Մարինա ակվարիումում բնակվելու։ Ակվարիումի անասնաբուժական հիվանդանոցում էլ պատվաստում են պլաստմասե արհեստական պոչ, որն էլ հնարավորություն է տվել անընդհատ լողալու։ Այդ ժամանակից նա դարձել է ակվարիումի գրավիչ լինելու պատճառը։

Պրոտեզավորված պոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Քերոլլը և փորձագետների խումբը, մեկուկես տարի աշխատել են պոչի վրա և ի վերջո կանգ են առել հասարակ սիլիկոնե և պլաստիկե պրոթեզի վրա։ Մաշկը չգռգռելու համար պոչի տակ օգտագործվել է գելե թև։ Քերոլը նույն գաղափարը օգտագործել է նաև ԱՄՆ-ի պատերազմի հաշվանդամների պրոթեզների ժամանակ։ Օդաչու Բրայան Կոլֆեիդժը, ով 2004 թվականին Իրաքում կորցրել էր երկու ոտքերը և աջ ձեռքը, ստացել է պրոթեզներ, որոնք նման էին Վինտերի պրոթեզներին (պատրաստված նույն գաղափարով)[1]։

Վինտերը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվական, գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին, Կրեիգ Խատկովը, Վինտերի պատմությունը նկարագրել է «Վինտերի պոչը․ ինչպես մի փոքրիկ դելֆին սովորեց նորից լողալ» պատմվածքում («Winter’s Tail: How One Little Dolphin Learned to Swim Again» (անգլ.))։ Գիրքը հրատարակվել է «Turtle Pond Publications»-ի և «Scholastic Corporation»-ի կողմից։ Համակարգչային խաղ է թողարկել Nintendo DS-ը։

2011 թիվ, ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Դելֆինի պատմությունը

2011 թվականի սեպտեմբերի 23-ին թողարկվել է ֆիլմ՝«Դելֆինի պատմությունը» գրքի հիման վրա։ Ֆիլմի գլխավոր հերոսը Սոիեր Նելսոնն է, ում մարմնավորում է Նատան Գեմբլը։ Ֆիլմում Վինտերը խաղում է ինքն իր դերում։ Ֆիլմը նկարահանվել է Ֆլորիդա նահանգի Պինելաս քաղաքում։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վինտերի պաշտոնական թվիթեր
  • Ակվարիումի պաշտոնական կայք և դելֆին Վինտերի վեբ-տեսախցիկ
  • Բարեգործական ակցիայի պաշտոնական կայք
  • Ֆիլմի պաշտոնական կայք

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dolphin and Iraq veteran share wonder of prosthetics (Ստուգված է 2 Հոկտեմբերի 2014)