Վիկտոր Տիխոմիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Տիխոմիրով
Ծնվել է1889
Մահացել է1919
Մասնագիտությունհեղափոխական

Վիկտոր Ալեքսանդրովիչ Տիխոմիրով (1889 - 1919), Ռուսաստանում հեղափոխական շարժման մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։

Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Հեղափոխական շարժմանը հարել է Կազանի ռեալական ուսումնարանում սովորելիս։ Կուսակցական աշխատանք է կատարել Կազանում, Մոսկվայում, Ֆինլանդիայում, Պետրոգրադում։ «Պրավդա» թերթի ստեղծման մասնակից, 1912 թվականից՝ նրա աշխատակից։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է, եղել է տարագրության մեջ։ Մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը (1917 թվական)։ Մարտին գործուղվել է Կազան՝ տեղի կուսակցական կազմակերպությունը վերականգնելու, եղել է ՌՍԴԲ(բ) կ կոմիտեի անդամ։ ՌՍԴԲ(բ) կ VI համագումարի պատգամավոր։ 1917 թվականի հոկտեմբերյան օրերին աշխատել է ՌՍԴԲ(բ) կ Մոսկվայի կոմիտեի ռազմական բյուրոյում, ապա եղել է Մոսկվայի սովետի բոլշևիկյան ֆրակցիայի քարտուղար, 1918 թվականին՝ Ներքին գործերի ժողկոմատի կոլեգիայի անդամ, սովետական միլիցիայի կազմակերպիչներից։ 1919 թվականի հունվարից աշխատել է Կազանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 6