Վիկտոր Տալալիխինի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Տալալիխինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Վիկտոր Տալալիխինի հուշարձան (ռուս.՝ Памятник Виктору Талалихину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային օդաչու, կրտսեր լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս (1941) Վիկտոր Վասիլևիչ Տալալիխինին։ Տեղադրվել է 2001 թվականին քաղաքի Տագանսկի շրջանում՝ Տալալիխինի և Մալայա Կալիտնիկովսկայա փողոցների հատման վայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրելու նախաձեռնողները եղել են Մոսկվայի Տագանսկի շրջանի բնակիչները։ 2001 թվականի հունիսի 19-ին Մոսկվայի կառավարությունն ընդունեց թիվ 546-ՊՊ «Մոսկվայի ճակատամարտի 60-ամյակի տոնակատարության հիմնական միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու ծրագրի իրականացման ընթացքի մասին» որոշումը, որով նախատեսվում էր նախագծել հուշարձանը, ձուլել բրոնզից, բարեկարգել տարածքը և կազմակերպել հուշարձանի բացման հանդիսավոր միջոցառումներ։ Ծրագրի բյուջեն 3 մլն ռուբլի էր[1]։ 2001 թվականի դեկտեմբերի 4-ին Վիկտոր Տալալիխինի հուշարձանը բացվեց։ 

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատրաստվել է բրոնզից և տեղադրվել գրանիտե պատվանդանի վրա։ Այն պատկերում է օդաչուին, որը կանգնած է ամբողջ հասակով, նա այն ժամանակների օդաչուական անձնակազմի հանդերձանքով է։ Պատվանդանի վրա ոսկեգույն տառերով գրված է.

ՄՈՍԿՎԱՅԻ ԱՆՎԱԽ ՊԱՇՏՊԱՆ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ
ՕԴԱՉՈՒ
ՎԻԿՏՈՐ ՎԱՍԻԼԵՎԻՉ
ՏԱԼԱԼԻԽԻՆԻՆ
1918-1941

Քանդակի հեղինակներն են քանդակագործ Ա. Վ. Բալաշովը և ճարտարապետներ Ի. Ն. Վոսկրեսենսկին և Ի. Ա. Վոսկրեսենսկայան, որոնց անունները փորագրված են պատվանդանի հետնամասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Распоряжение Правительства Москвы от 25.10.2001 N 256-РП о сооружении в Москве памятника В.В. Талалихину». bestpravo.com. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]