Վիկտոր Իվանով (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Իվանով
 
Կրթություն՝ Saint Petersburg State University of Telecommunications?
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր մայիսի 12, 1950(1950-05-12) (73 տարեկան)
Ծննդավայր Մեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Վիկտոր Պետրովիչ Իվանով (մայիսի 12, 1950(1950-05-12), Մեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն (2008 թվականի մայիսի 15-2016 թվականի ապրիլ), պետական հակաթմրամիջոցային կոմիտեի նախագահ։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական գործող խորհրդական (2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Պետրովիչ Իվանովը ծնվել է 1950 թվականի մայիսի 12-ին Նովգորոդում, զինվորականի ընտանիքում։

Ավարտել է պրոֆեսոր Մ. Ա. Բոնչ-Բրուևիչի անվան Լենինգրադի էլեկտրատեխնիկական կապի ինստիտուտը 1974 թվականին ռադիոկապ մասնագիտությամբ (մեկ տարի առաջ նույն բուհը, նույն մասնագիտությամբ՝ ավարտել է Բորիս Գրիզլովը, Իվանովը ծանոթացել է նրա հետ, երբ աշխատել է ինստիտուտի կոմերիտմիության կոմիտեում)։

Ինստիտուտն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետև աշխատել է Լենինգրադի Վեկտոր գիտաարտադրական միավորման ինժեներ։

1977 թվականին (այլ տվյալներով՝ 1978 թվականին) Իվանովն ավարտել է ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացները և մինչև 1994 թվականը աշխատել ՊԱԿ-ի Լենինգրադի և Լենինգրադի մարզային վարչությունում՝ ճանապարհ անցնելով շրջանային բաժնի օպերլիազորից մինչև մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ։

1987-1988 թվականներին մասնակցել Է Աֆղանստանում ռազմական հակամարտությանը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա եղել է խորհրդային հատուկ ծառայությունների մի խումբ աշխատակիցների կազմում, որոնք գործում էին Կասկադ անվանմամբ։

1990 թվականի դեկտեմբերին Իվանովը Գրիզլովի և Վալենտին Չույկինի հետ միասին գրանցել է Բլոկ փոքր ձեռնարկությունը։ Եղել է նաև Բազիս հիմնադրամի տնօրեն։

1994 թվականի հոկտեմբերին Իվանովն ազատվել է գնդապետի պաշտոնով և նշանակվել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի վարչական մարմինների վարչության պետ (ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ պաշտոնը զբաղեցրել է իր նոր ծանոթ Վլադիմիր Պուտինի՝ քաղաքապետ Անատոլի Սոբչակի այն ժամանակվա օգնականի աջակցության շնորհիվ)։ Իվանովը քաղաքապետարանում ղեկավարում էր իրավապահ մարմինների աշխատանքը։

1996-1998 թվականներին զբաղեցրել է ռուս-ամերիկյան Տելեբլյուս ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, որը զբաղվում էր արբանյակային ալիքների հեռարձակման կազմակերպմամբ և արբանյակային և եթերային ալիքների ընդունման համար սարքավորումների մոնտաժով։

1998-1999 թվականներին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սեփական անվտանգության վարչության պետ։

1999-2000 թվականներին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնտեսական անվտանգության դեպարտամենտի ղեկավար։

2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Աշխատանքային հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 2014 թվականի հունվարի 20

2002 թվականի հունիսին Իվանովը դարձել է նոր ստեղծված Ալմազ-Անտեյ հակաօդային պաշտպանության կոնցեռն ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, որը Ս-300 և Ս-400 զենիթահրթիռային համալիրներ Է թողարկում։ Ընդ որում Իվանովը կարողացել է թույլ չտալ կոնցեռնի ընդգրկումը Պաշտպանական համակարգեր միջգերատեսչական ֆինանսա-արդյունաբերական խմբի կազմում, ինչի մասին պնդում էր այն ժամանակ Մինպրոմնաուկի ղեկավար Իլյա Կլեբանովը[1][2]։

2004 թվականի մարտից մինչև 2008 թվականի մայիսը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը, նրա պարտականությունների մեջ են մտել կադրային հարցերի, պետական ծառայության և քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերով նախագահի գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովումը, այդ հարցերի շուրջ նախագահի աշխատակազմի և պետական իշխանության մարմինների փոխգործակցության ապահովումը, նախագահի կադրային հարցերի, դատավորների նշանակման, քաղաքացիության, ներման հարցերի, ինչպես նաև պետական պարգևներով պարգևատրման հարցերի վերաբերյալ նախագահի որոշումների նախագծերի նախապատրաստումը[3][4]։

2005 թվականի հունիսին Իվանովը ընտրվել է Աէրոֆլոտ ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ։ 2005 թվականի սեպտեմբերին Իվանովը վերընտրվել է Ալմազ-Անտեյ հակաօդային պաշտպանության կոնցեռն ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ։

Վիկտոր Իվանովը և Պետական Դումայի կոմիտեի նախագահ Իրինա Յարովայան Պետական խորհրդի նախագահության նիստից առաջ, 2015 թվականի հունիսի 17-ին

2008 թվականի մայիսի 15-ին նախագահ Մեդվեդևի հրամանագրով Իվանովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն։ Միաժամանակ Իվանովը լքել է Աէրոֆլոտի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը»[5][6]։

2010 թվականի հոկտեմբերին Իվանովն այցելել էր Լոս Անջելես, որպեսզի քարոզարշավ անցկացնի Կալիֆոռնիայում մարիխուանայի օրինականացման դեմ, ինչպես նաև ժամանել էր Վաշինգտոն՝ հանդիպելու ամերիկյան հակաթմրամիջոցային գերատեսչության ղեկավար Ջիլ Քերլիկովսկու (gil Kerlikowske) և Աֆղանստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուկի հետ և քննարկելու Աֆղանստանում կակաչների դեմ պայքարի միջոցառումները, ինչպես նաև կոչ անելու այդ ցանքերի ոչնչացման ծրագիրն առավել ակտիվ իրականացնել օդից[7]։

2016 թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը վերացվել է, իսկ նրա գործառույթներն ու լիազորությունները Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության համակարգին են փոխանցվում մինչև 2016 թվականի հունիսի 1-ը։ Վիկտոր Իվանովը ծառայության չի անցել նոր գերատեսչություններում[8]։ 2016 թվականի մայիսի 7-ին հեռացվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմից[9]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործով Բարձրագույն դատարանի նիստերում Վիկտոր Իվանովին մեղադրել են այդ աղմկահարույց գործին մասնակից լինելու և Տամբովի կազմակերպված հանցավոր խմբավորման հետ կապեր ունենալու մեջ, որը, ինչպես պնդում են, 1990-ականներին զբաղվել է թմրավաճառությամբ և կոլումբիական թմրակարտելներից մեկի փողերի լվացմամբ[10][11][12]։ Իվանովը այս տեղեկատվությունը անվանել է զրպարտչական[13]։

Ատենախոսություն և գրագողության մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Իվանովը իրավաբանական գիտությունների դոկտոր է, ատենախոսության թեման՝ Ռուսաստանի Դաշնության պետական շահերի ապահովման իրավական մեխանիզմը։ Ըստ թեզի վերլուծության[14], Իվանովի Դոկտորական ատենախոսությունը պարունակում է լայնածավալ ոչ փաստաթղթավորված փոխառություններ չորս ատենախոսություններից[15]։ Բացի այդ, Դիսերնետ միության փորձաքննությունները ցույց են տալիս փոխադարձ փոխառությունների առկայությունը Վ. Իվանովի և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի գիտական աշխատանքներում[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Իվանովը ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի շքանշաններ
  • Պատվո շքանշան
  • Մարտական ծառայություն մեդալ

Աստիճաններ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեներալ-գնդապետ
  • Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի գործող պետական խորհրդական (2012)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карьера «кремлевского Бормана». — Стрингер, 27.06.2003
  2. Сергей Тополь, Илья Булавинов, Иван Сафронов. Подконтрольные выстрелы. — Коммерсантъ, 09.06.2003
  3. Виктора Иванова избрали председателем Совета директоров ОАО «Аэрофлот-российские авиалинии». — Транспортный сервер Москвы (mosgortrans.net), 22.06.2005
  4. Анета Морочко. Кто останется в выигрыше? Արխիվացված 2016-05-13 Wayback Machine — Парламентская газета, 24.03.2004. — № 53 (1425)
  5. Петр Мироненко. Игорь Левитин сменил Виктора Иванова. — Коммерсантъ, 29.10.2008. — № 197(4014)
  6. Главный транспортник страны возглавил «Аэрофлот» Արխիվացված 2016-06-02 Wayback Machine. — ibk.ru, 28.10.2008
  7. Интервью: Виктор Иванов | ИноСМИ — Все, что достойно перевода
  8. «Подписан Указ о передаче функций Госнаркоконтроля и миграционной службы в систему МВД России». Президент.рф. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  9. Виктор Иванов исключён из состава Совета Безопасности РФ
  10. [1](չաշխատող հղում) Перевод статьи
  11. Высокий суд Лондона опубликовал досье на Виктора Иванова // Русская служба Би-би-си
  12. Лондонский суд опубликовал досье на главу ФСКН России из дела Литвиненко РБК
  13. Глава ФСКН Виктор Иванов об обвинениях по делу Литвиненко: Лондонский суд — рупор клеветы // RT на русском
  14. Публикация результатов экспертизы диссертации Виктора Иванова на сервере сообщества «Диссернет»
  15. Диссер главы наркоконтроля написали таджики и министр Արխիվացված 2017-08-19 Wayback Machine // Руспрес
  16. «Диссернет» уличил руководителей МВД и ФСКН в списывании друг у друга // РБК

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Իվանով (քաղաքական գործիչ)» հոդվածին։