Վիկտոր Իսակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Իսակով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 12, 1932(1932-12-12) (91 տարեկան)

Վիկտոր Իսակով (ռուս.՝ Виктор Фёдорович Исаков, դեկտեմբերի 12, 1932(1932-12-12)), ռուս և խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1956 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1956-1960, 1963-1967, 1971-1977 թվականներին ԱՄՆ-ում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1977-1978 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ԱՄՆ բաժանմունքի բաժնի վարիչ։
  • 1978-ից մինչև 1983 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ԱՄՆ բաժանմունքի բաժնի վարիչի տեղակալ։
  • 1983 թվականից մինչև 1986 թվականը ԱՄՆ-ում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1986 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 1988 թվականի հուլիսը Բրազիլիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1988 թվականի օգոստոսի 26-ից մինչև 1991 թվականի նոյեմբերը Հնդկաստանի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1992 թվականի փետրվարից մինչև 1996 թվականի սեպտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ, Լիտվայի հետ բանակցությունների ժամանակ եղել է Ռուսաստանի Դաշնության պետական պատգամավորության ղեկավար։
  • 1996 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 1999 թվականի օգոստոսը Մալթայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

1999 թվականից թոշակառու է։ Արժանացել է մի շարք պետական մրցանակների։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]