Վիկտորյա Շալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Շալե
Ծնվել էդեկտեմբերի 9, 1981(1981-12-09)[1][2] (42 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունSouthgate School?
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
 Victoria Shalet Վիքիպահեստում

Վիկտորյա Շալե (անգլ.՝ Victoria Shalet) դեկտեմբերի 9, 1981(1981-12-09)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, որը հետագայում դարձել է խորհրդատու հոգեբան։ Առավել հայտնի է CBBC–ի Դիք Քինգ-Սմիթի «Թագուհու քիթը» գրքի հիման վրա նկարահանած սերիալում Հարմոնիի դերով։

Դերեր ֆիլմերում և սերիալներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյան իր առաջնաելույթը կինոյում կատարել է 1989 թվականին՝ 6 տարեկանում խաղալով BBC-ի «Սցենար» հեռուստասերիալում, «Երեխայի ճանաչումը» (Testimony of a Child) սերիալի 4-րդ եթերաշրջանի 1-ին էպիզոդում՝ Ռոզիի դերակատարմամբ։ Նույն թվականին Աննայի դերով նկարահանվել է Էնդրյու Դևիսի սցեներով նկարահանված «Ball Trap on the Cote Sauvage» սերիալում։

Այնուհետև նա նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում և ֆիլմերում, մասնավորապես՝ «Goggle Eyes» և «Թագուհու քիթը» սերիալի առաջին երեք սերիալներում՝ Համոնիի դերով։ Ապա նկարահանվել է «Արատ» և «Որոնում» ֆիլմերում։ Նա նաև նկարահանվել է «Ջոնաթան Կրիկ», «Սպանություններ Միդսոմերում» և «Զուտ անգլիական սպանություն» սերիալներում։

Շալեն նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Լույսի խավարում», «Ուրվականների տունը», «Մանյակի պատմությունը»։

2007 թվականի նոյեմբերին Վիկտորիան Բեթի դերով նկարահանվել է BBC-ի «Բժիշկները» (Doctors) սերիալում[3]։ Այնուհետև նա 2009 թվականի հունիսին կրկին հայտնվել է սերիալում՝ ոստիկանության գունդստաբլ Վիկի Հիլթոնի դերում (այդ դերում նա հայտնվել է նաև 2010 թվականի հունվարին և 2011 թվականի փետրվարին)[4]։

2008 թվականի ապրիլին Վիկտորյան BBC Radio 4-ի «Այսօրվա ТВ-ն» (How Now TV) ուրբաթօրյա սերիալում, որը նկարահանել Է Փոլ Ուոթսոնը, խաղացել է գլխավոր դեր[5]։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում Վիկտորիան խաղացել է ռեժիսոր Ֆիլիպ Ռիդլիի «Հեքիաթի սիրտը» (Fairytaleheart) բեմադրությունում (Hampstead Theatre թատրոնում), «Մայրս ասաց, որ երբեք դա չեմ անի» (My Mother Said I Never Should) պիեսում (Salisbury Playhouse թատրոնում), ինչպես նաև Դեն Մուիրդենի «Այն, ինչ անում են լավ մարդիկ» (The Things Good Men Do) բեմադրությունում (Old Red Lion թատրոնում)։

Համակարգչային խաղերի, հեռուստասերիալների և գովազդների հնչյունավորող[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյան «Dragon Quest VIII: Journey of the Cursed King» համակարգչային ֆիլմում հնչունավորել է արքայադուստր Մեդեուին, իսկ «Tractor Tom» հեռուստաշոուում՝ Ֆերմերա Ֆիին և Ռոռիին։

Վիկտորյան նաև հաճախ հնչյունավորում է հեռուստատեսությունում և ռադիոյում։ Նա համագործակցել է այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են Alliance & Leicester, Compeed, Acuvue, Specsavers, Herbal Essences և Garnier։

Թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան ավարտելուց հետո Վիկտորյան ստացել է հումանիստական հոգեբանական կրթություն և սկսել է Լոնդոնում աշխատել որպես հոգեբույժ[6]։

Նա ասում էր, որ «մինչ հոգեբանական կրթություն ստանալը, ես 23 տարի աշխատել եմ կինոյում, հեռուստատեսությունում, թատրոնում և ռադիոյում։ Մարդկային փորձը դիտելու այս կարիերան իմ մեջ հետաքրքրություն է առաջացրել մարդկանց հանդեպ, և թե ինչպես է աշխատում մարդու գիտակցությունը։ Ինձ հետաքրքիր է դարձել, թե ինչու ենք մենք անում այս կամ այն արարքները, ինչպես է մեր ներքին աշխարհն իրեն դրսևորում վարվելակերպով և այն վայրում, որը մենք զբաղեցնում ենք աշխարհում»[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալեն դերասանուհի Քեյսի Բարնֆիլդի բարեկամուհին է[7]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Doctors» (2000)
  4. «Doctors cast list». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. BBC Radio 4 — Friday Drama, How Now TV
  6. 6,0 6,1 «About me — Space In Me — Counselling and Psychotherapy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. «Kacey Barnfield - Bio». movietome. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Շալե» հոդվածին։