Վիլյաֆամեսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյաֆամեսի ամրոց
Castillo de Villafamés
Պատկեր:Castell vilafamès.jpg
Նկարագրություն
Տեսակհուշարձան և դղյակ
Վարչական միավորVilafamés?[1]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված13-րդ դար
Ընթացիկ վիճակկանգուն
Վերահսկվում էRI-51-0008792
Քարտեզ
Քարտեզ
 Castell de Vilafamés Վիքիպահեստում

Վիլյաֆամեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Villafamés), ավերակները գտնվում են Իսպանիայի Վալենսիա տարածաշրջանի Կաստելին գավառի Վիլյաֆամես քաղաքում՝ բարձունքի վրա։ Հիմքի ֆունդամենտից և արխիվային այլ փաստաթղթերից պարզ է դառնում, որ Վիլյաֆամեսի ամրոցը իրենից ներկայացնում է մուսուլմանական շրջանի կառույց։ Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից՝ 1994 թվականի սեպտեմբերի 20-ին, Վիլյաֆամեսի ամրոցը ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0008792 գրանցման համարի տակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1233 թվականին ամրոցը գրավել է Ջեյմ 1-ինը։ Իր ամբողջ ժամանակի ընթացքում ստորագրվեցին տարբեր բարեփոխումների ռեֆորմներ։ Մոնտեսայի միաբանությունը 14-րդ դարի վերջում հրամայում է Վիլյաֆամեսցիներին վերակառուցեն և ամրացնեն պաշտպանողական կառույցը։

19-րդ դարում՝ Կարլիստայի պատերազմի ընթացքում, Վիլյաֆամեսի ամրոցը նույնպես մասնակից է դարձել կարևոր ճակատամարտերի։ Կանգուն մնալու առանձնահատկությունը դա ամրոցի կառուցվածքն է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի ներսում գտնվում է շրջանաձև աշտարակը, որը բոլոր ուղղություններով ունի լուսամուտներ։ Պարիսպները ձգվում են դեպի վերև և մոտ են աշտարակի բարձրությանը։ Պարսպաշարը ունի տարածքի ռելիեֆի ուրվագիծը։ Միակ հետքը, որ մնացել է մուսուլմանների պաշտպանողական կառույցից դա պարիսպների ներսում գտնվող բակն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]