Վիեննայի հայկական տպարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիեննայի հայկական տպարան, Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարան, հիմնել են 1811 թվականին Տրիեստից Վիեննա տեղափոխված Մխիթարյանները։ 1812 թվականին լույս է ընծայվել առաշին գիրքը՝ «վարք Մարիամու»-ն։ 1837 թվականին տպարանում բացվել է տառաձուլարան։ Այս շրջանում տպարանը կատարել է հայկական գաղթավայրերի տառաձուլման պատվերներ (հիմնականում «վիեննական» տառատեսակներով)։ 1893 թվականին տպարանն ունեցել է 50 լեզվով տառատեսակ (այդ թվում՝ չինարեն, ճապոներեն, հնդկերեն և այլն)։ Գրքերից բացի տպագրվել են հունգարական թղթադրամներ, Դ․ Դիմիտրովի հակաֆաշիստական թռուցիկներն ու գրականությունը։

ՀՍՀ