Պեյրե Վիդալ
Արտաքին տեսք
(Վերահղված է Վիդալ Պեյրեից)
Պեյրե Վիդալ | |
---|---|
Ծնվել է | 1175 |
Ծննդավայր | Թուլուզ |
Մահացել է | 1205 |
Մահվան վայր | Թուլուզ |
Մասնագիտություն | տրուբադուր, բանաստեղծ և կոմպոզիտոր |
Peire Vidal Վիքիպահեստում |
Պեյրե Վիդալ (օքս.՝ Peire Vidal. 1175, Թուլուզ - 1205, Թուլուզ), նշանավոր տրուբադուր։
Պեյրե Վիդալը նոր շունչ հաղորդեց կուրտուազական քնարերգությանը։ Նրա անունով պահպանվել է սիրային և քաղաքական բովանդակությամբ շուրջ 50 բանաստեղծություն, որոնց մեջ արդեն նկատելի են ասպետական իդեալների անկման նախանշանները։
- Հաճելի է ինձ ամառը ոսկեվառ,
- Արևաշող բնությունն է հաճելի,
- Հաճելի է ինձ դայլայլը հավքերի,
- Ծաղկագորգի զարդանախշերը պայծառ։
- Հաճելի են հանդիպումները բոլոր,
- Զրույցները՝ դղյակներում փառավոր,
- Բայց ինձ համար հաճելի է ամենից,
- Որ կտեսնեմ իմ Դոննային ես նորից[1]։
- (Թարգմ. Հենրիկ Բախչինյան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ.Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 15.
Տես նաև՝
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեյրե Վիդալ» հոդվածին։ |
|