Վիգեն Բարխուդարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարխուդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիգեն Բարխուդարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1944 (81 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1967) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2000) և քիմիական գիտությունների թեկնածու (1972) |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Վիգեն Գրիգորի Բարխուդարյան (մարտի 18, 1944), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2005):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգեն Բարխուդարյանը ծնվել է 1944 թվականի մարտի 18-ին, Աղքյորփի գյուղում (Վրաստանի Մառնեուլի շրջան)։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ «Կարբինոլի և մետակրիլաթթվի հետ նրա սոպոլիմերների իդրոդինամիկական վարքը և լուսացրումը» թեմայով (ԵՊՀ) և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1968-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտում որպես լաբորանտ, ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող, 1976-1977 թվականներին եղել է Պոլիմերների տոքսիկոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1977-1982 թվականներին՝ Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, ավագ գիտաշխատող, 1982-2005 թվականներին՝ Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ։ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Պոլիմերների տարածական կազմավորումը լուծույթներում։ Մոլեկուլային անսամբլի ազդեցության էֆեկտները» թեմայով։ 2005 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր[1]։
Աշխատանքները վերաբերում են լուծույթներում պոլիմերների տարածական կազմավորմանը, ծերացման և երկարակեցության հիմնախնդիրներին։ Արտաքին գործոնների ազդեցության տակ մակրոմոլեկուլների կառուցվածքային փոփոխությունների հետազոտմանը։ Միջավայրի ազդեցությունը միցելային համակարգերի մոլեկուլային բնութագրերի և ԴՆԹ-ի կառուցվածքի վրա։ Հեղինակ է բուհական և դպրոցական ուսումնական ձեռնարկների[2][3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 038 «էլեկտրատեխնիկա» մասնագիտական խորհրդի անդամ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլեկուլային ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար։ Երկրորդ վերամշակված հրատարակություն։ ԵՊՀ հրատարակչություն, Երևան 2014, 332 էջ։
- Макромолекулярный ансамбль и пространственная организация макромолрекул. LAMBE RT, Academic Publishing, Germany, 201 стр., 2014.
- Մոլեկուլային ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար։ ԵՊՀ հրատարակչություն, Երևան -2009, 328 էջ[4]։
- Մակրոմոլեկուլները լուծույթներում։ (Ուսումնամեթոդական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար) ԵՊՀ հրատարակչություն, Երևան -2007։
- Մոլեկուլային ֆիզիկա։ Մաս 2։ Նյութի ջերմադինամիկական հատկությունները, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2004[5]։
- Մոլեկուլային ֆիզիկա։ Մաս 1։ Մոլեկուլային- կինետիկ տեսություն, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2003[6]։
- Մոլեկուլային ֆիզիկա մաս 11. Նյութի ջերմադինամիկական հատկությունները։ (Ուսումնակական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար) ԵՊՀ հրատարակչություն, Երևան -2003։
- Բարձրամոլեկուլային միացությունների մոլեկուլային բնութագրերի որոշումը։ (Ուսումնամեթոդական ձեռնարկ), Երևանի պետական համալսարան, Մոլեկուլային ֆիզիկա և կենսաֆիզիկայի ամբիոն, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1985[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիգեն Գրիգորի Բարխուդարյան». publishing.ysu.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Վիգեն Գրիգորի Բարխուդարյան». ysu.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Բարխուդարյան, Վիգեն Գրիգորի (2009). Մոլեկուլային ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: ԵՊՀ հրատ.
- ↑ Բարխուդարյան, Վիգեն Գրիգորի (2004). Մոլեկուլային ֆիզիկա. Մաս 2։ Նյութի ջերմադինամիկական հատկությունները. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. ISBN 978-5-8084-0513-4.
- ↑ Բարխուդարյան, Վիգեն Գրիգորի (2003). Մոլեկուլային ֆիզիկա. Մաս 1։ Մոլեկուլային- կինետիկ տեսություն. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. ISBN 978-5-8084-0513-4.
- ↑ Բարխուդարյան, Վիգեն Գրիգորի (1985). Բարձրամոլեկուլային միացությունների մոլեկուլային բնութագրերի որոշումը։ Ուսումնամեթոդական ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգեն Բարխուդարյան» հոդվածին։ |