Վերջին մոհիկաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին մոհիկաններ
Տեսակպատմվածք
ՀեղինակՆար-Դոս
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1930
ՎիքիդարանՎերջին մոհիկաններ

«Վերջին մոհիկաններ», հայ գրող Նար-Դոսի 1930 թվականին գրված պատմվածքն է, որտեղ Պատրիկյանը պատմում է կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում Նար-Դոսի աշխարհայացքը փոփոխվում է, որի թողած ազդեցության վկայությունն է «Նեղ օրերից մեկի»՝ ժամանակի գաղափարախոսությամբ բացասման տրամաբանության արտահայտումը «Վերջին մոհիկանները» պատմվածքում, որոշ ստեղծագործությունների վերամշակված տարբերակներում ներառվում են դատողություններ, կատարվում փոփոխություններ, որոնք արդեն նոր ժամանակների ու գաղափարների արձագանքներ են[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի սկզբում տեղ է գտել մի նախաբան, որտեղ «Նեղ օրերից մեկը» պատմվածքի հերոս Պատրիկյանը պատմում է` «Նեղ օրերից մեկը» պատմվածքի լույս տեսնելուց հետո մոտ երեսուն տարի անց ինչեր են տեղի ունեցել հերոսների կյանքում։ Սկզբում պատմում է իր մասին։ Ամուսնացել էր, երեք տղա և մեկ աղջիկ ունեցել, տղաներից մեկը զոհվել էր մայիսյան ապստամբության ժամանակ, մյուս որդին գավառում հրահանգիչ էր, փոքր տղան սովորում էր, իսկ աղջիկը ուսուցչուհի էր։ Երբ արդեն վաթսուն տարեկան էր կնոջ հետ տեղափոխվում է իր հայրենի գյուղաքաղաքը, ուր պաշտոնավարում էր աղջիկը։ Այնուհետև անցնում է խմբագրության քարտուղարի հետագա կյանքին։ Քարտուղարը ի վերջո գնաց Էջմիածին, կուսակրոն ձեռնադրվեց, վարդապես դարձավ և մահացավ անհայտ ու անպտուղ։ Երգիչ Ջափինյանը, որը թեև իր վաթսունհինգամյա հասակին, շատ ճկուն էր։ Շարունակում է ապրել երգեցողության մասնավոր դասերով։ Իսկ տանտերը մահացել էր մեկ տարի առաջ մոտ յոթանասուն տարեկանում։ Դավիթ Ֆոմիչինի քաղաքում հայտնի էր իր սապոնի գործարանով։ Ուներ մի քանի խոշոր տուն` խանութներով։ Ընտանիքը մեծ չէր, ինքն էր, կինը, մի որդի, մի դուստր։ Դավիթ Ֆոմիչին հասցված առաջին վնասներից էր այն, որ պատերազմի ժամանակ զինվորական վարչությունը գրավեց իր ավտոմոբիլը։ Այնուհետև փետրվարյան, հոկտեմբերյան հեղափոխությունները տեղի ունեցան։ Դավիթ Ֆոմիչին այս ամենի հետևանքով կորցրեց իր ողջ ունեցվածքը։ Նրան իր հարկի տակ ընդունում էր Պատրիկյանը, որի հետ մի ժամանակ շատ վատ էր վերաբերվել Ֆոմիչին։ Դավիթ Ֆոմիչին կաթվածահար է լինում։ Այսպես ապրեց և մահացավ հին աշխարհի այն վերջին մոհիկաններից, որոնք, նոր կյանքի ասպարեզից դուրս նետված, ամեն օր միևնույն ժամներին հավաքվում էին հասարակաց այգու խուլ անկյունում` խոսելու անցած-գնացած օրերի և գուշակություններ անելու եկած ու գալիք օրերի մասին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատրիկյան
  • Խմբագրության քարտուղար
  • Երգիչ Ջափինյան
  • Դավիթ Ֆոմիչ (տանտեր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. ԵՊՀ. էջ 263.