Վերջին խոստովանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին խոստովանությունը
ռուս.՝ Последняя исповедь
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
Թվական2006
Լեզուռուսերեն
ԴերակատարներՎլադիմիր Կորենև, Ալեքսանդր Տյուտին, Անատոլի Կոտենև, Anastasiya Panina? և Յուրի Նազարով
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ

«Վերջին խոստովանությունը» (ռուս.՝ «Последняя исповедь»), ռուս ռեժիսոր Սերգեյ Լյալինի չորսերիանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 2006 թվականին[1][2]։ Նվիրված է «Երիտասարդ գվարդիա» լեգենդար հակաֆաշիստական կոմերիտական կազմակերպության գործունեությանը, որը գործում էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրավված Ուկրաինական ԽՍՀ-ի Վորոշիլովգրադի մարզի Կրասնոդոն քաղաքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է «Երիտասարդ գվարդիա» երիտասարդական կոմերիտական ընդհատակյա կազմակերպության մասին, որն իրականացնում էր իր գործունեությունը 1942 թվականի սեպտեմբերից մինչև 1943 թվականի հունվար գերմանա-ֆաշիստական զավթիչների կողմից օկուպացված Կրասնոդոն քաղաքում։ Իրականում գոյություն ունեցած հերոս-կոմերիտականների՝ Օլեգ Կոշևոյի, Լյուբով Շևցովայի, Ուլյանա Գրոմովայի, Սերգեյ Տյուլենինի, Իվան Զեմնուխովի և շատ այլ մասնակիցների սխրանքը ֆիլմի ստեղծողները լրացրել են կրոնական մոտիվներով, որը մարմնավորվել է Ալյոշա Մոլչունի հորինված կերպարով։ Ֆիլմի գործող դեմքերից անհետացել են նաև իրադարձությունների ժամանակ իրականում գոյություն ունեցած այնպիսի մասնակիցներ և կազմակերպության ղեկավարներ, ինչպիսիք են Իվան Տուրկենիչը և Վիկտոր Տրետյակևիչը, ինչպես նաև Ալեքսանդր Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» վեպում նկարագրված մի շարք հերոսներ, օրինակ, ընդհատակային Շուլգան, այսինքն՝ ընդհանրապես բոլոր կոմունիստները։

Առաջին անգամ գեղարվեստական ստեղծագործության մեջ ցուցադրվել է գլխավոր բացասական հերոսի՝ Կրասնոդոնի երկրամասի իրապես գոյություն ունեցած գերմանական ժանդարմերիայի ղեկավար Էրնստ-Էմիլ Ռենատուսի անձը, որի անմիջական պարտականությունների մեջ էր մտնում շրջանի պարտիզանների և ընդհատակային ուժերի դեմ պայքարը (Ա. Ֆադեևի գրքում նրա մասին ընդհանրապես հիշատակում չկա, ինչպես նաև 1948 թվականի ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի «Երիտասարդ գվարդիա» գեղարվեստական ֆիլմում)։ Ի հեճուկս պատմական ճշմարտության (նա մահացել է խորհրդային ճամբարում 1950 թվականի ապրիլին), ըստ ֆիլմի սյուժեի՝ նա կարողացել է փախչել, և շատ տարիներ անց նա վերադառնում է հանցագործության վայր Կրասնոդոնում՝ անցյալի հիշողություններին տրվելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Վիկուլով – Օլեգ Կոշևոյ
  • Անաստասիա Պանինա – Լյուբով Շևցովա
  • Էլդար Լեբեդև – Սերգեյ Տյուլենին
  • Վալերիա Կալեննիկովա – Ուլյանա Գրոմովա
  • Թիմուր Օրագվելիձե – Ժորա Հարությունյանց
  • Լյուդմիլա Կոլեսնիկովա – Վալյա Բորց
  • Եվա Ավեևա – Նինա Իվանտովա
  • Եկատերինա Վինոգրադովա – Օլյա Իվանցովա
  • Սերգեյ Լակտյունկին – Իվան Զեմնուխով
  • Պավել Խրուլև – Սերգեյ Լեևաշով
  • Անտոն Ֆեոկտիստով – Եվգենի Մոշկով
  • Վլադիմիր Կորենև – Վերմախտի գեներալ
  • Ալեքսանդր Տյուտին – Էռնստ-Էմիլ Ռենատուս, ՍՍ մայոր, ժանդարմերիայի ղեկավար (իրականում եղել է գնդապետ)
  • Ալեքսեյ Արտամոնով – Հելմուտ
  • Վլադիմիր Տերեշչենկո – Ֆոգել, Վերմախտի եֆրեյտոր
  • Յուրի Նազարով – Չիժով, Կարմիր բանակի ջոկատի հրամանատար
  • Անատոլի Կոտենև – Ռիկին, պոլիցայ (նրա մասնակի նախատիպը եղել է Վասիլի Ալեքսանդրովիչ Սոլիկովսկին)
  • Դենիս Կարասև – Պլատոն, պոլիցայ
  • Մարիա Բուշմելյովա – Իվան Զեմնուխովի քույրը
  • Նատալյա Դոլգուշինա – Օլեգ Կոշևոյի քույրը
  • Սվետլանա ԻվանովաՆադեժդա Տյուլենինա
  • Վալենտինա Անանինա – Մարուսյա տատ
  • Ալեքսանդր Վեշնիկով – Կավայի պապը
  • Սվետլանա Կոպիլովա – Սերգեյ Տյուլենինի մայրը
  • Նատալյա Սավչենկո – Մատրյոնա Սավելևնա Գրոմովա, Ուլյանա Գրոմովայի մայրը
  • Մարինա Ֆեդորովա – Իվանցովների մայրը
  • Նինա Դուլցևա – Ժորա Հարությունյանի մայրը
  • Սոֆյա Սոտնիչևսկայա – Նատալյա Պետրովնա Սերգեևա, Լյուբա Շևցովայի տատը
  • Լարիսա Մասլովա – գեստապոյի սպա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 — «Հավատարիմ սիրտ» ընտանեկան և մանկական ֆիլմերի երկրորդ միջազգային կինոփառատոնի (Մոսկվա) հեռուստատեսային ֆիլմերի մրցույթում գրավել է առաջին տեղը «ռազմահայրենասիրական թեմայի վառ մարմնավորման համար»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]