Վերջին ինդուլգենցիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին ինդուլգենցիան
Երկիր ԽՍՀՄ
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱդա Ներետնիեցե
ԴերակատարներՎիյա Արտմանե
ԵրաժշտությունԻվարս Վիգներս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Վերջին ինդուլգենցիան» (լատիշ․՝ Pēdējā indulgence), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադա Ներետնիեցեն Ռիգայի կինոստուդիայում 1985 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանութի տնօրեն Էռնա Զալեին գործնական առաջարկով դիմել է կոշիկի գործարանի ղեկավարը, որն իր ձեռնարկությունում կազմակերպել է չհաշվառված մարզակոշիկների թողարկում։ Յուրաքանչյուր իրացված զույգի համար նրան խոստացվել է եկամուտների մեկ քառորդը։ Կոշիկը մատակարարվում էր կեղծ ապրանքագրով, որը ստուգման դեպքում պետք է փոխարինվեր իսկականով։

Գաղտնի խարդախությունների մասին պատահաբար իմանում է վաճառողուհի Օլգան, որին, հետագա անախորժություններից խուսափելու համար, Էռնա Զալեն որոշում է վերացնել իր մութ բիզնեսի օգնականի՝ Էրիկ Լուբենի միջոցով։ Նա առևանգում է իր գործընկերոջ բեռնատարը և վրաերթի է ենթարկում Օլգային մութ նրբանցքում, որտեղ զոհը կանչվել է նամակով։

Մահափորձից հետո ողջ մնացած Օլգային տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը, որը վաղուց հետևում էր կասկածելի խանութին, գտնում է ենթադրյալ հանցագործների հետքը։ Հերթով ձերբակալվում են այդ գործին մասնակից բոլոր անձինք։ Դատարանի դահլիճում նրանք փորձում են իրենց մեղքը բարդել Լուբենի վրա, բայց փորձառու քննիչները քայլ առ քայլ վերականգնում են տեղի ունեցած իրադարձությունների ամբողջ շղթան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիյա ԱրտմանեԷռնա Զալե
  • Տատյանա Պոպե – Օլգա Զիեդկալնե
  • Յանիս Զարինշ – ոստիկանության մայոր Ռոզնիեկս
  • Անդրիս Լիելայս – ոստիկանության լեյտենանտ Ստաբինշ
  • Գիրտ Յակովլև – ոստիկանության կապիտան Վաբոլս
  • Կառլիս Զուշմանիս – Էրիկ Լուբեն
  • Օլգերտ Դունկերս – Պյոտր Պետրովիչ
  • Վլադիմիր Պետրով – Սերգեյ Վերշինին
  • Լելդե Վիկմանե – Իռենա Կանցանե
  • Օլգա Բարիշման – Բայբա, Օլգայի դուստրը
  • Էպիզոդներում՝ Ս. Բլես, Ս. Վիտոլինա, Գ. Կալնմեյերե, Տ. Մաքսիմենկո, Ի. Սաուլիտե, Վ. Ստարժինսկայա, Ս. Ուպմացե, Ի. Չերտկովա, Ա. Ժիրոնկին, Ռ. Զիխմանիս, Ն. Իգնատովիչ, Յ. Օզոլինշ, Ս. Պրովորոնով, Դ. Տիպայնիս

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Կիրիլ Ռապոպորտ, Միերմիլիս Ստեյգա, Նատալյա Գլադկովա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ադա Ներետնիեցե
  • Բեմադրող օպերատոր՝ Հարի Կուկելս
  • Կոմպոզիտոր՝ Իվարս Վիգներս
  • Բեմադրող նկարիչ՝ Ինարա Անտոնե
  • Հնչյունային օպերատոր՝ Գլեբ Կորոտեև
  • Ռեժիսոր՝ Ռենատա Գինտերե
  • Օպերատոր՝ Էդգար Աուգուստովիչ
  • Զգեստների նկարիչ՝ Էլվիրա Վանտերե
  • Նկարիչ-գրիմարար՝ Միրձա Ցելմա
  • Մոնտաժող՝ Թամարա Մուսնիցկայա
  • Խմբագիրներ՝ Ն. Բաստինա, Ն. Զոլոտոնոս
  • Ասիստենտներ՝ Ռ. Ժուլանովա, Ն. Ռանկա, Դ. Տիպայնիս, Բ. Ռոզենբրիկա, Մ. Սակալովսկիս, Ա. Յասինսկիս
  • Կասկադյորներ՝ Զ. Մացկևիչ, Ու․ Վեյսպալս, Գ. Տեբերգս, Ա. Ուպելնիեկս, Ի. Լայվինշ
  • Խորհրդատուներ՝ ոստիկանության գնդապետ Պ. Գլուշնյով, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լակին
  • Տնօրեն՝ Յուրի Եվսեև[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]