Jump to content

Վերջին գնացքը (ֆիլմ, 2003)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին գնացքը
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
Թվականօգոստոսի 29, 2003[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Գերման
ՊրոդյուսերԵլենա Յացուրա
Սցենարի հեղինակԱլեքսեյ Գերման
ԴերակատարներPavel Romanov? և Պյոտր Մերկուրև
ՕպերատորՕլեգ Լուկիչյով
Տևողություն82 րոպե

«Վերջին գնացքը» (ռուս.՝ «Последний поезд»), 2003 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ[2], Ալեքսեյ Գերման-կրտսերի լիամետրաժ դեբյուտը կինոյում։ Սև-սպիտակ ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին, պատմում է գերմանացի բժշկի մասին, որը ռազմաճակատ է մեկնել և անհետ կորել գերմանացիների նահանջի ժամանակ։

Ցուրտ ձմռանը գեր ռազմական բժիշկ Պաուլ Ֆիշբախը գնացքով մեկնում է գերմանական զորքերի թիկունք։ Կայարանում նրան դիմավորում է վարորդը, որը նրան հասցնում է իր նշանակման վայր՝ հոսպիտալ, որը, ինչպես պարզվում է, տարհանվում է նահանջի պատճառով։ Հոսպիտալում մնում է միայն մի քանի մարդ, ովքեր սպասում են, որ իրենց այնտեղից կվերցնեն, սակայն ոչ ոք չի գալիս։ Երիտասարդ բժշկի հետ կոնֆլիկտի պատճառով Ֆիշբախը հեռանում է ձնով ծածկված դաշտով՝ փորձելով գտնել ճանապարհը։ Նա հանդիպում է մեկ այլ գերմանացու, որը ծառայել է որպես փոստարար և նույնպես հետ է մնացել իր զորամասից։ Նրանք միասին հասնում են անտառ, որտեղ նրանց գնդակոծում են, ինչի արդյունքում փոստատարը կոնտուզիայի է ենթարկվում։ Երբ նա ուշքի է գալիս, նրանք շարունակում են ճանապարհը։

Նրանք մոտենում են լքված անտառային խրճիթին, որտեղ գտնվում է խորհրդային հպատակների մի խումբ՝ տղամարդ և մի քանի դերասանուհիներ, որոնցից մեկը ծանր հիվանդ է։ Խմբի ղեկավարը փորձում է սպանել գերմանացիներին ատրճանակով, բայց շարունակական հազի պատճառով դա չի անում, և նրանք հեռանում են։ Փոստատարը պառկում է հանգստանալու, իսկ Ֆիշբախը շարունակում է ճանապարհը և տեսնում, թե ինչպես են հեռացող գերմանական ջոկատին գնդակահարում պարտիզանները, իսկ հետո անցնում է մեծ պարտիզանական ջոկատը, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Մոտենում է փոստարարը, նա փորձում է կենդանի մնացած մարդ գտնել գերմանացիների մեջ, բայց բոլորը մահացած են։ Նրանք վերադառնում են խրճիթի մոտ, որն այդ ընթացքում արդեն այրվել է, իսկ այնտեղ գտնվող բոլոր մարդիկ սպանվել են։ Փլատակների տակից փոստատարը հանում է մահացող կնոջ ։ Ֆիշբախը նստում նրա կողքին ճամպրուկի վրա և բռնում նրա ձեռքը։ Փոստատարը ծածկում է կնոջն իր շինելով, գտնում է անձրևանոց և հանձնում բժշկի ձեռքը, իսկ ինքն է հեռանում։ Շուտով նա ընկնում է ու մահանում։ Կինը հոգեվարքի մեջ մահանում է։ Քնած Ֆիշբախը նստած է նրա կողքին՝ հովանոցը ձեռքին։

Եզրափակիչ լուսագրերում հաղորդվում է, որ Ֆիշբախն անհետ կորել է, նրա մարմինը չի գտնվել։ Նա ընտանիք չուներ և ժամանակի ընթացքում ջնջվել է նաև նրա մասին որևէ հիշողություն։

Դերասան Դեր
Պավել Ռոմանով Պաուլ Ֆիշբախ, Պաուլ Ֆիշբախ, բժիշկ
Պյոտր Մերկուրով Կրեյցեր, Կրեյցեր, գերմանացի զինվոր
Ալեքսեյ Դևոտչենկո Ռալֆ, Ռալֆ, գերմանացի ռազմական բժիշկ
Ալեքսանդր Տյուրին Պրոկոպով, Պրոկոպով, պարտիզան
Իրինա Ռակշինա Լենա Լենա
Մարինա Ռաջիևա Մարինա Մարինա
Նատալյա Լվովա Նատալյա Նատալյա
Օլեգ Ֆեոդորով վիրավոր
Սերգեյ Նոսատով գերմանացի վարորդ
Ալեքսանդր Լենին գերմանացի սպա հոսպիտալում
Ալեքսանդր Կարպուխով սանիտար
Սերգե Տոլստով սանիտար
Իլյա Մոզգովոյ սպանված գերմանացի սպա
Կոնստանտին Սմիռնով սպանված պարտիզան
Լյուդմիլա Օստրոումովա էպիզոդ
Մարինա Բելկինա էպիզոդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Последний поезд // Фильмы // Энциклопедия отечественного кино». 2013 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին.