Վերծնոտային զարկերակ
Արտաքին տեսք
Վերծնոտային զարկերակ | |
---|---|
Սկիզբ է առնում | Արտաքին քնային զարկերակ |
Սկզբնավրում է | posterior superior alveolar artery? և deep temporal arteries? |
Մասն է | artery system? |
Ենթակատեգորիա | subdivision of external carotid artery?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Maxillary artery Վիքիպահեստում |
Վերծնոտային զարկերակ (լատին․՝ a. maxillaris), արտաքին քներակ զարկերակի վերջնային ճյուղերից մեկը, ավելի մեծ, քան նրա մյուս ծայրային ճյուղը՝ քունքային մակերեսային զարկերակը[3][4]։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում զարկերակը գտնվում է ստորին ծնոտի միջային ճյուղի մոտ, որից հետո այն գնում է ստորքունքային փոս և թևաքմային փոս, որտեղ բաժանվում է վերջնային ճյուղերի[5]։։
Տեղագրական առումով վերծնոտային զարկերակը բաժանված է երեք հատվածի՝ ծնոտային, ստորքունքային և թևաքմային, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ճյուղերը[6]։
Ծնոտային բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ականջային խորանիստ զարկերակ (լատին․՝ a. auricularis profunda), անոթավորում է քունքստործնոտային հոդը, արտաքին լսողական անցուղին և թմբկաթաղանթը։
- Առաջային թմբկային զարկերակ (լատին․՝ a. tympanica anterior), անոթավորում է թմբկախոռոչի լորձաթաղանթը;
- Ստորին ատամնաբնային զարկերակ (լատին․՝ a. alveolaris inferior), իր հերթին տալիս է ատամնային ճյուղեր (լատին․՝ rr. dentales), կզակային զարկերակ (լատին․՝ a. mentalis), որը արյուն է մատակարարում դեմքի մկաններին և կզակի մաշկին, նաև տալիս է ծնոտկորճային զարկերակը (լատին․՝ a. mylohyoideus), որը անոթավորում է երկգլխանի մկանի առաջային փորիկը և համանուն մկանը։
- Ուղեղապատյանային միջին զարկերակ (լատին․՝ a. meningea media), գնում է դեպի միջին գանգափոսի կարծր պատյան (լատին․՝ rr. frontales et parietales), իր ճանապարհին տալով՝ թմբկային վերին զարկերակը (լատին․՝ a. tympanica superior)՝ թմբկաթաղանթի լորձաթաղանթի համար։
Ստորքունքային բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թշային զարկերակ (լատին․՝ a. buccalis), անոթավորում է այտի մկանները և լորձաթաղանթը;
- Ծամիչ զարկերակ (լատին․՝ a. masseterica)՝ ճյուղեր համանուն մկանին;
- Թմբկային խորանիստ զարկերակ (լատին․՝ a. tympanica profunda)` ճյուղեր թմբկային մկաններին։
- Վերին հետին ատամնաբնային զարկերակ (լատին․՝ a. alveolaris superior posterior), ներթափանցում է վերծնոտային ծոցի մեջ՝ արյուն մատակարարելով լորձաթաղանթին, տալիս են ատամնային ճյուղեր (լատին․՝ rr. dentales), որոնք սնուցում են վերին ծնոտի ատամները և լնդերը;
- Թևակերպային ճյուղեր (լատին․՝ rr. pterygoidei) ՝ համանուն մկանների համար։
Թևաքմային բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստորակնակպճային զարկերակ (լատին․՝ a. infraorbitalis);
- Քմային վայրէջ զարկերակ (լատին․՝ a. palatina descendens), սկզբում տալիս է թևակերպային խողովակի զարկերակը (լատին․՝ a. canalis pterygoidei)` անոթավորեոլվ ըմպանի վերին մասը, լսողական փողը, փափուկ և կարծր քիմքերը։ Քմային վայրէջ զարկերակը բերանակցվում է դիմային զարկերակի ճյուղ՝ քմային վերել զարկերակի հետ;
- Սեպաքմային զարկերակ (լատին․՝ a. sphenopalatina) մտնում է քթի խոռոչ և տալիս է հետին կողմնային քթային ճյուղեր (լատին․՝ aa. nasales posteriores laterales) և հետին միջնապատային ճյուղեր (լատին․՝ rr. septales posteriores)՝ անոթավորելով քթի միջնապատի հետնամասը և քթի լորձաթաղանթը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/144.html
- ↑ Фрэнк Неттер Атлас анатомии человека / под ред. Н. О. Бартоша. — 2-е изд. — М.: ГЭОТАР-МЕД, 2003. — С. 435. — 600 с.
- ↑ Князев М. Д. Сонные артерии // Большая Медицинская Энциклопедия / под ред. Б. В. Петровского.
- ↑ 5,0 5,1 Борзяк Э. И. Анатомия человека / под ред. М. Р. Сапина. — М.: Медицина, 1997. — С. 130—133. — 560 с.
- ↑ «IT4». web.archive.org. 2006 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.