Վերխոտուրիեի կրեմլ
| Տեսակ | Կրեմլ և ճարտարապետական հուշարձան |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Վերխոտուրիե |
| Հիմնադրված է | 1699 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1][2] |
![]() | |
![]() | |
Վերխոտուրիեի կրեմլ (ռուս.՝ Верхотурский кремль), ամրոցային շինություն Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Վերխուրուրիե քաղաքում։ Միջին Ուրալում քարե ամրոցային շինություն միակ օրինակն է (Տոբոլի կրեմլի հետ)։

Գտնվելու վայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերխոտուրիեի կրեմլը գտնվում է Վերխոտուրիե քաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մարզային կենտրոններից մինչև կրեմլ. Եկատերինբուրգ` 300 կմ, Պերմ` 382 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1598 թվականին և եղել զորավարի (վոյեվոդա) հսկայական դաստակերտ, որը շրջապատված էր ամրոցային պարիսպներով և աշտարակներով։ Բացի պաշտպանական կառույցներից, կրեմլում առկա է Սուրբ Երրորդություն տաճարը, որը կրեմլի հիմնական տեսարժանությունն է։ Սուրբ Երրորդություն տաճարն արժանի է ուշադրության որպես Ուրալի եկեղեցական ճարտարապետության հռչակավոր հուշարձան։ Կրեմլում առկա էին նաև շտեմարաններ, վարչական ապարանքներ, պահակատուն և խոհանոց։ Վերխոտուրիեի կրեմլի ճարտարապետական համակառույցը ձևավորվել է արդեն 1712 թվականին[3]։
XVIII դարում Վերխոտուրիեն դարձել է ամբողջ Ուրալի մայրաքաղաքը։ XVIII դարի վերջում, տեղական վարչակազմի վերակազմավորման հետ կապված, քաղաքային և գավառային հաստատությունները տեղավորելու նպատակով պահանջվեցին հատուկ հասարակական շենքեր։ Այս կապակցությամբ 1802 թվականին զորավարի տունը զբաղեցրեց զեմստվոյական և գավառային դատարանը[3]։
1880-ական թվականներին Վերխոտուրիեի կրեմլում կառուցվեց հրշեջ դեպո։ Վերջին նախահեղափոխական կառույցը կրեմլում դարձավ գավառային գանձապետարանի մեկհարկանի աղյուսե մասնաշենքը, որը կառուցվեց 1912 թվականին[3]։
Կրեմլն այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Վերխոտուրիեի կրեմլը ճարտարապետական համակառույց է և համարվում է թանգարանային պատմական համալիր։ Նրա ներսում գտնվում է «Թագավորական շտեմարաններ» թանգարանը։ Նաև ցանկացողները կարող են բարձրանալ Սուրբ Երրորդություն տաճարի զանգակատուն[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կրեմլի տեսքը կամրջից
-
Կրեմլի դարպասը
-
Կրեմլի շտեմարանները

