Վերա Ամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Հովակիմի Ամիրխանյան
Ծնվել է1928
ԾննդավայրԹեղուտ
ՔաղաքացիությունՀՀ
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՎանաձորի մանկավարժական ուսումնարան, Վանաձորի № 5 միջնակարգ դպրոց, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ

Վերա Հովակիմի Ամիրխանյան (1928, Թեղուտ), մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու (1975), դոցենտ (1983), ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի (1968)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Ամիրխանյանը ծնվել է 1928 թվականին Լոռու մարզի Թեղուտ գյուղում։ 1947 թվականին ավարտել է Վանաձորի մանկավարժական ուսումնարանը, այնուհետև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրության ֆակուլտետը։

1951 թվականից աշխատանքի է անցել Վանաձորի մանկավարժական ուսումնարանում, այնուհետև աշխատել է Վանաձորի № 5 միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1963 թվականից զուգահեռ եղել է դպրոցի ուսմասվար[1]։

Վերա Ամիրխանյանը 1969 թվականի վերջին եղել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադիր դասախոսներից մեկը, աշխատել է գրականության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս, այնուհետև դոցենտ[2]։

Ամիրխանյանի աշակերտներից Գագիկ Աթաբեկյանը նրա մասին ասել է․

Ով էր այդ հրաշագործ ուսուցչուհին… Պոեզիան նրա տարերքն էր, իսկ բարեկիրթ կեցվածքը՝ առօրյան… Մայրենիի ուսուցչուհուն ցայսօր Վանաձորում շատերն են երախտագիտությամբ հիշում[1]։
- Գագիկ Աթաբեկյան

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Ամիրխանյանը շուրջ 40 հոդվածների ու մենագրությունների հեղինակ է, գիտական զեկուցումներով հանդես է եկել միջբուհական գիտաժողովներում։ Նրա հրատարակված աշխատություններից են․

  • «Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» նովելաշար» (1983)[3]
  • «Ստեփան Զորյանի փոքրածավալ արձակը» (1985)[4]
  • «Ինչպես անցնել Զորյանի «Տխուր մարդիկ» շարք»[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ․ Շախկյան․-Եր․։ 2016, 848 էջ
  2. Բազմամյա ճանապարհ
  3. «Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» նովելաշար»
  4. «Ստեփան Զորյանի փոքրածավալ արձակը»(չաշխատող հղում)