Jump to content

Վերաքննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերաքննություն
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Ռեշետնիկով
տարի1954
բարձրություն79 սանտիմետր
լայնություն62 սանտիմետր
գտնվում էHorlivka Art Museum?
հավաքածուHorlivka Art Museum?
Ծանոթագրություններ

«Վերաքննություն» (ռուս.՝ «Переэкзаменовка»), նկարիչ Ֆեոդոր Ռեշետնիկովի նկարը՝ ստեղծված 1954 թվականին[1]։

Նկարը Ռեշետնիկովի նկարչական եռապատումի եզրափակիչ մասն է, առաջին երկու նկարներն են՝ «Եկել է արձակուրդ» (1948) և «Նորից երկուս» (1952) [2][3]:

Ցուցադրվել է Գորլովի արվեստի թանգարանում[4]։

Նկարում պատկերված է դպրոցական տղա, որը գյուղական տանը նստած է վրան բացված գիրք ու տետր դրված սեղանի մոտ։ Պատուհանից երևում են գնդակ խաղացող երեխաներ, նրանցից երկուսը գլխավոր հերոսին կանչում են խաղին միանալու։ Դատելով ամեն ինչից՝ նկարի գործողությունները տեղի են ունենում ամառային արձակուրդների ժամանակ, բայց գլխավոր հերոսն ստիպված է պատրաստվել վերաքննությանը[2]։

Հետաքրքիր մանրամասներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տան պատից կախված է «Նորից երկուս» նկարի վերարտադրությունը։
  • Նկարի համար կեցվածք է ընդունել «Նորից երկուս» նկարի տղան[3], որը 1938 թվականին ճնշումների ենթարկված ու գնդակահարված հայտնի նկարիչ Գուստավ Կլուցիսի որդին էր[5]։ Կլուցիսի ընտանիքն ապրում էր Ռեշետնիկովի հարևանությամբ՝ նույն տանը, ձերբակալությունից հետո նրանք բնակարանը փոխել են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Российский общеобразовательный портал : Дошкольное образование, начальная школа, учеба в гимназии, лицее, колледже, образовательный досуг, Дистанционное обучение - Russian edu...(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 ««Школьный квест» Федора Решетникова». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  3. 3,0 3,1 Опять двойка? продолжение следует... - Союзное Вече
  4. «Выставка к 110-летию со дня рождения Федора Решетникова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  5. «C. Ларьков, Ф. Романенко. «Враги народа» за Полярным кругом». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.