Վենտիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վենտիլ

Վենտիլ (գերմ.՝ Ventil-կափույր, լատ.՝ ventilare -այստեղ՝ փչել, օդափոխել),

  1. Խողովակաշարի, խողովակաշարի տեղամասը միացնելու կամ անջատելու, ինչպես նաև խողովակաշարով շարժվող հեղուկի, գազի կամ գոլորշու մատուցումը կարգավորելու փակիչ հարմարանք։
  2. Էլեկտրական վենտիլ, էլեկտրական սարքերի ընդհանուր անվանում, որոնց հաղորդականությունը զգալի չափով կախված է հոսանքի ուղղությունից։ Մի ուղղությամբ վենտիլի հաղորդականությունը մեկ կամ մի քանի կարգ բարձր է հակառակ ուղղությամբ հաղորդականությունից։ Էլեկտրական վենտիլներ են հզոր սնդիկային ուղղիչները (իգնիտրոն), գազատրոնները, կիսահաղորդչային դիոդները, տիրի ստորները և այլ վակուումային, գազապարպումային և կիսահաղորդչային սարքեր։ Վենտիլը ծառայում է փոփոխական հոսանքի ուղղման, էլեկտրական շղթաների միացման և անջատման (կառավարվող էլեկտրական վենտիլ), էլեկտրական ազդանշանների կոմուտացման, դրանց ձևի փոխակերպման համար և այլն։
  3. Փողային նվագարանի վենտիլ, Փողային մունդշտուկավոր նվագարանի (օրինակ, վալդհոռնի, շեփորի) Փողի երկարությունը փոխելու մեխանիզմ։
  4. Պնևմատիկ դողի վենտիլ, պնևմատիկ դողի խցի հարմարանք՝ խցի մեջ օդ ներմղելու և այնտեղից օդի ելքը խոչընդոտելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 377 CC-BY-SA-icon-80x15.png