Վենիդիում վաղենականման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենիդիում վաղենականման'
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Վենիդիում
Տեսակ Վենիդիում վաղենականման'
Լատիներեն անվանում
Venidium calendulaceum


Վենիդիում վաղենականման (լատին․՝ Venidium calendulaceum), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է՝ Կապի մարզը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն ունի հաստ, հյութալի, մոխրագույն տերևներ և խոշոր ծաղիկներ։ Բարձրությունը հասնում է 20-30 սմ-ի։ Ծաղիկներն ունեն բավականին գեղեցիկ գունավորում։ Դրանք հիմնականում նարնջագույն են կամ սպիտակ՝ դարչնադեղնավուն հիմքերով։ Ծաղկազամբյուղը դարչնակարմրավուն է։ Տերևներն ամբողջական են, կտրտված-բլթակավոր եզրերով։ Ամբողջ բույսը ծածկված է կոշտավուն մազմզուկներով։ Արտաքին տեսքով նման է վաղենակին (նարգիզ), իսկ ծաղիկների գույնով՝ գացանիային։ Ծաղկում է հունիս ամսից մինչև ուշ աշուն։ Սերմերը ցանում են ջերմոցներում՝ ապրիլ ամսին։ Սերմնաբույսերը տնկում են մայիսի կեսերին՝ տաք, արևոտ վայրերում, քանի որ վենիդիումը բավականին ջերմասեր և չորադիմացկուն է։ Լավ է աճում ավազակավային, ջրաթափանց հողերում։ Ծաղիկների վառ գույնի շնորհիվ լավ է երևում հեռվից։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործում են ծաղկաթմբերի, միքսբորդերների, ծաղկապարտերային ձևավորումներում, ինչպես նաև գազոնի ֆոնի վրա առանձին խմբերով տնկելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենիդիում վաղենականման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենիդիում վաղենականման» հոդվածին։