Վենդյան բաժին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Վենդյան բաժին» կամ «Վենդյան բաժանմունք» (գերմ.՝ Wendenabteilung, առաջացել է Wenden բառից, որը սորբերի գերմանական անվանումներից մեկն է[Ն 1]), Նացիստական Գերմանիայի պետական մարմիններից մեկը, որն զբաղվում էր սորբերի և նրանց միավորումների գործունեության հսկողությամբ[1]։ Մարմինը գործել է 1920-1945 թվականներին[2]։

Գործել է Բաուտցենում։ Համաձայն պահպանված փաստաթղթերի, բաժնի գործունեության հիմնական նպատակը «վենդերի (սորբերի) գերմանականացման խթանումն էր»։ Այդ փաստաթղթերից հստակ պարզ է դարձել, որ «վենդյան ազգային ինքնագիտակցման ցանկացած դրսևորում պետք է որակվեր որպես թշնամական գործողություն գերմանական պետության դեմ»[2]։ 1936 թվականին «Վենդյան բաժինը» դիմել է «Դոմովինա» կազմակերպությունը՝ առաջարկելով ընդունել նոր կանոնադրություն, որը կազմվել էր գերմանացիների կողմից։ Սորբերի հրաժարվելուց հետո՝ գերմանական իշխանությունները սկսել են բռնաճնշումներ գործադրել[3]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վենդեր» տերմինը գերմաներենում կիրառվում է բնորոշելու սորբերին։ Այն կիրառվում է բացասական և արհամարհական երանգներով։ («Վենդ՝ անկիրթ և անտաշ գեղջուկ տղամարդ, որն ունի բնավորության բացասական գծեր»)։ Այդ պատճառով, 1945 թվականից հետո ԳԴՀ-ում լուժիցկի սերբերին սկսել են պաշտոնապես անվանել «սորբեր»։ Տե՛ս Schuster-Šewc, H. Zur Geschichte und Etymologie des ethnischen Namens Sorb/Serb/Sarb/Srb // Lětopis : журнал. —Баутцен, 1983. — № 30 (2). — С. 138. Гугнин, А. А. Введение в историю серболужицкой словесности и литературы от истоков до наших дней. — М., 1997. — С. 157.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Власть и общество в условиях диктатуры: исторический опыт СССР и ГДР, 1945—1965: материалы научно-практической конференции. — 2009. — С. 60.
  2. 2,0 2,1 Гугнин, А. А. Введение в историю серболужицкой словесности и литературы от истоков до наших дней. — М., 1997. — С. 135.
  3. Моторный, В. А. и др. Серболужицкая литература: история, современность, взаимосвязи. — Вища школа, 1987. — С. 116.