Վելիկի Տաբոր
Տեսակ | դղյակ |
---|---|
Վարչական միավոր | Desinić? |
Երկիր | ![]() |
Շինանյութ | քար |
Կայք | veliki-tabor.hr/si |
![]() | |
![]() | |
![]() |
Վելիկի Տաբոր (անգլ.՝ Veliki Tabor), հին ամրոց Խորվաթիայի հյուսիս-արևմուտքում։ Կառուցվել է 12-րդ դարի սկզբին ծովից 219 մ բարձրության բլրի գագաթին` Դեսինիչ ավանի հարևանությամբ։ Զբաղեցնում է 3.340 մ² մակերես։
Ամրոցը շրջապատված է ամրոցային պատերով, որոնք ունեն տարբեր ժամանակ կառուցված աշտարակներ։ Հիմնական հնգանկյուն աշտարակը կառուցվել է 12-րդ դարի կեսերին, իսկ հնգանկյուն մնացած աշտարակները` 15-րդ դարի կեսերին։
Միջնադարում ամրոցը պատկանել է Ցելեի կոմս Հերման II-ին։ Ամրոցի ժամատանը, որը գտնվում է առաջին հարկում, պահպանվում է լեգենդար Վերոնիկա Դեսինիչի գանգը, ով գլխատվել էր 15-րդ դարի կեսերին երիտասարդ ազնվականի հետ ապօրինի սիրային կապեր ունենալու պատճառով։ Այդ երիտասարդը եղել է կոմսի որդին` Ֆրիդրիկը[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1927-1935 թվականներին ամրոցը պատկանել է խորվաթ գեղանկարիչ Օտոն Իվեկովիչին։
Ներկայումս ամրոցը թանգարան է, որի հավաքածուն ներառում է հին զենքեր, գեղարվեստի տարբեր նմուշներ, միջնադարյան կավագործության ու դարբնոցային իրեր։
2002 թվականից Վելիկի Տաբոր ամրոցը դարձել է կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի անցկացման վայր։
2008 թվականից ամրոցը փակվել է վերանորոգման նպատակով[3]։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Golden Richard (2006)։ Encyclopedia of witchcraft: the Western tradition։ ABC-CLIO։ էջեր 1166։ ISBN 1576072436
- ↑ Luthar, Oto (2008), The Land Between: A History of Slovenia, Peter Lang, pp. 167–169, 3631570112
- ↑ «Veliki Tabor» (Croatian)։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 13, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 13, 2011
- ↑ «Nakon restauratorskih radova svečano otvoren Veliki Tabor» (Croatian)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է նոյեմբերի 13, 2011
- ↑ http://www.vecernji.hr/kultura/veliki-tabor-ponovno-otvoren-posjetitelje-clanak-345853
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վելիկի Տաբոր կատեգորիայում։ |