Վարդի աշտարակ
Արտաքին տեսք
Վարդի աշտարակ (անգլ.՝ Rose Tower, ամբողջական անվանումը Rose Rayhaan by Rotana), 333 մետր բարձրությամբ կառույց, որն ունի 72 հարկ, գտնվում է Դուբայում` շեյխ Զայեդի խճուղու վրա։ 2015 թվականի տվյալներով հանդիսանում է բարձրությամբ 42-րդը Ասիայում և 55-րդը աշխարհում։ Սկզբում նախատեսվում էր 380 մետր բարձրությամբ աշտարակի կառուցումը, սակայն հետագայում նախատեսված բարձրությունը փոքրացավ։ Շինարարությունը սկսվել է 2004 թվականին, իսկ 2006 թվականի հոկտեմբերի 24-ին այն ավարտվել է և տեղադրվել է ծայրաձողը (շպիլը)։ Հյուրանոցը բացվել է 2008 թվականի ապրիլին[1]։ Պաշտոնական բացուման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 23-ին։ Bonyan International Investment Group ընկերությունը երկնաքերի շինարարության մեջ ներդրել է 180 միլիոն դոլար։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շենքը հանդիսանում է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը 2008-2012 թվականներին, այն բանից հետո, երբ այնտեղ 2008 թվականի ապրիլին բացվեց «Rose Rotana Suites» հյուրանոցը։ Կառույցը ավելի բարձր է քան Դուբայում հայտնի Բուրջ ալ - Արաբը, որի բարձրությունը 321 մետր է ։
- Վարդի աշտարակը, Դուբայի առաջին հյուրանոցներից է, որտեղ թույլատրվել է ալկոհոլի վաճառքը։ Հյուրանոցում շուրջօրյա աշխատում են 2 ռեստորան և սրճարան[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «gulfnews : Rotana to bring 10, 000 more rooms under management». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Башня Розы… не только самая высокая в мире.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդի աշտարակ» հոդվածին։ |