Վարդաշենքի աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդաշենքի աղբյուր, աղբյուր Թուրքիայի Խարբերդի նահանգում, Խարբերդի դաշտի հարավային կողմում։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հարուստ աղջիկ և աղքատ տղա սիրահարվում են և ուխտում՝ միասին ապրել, միասին մեռնել։ Աղջկա ծնողները գտնում են մի ուրիշ, հարուստ փեսացու։ Նշանդրեքից մի քանի օր առաջ աղջիկը մոր և տան հարսների հետ գնում է Վարդաշենք կոչված բլրաձև բարձունքը՝ դաշտային աշխատանք կատարելու։ Այստեղ նա գտնում է իր սիրած տղային և առանձնանում է նրա հետ։ Մայրը տեսնելով նախատում ու անիծում է նրանց։ Տղան ու աղջիկը հուսահատ դիմում են Աստծուն և խնդրում իրենց վարդի թփեր դարձնել։ Անմիջապես կատարվում է նրանց խնդիրքը։ Աղջկա մայրը վրեժխնդրությամբ լցված դիմում է չար ոգիներին, որոնց կամքով երկու վարդենիների արանքում մի փուշ է բուսնում, խանգարելով նրանց մոտենալ իրար։ Սիրահարների արցունքներից Վարդաշենքում աղբյուր է գոյանում, որին բուժիչ հատկություն է վերագրվում[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  2. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  3. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)