Վարդան Յավրույան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Յավրույան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Յավրույան
Ծնվել էդեկտեմբերի 13, 1940(1940-12-13) (83 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունճարտարագետ

Վարդան Նիկողոսի Յավրույան (դեկտեմբերի 13, 1940(1940-12-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Յավրույանը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում։ 1963 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1969-1994 թվականներին աշխատել է «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորումում (1983-1988 թվականներին եղել է Կուբայի Հանրապետության գյուղմեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդատու), 1977-1990 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ, 1992-1994 թվականներին՝ փոխնախագահ, 1994-1998 թվականներին՝ «Գյուղգիտարդ» պետական ձեռնարկության տնօրեն, 1998 թվականից՝ ՀԱԱՀ-ի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են բուսաբուծական մթերքների վերամշակման, մասնավորապես չորացման տեխնիկական միջոցների մծակման տեխնոլոգիաներին։

Վարդան Յավրույանի մշակած 25 տեխնիկական միջոցներ ներդրվել են արտադրությունում։

2005 թվականին լույս է տեսել Վարդան Յավրույանի հեղինակած «Բուսական հումքի չորացում» ուսումնական ձեռնարկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։