Վարդան Ղուկասյան (Դոգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ղուկասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ոստիկան և քաղաքական գործիչ |
Վարդան Յուրիկի Ղուկասյան (հայտնի՝ Դոկ[1] մականունով, ապրիլի 25, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական-հասարակական, կուսակցական գործիչ, վիդեոբլոգեր, ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության նախկին սպա, «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդան Ղուկասյանը որպես սպա աշխատել է Հայաստանի ռազմական ոստիկանությունում։
Վիդեոբլոգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդան Ղուկասյանը արտերկրում գտնվելու ընթացքում YouTube և Facebook կայքերի իր անձնական հաշիվներով սկսել է հասարակական-քաղաքական տեսանյութերի հրապարակում, ուղիղ հեռարձակումներ, որոնք կարճ ժամանակում մեծ մասայականություն են ստացել[3]։ Տեսանյութերում նա հանդես է գալիս ոչ նորմատիվային խոսույթով և տարատեսակ բռնությունների՝ հատկապես սեռական բռնության կոչերով[4]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հայոց Հայրենիք» կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր «Հայոց Հայրենիք» կուսակցությունը, որի թռոուցիկների վրա փակցված էր Վարդան Ղուկասյանի նկարը, չնայած նա ներառված չէր ցուցակում, քանի որ գտնվում էր հետախուզման մեջ[5]։
«Հանրային ձայն» կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրային ձայն կուսակցությունը ստեղծվել է 2022 թվականի օգոստոսի 6-ին։ Երևանում կայացած կուսակցական համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արտակ Գալստյանը, իսկ պատվավոր նախագահ ընտրվել է Վարդան Ղուկասյանը[6]։ Ներկայումս կուսակցությունը գործում է որպես արտախորհրդարանական ուժ։
Կուսակցությունը մասնակցել է Երևանի 2023 թվականի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 7 մանդատ[7][8]։
ԴՕԿ կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2024 թվականի հունվարի 19-ին «Հանրային ձայն» կուսակցության համագումարում Ղուկասյանը հայտարարեց, որ ստեղծում է նոր «ԴՕԿ» կուսակցություն (Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն)[9]։
Քրեական հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի մայիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարուցել է հանրային քրեական հետապնդում «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Հայաստանի ոստիկանությունը նախաձեռնել է Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում իրականացնել Վարդան Ղուկասյանի նկատմամբ[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.youtube.com/watch?v=p7CUnXrcvyU. «"Դոկտոր" մականուն».
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|last=
|url=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ ««Հանրային ձայնը» «սյուրպրիզներ» է խոստանում». iravunk.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ
- ↑ Civilnet (2023 թ․ ապրիլի 17). «Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել». CIVILNET. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Ո՞վ կա «Հայոց հայրենիքի» ցուցակում. Դոգի քույրերը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ ««Հանրային ձայնի» նախագահ ընտրվեց Արտակ Գալստյանը, պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյանը». lurer.com.
- ↑ «ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան»՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, «Հանրային ձայն»՝ 7 մանդատ. ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Ովքեր են Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամները». Hetq.am. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն է հիմնում՝ «ԴՕԿ»».
- ↑ ««Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացվել․ նրան Հայաստանին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.