Վարդան Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Ասատրյան
Ծնվել էմարտ 1, 1959
ԾննդավայրԵրևան,
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-ավիատեխնիկ

Վարդան Վլադիմիրի Ասատրյան (մարտի 1, 1959(1959-03-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վիբորգի (Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1979)։ 1983–94-ին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988–92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 263 ժամ[1]։

2009 թ. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։
  2. https://www.e-gov.am/decrees/item/6543/