Արիստակես Վարդանյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Վարդանյան Արիստակեսից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արիստակես Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1887 |
Ծննդավայր | Քյոթահիա |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1941 (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Փարիզի շրջան |
Մասնագիտություն | լեզվաբան և բանասեր |
Աշխատատու | Հանդես ամսօրյա |
Արիստակես Վարդանյան (մարտի 23, 1887, Քյոթահիա - դեկտեմբերի 25, 1941, Փարիզ, Փարիզի շրջան), հայ լեզվաբան, բանասեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցում։ 1910 թվականին ձեռնադրվել է քահանա։ Եղել է «Հանդես ամսօրյա»-ի խմբագիր (Հ․ Ոսկյանի հետ, 1924-1930 թթ.)։ «Ազգային մատենադարան» շարքով լույս են տեսել Վարդանյանի «Բառաքննական դիտողություններ» (պրակ 1-4, 1913-1923 թթ.), «Դասական մանր բնագիրներ և ձեռագրական համեմատություններ» (հատոր 1-2, 1913-1923 թթ.), «Մատենագրությունք Եվթաղի, քննություն և բնագրեր» (1930 թ.) և այլ լեզվաբանական ու բանասիրական գործեր։ Կատարել է թարգմանություններ, գրել բանաստեղծություններ։ Կյանքի վերջին տասնամյակում հրաժարվել է միաբանությունից։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 317)։ ![]() |