Արիստակես Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արիստակես Վարդանյան
Ծնվել էմարտի 23, 1887(1887-03-23)
ԾննդավայրՔյոթահիա, Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 25, 1941(1941-12-25) (54 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և բանասեր
ԱշխատավայրՀանդես ամսօրյա

Արիստակես Վարդանյան (23 մարտի, 1887, Կուտինա (Քյոթահիա) — 25 դեկտեմբերի, 1941, Փարիզ), հայ լեզվաբան, բանասեր։ Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցում։ 1910 թվականին ձեռնադրվել է քահանա։ Եղել է «Հանդես ամսօրյա»-ի խմբագիր (Հ․ Ոսկյանի հետ, 1924-1930 թթ.)։ «Ազգային մատենադարան» շարքով լույս են տեսել Վարդանյանի «Բառաքննական դիտողություններ» (պրակ 1-4, 1913-1923 թթ.), «Դասական մանր բնագիրներ և ձեռագրական համեմատություններ» (հատոր 1-2, 1913-1923 թթ.), «Մատենագրությունք Եվթաղի, քննություն և բնագրեր» (1930 թ.) և այլ լեզվաբանական ու բանասիրական գործեր։ Կատարել է թարգմանություններ, գրել բանաստեղծություններ։ Կյանքի վերջին տասնամյակում հրաժարվել է միաբանությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 317 CC-BY-SA-icon-80x15.png