Անուշ Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, մանկագիր և գրող |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Սիրո պողոտա» «Իրական և հեքիաթային պատմություններ» «Սիրո մայրցամաք» «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը» «Սիրո արտոնագիր» |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Հայաստանի Ազգային Գրադարան և Ծիծեռնակ |
Անուշ Վարդանյան (մարտի 12, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ է 2004 թվականից։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1955 թվականի մարտի 12-ին Երևանում։
Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև աշխատել է Հայաստանի ազգային գրադարանի «Հիշարժան տարեթվեր» ամսագրում։ 2000 թվականից մինչ այժմ «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիրն է։
Անուշ Վարդանյանը 2001 թվականին հիմնել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը և դարձել համանուն հրատարակչության տնօրենը։
Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Հայկական պոեզիա» ժողովածուում։ Հեղինակ է 11 գրքի[1]։
1977 թվականից ամուսնացած է գրող Էդվարդ Միլիտոնյանի հետ, ունեն երկու որդի։
Տպագրված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիրո լռություն, Երևան, 2022։
- Թագավորական հեքիաթ, 2018։
- Հարյուր տարի առանց քեզ, բանաստեղծություններ,2015։
- Սիրո պողոտա, Երևան, 2012։
- Իրական և հեքիաթային պատմություններ, մանկական, Երևան, 2012։
- Սիրո մայրցամաք, Երևան, 2010։
- Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը, մանկական, Երևան, 2009։
- Սիրո արտոնագիր, Երևան, 2008։
- Պարահանդես ամառային այգում, Երևան, 2005։
- Ձյունե զարդանախշ, Երևան, 2002։
- Սիրո այբուբեն, բանաստեղծություններ,2002։
Համահեղինակային անթոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվական, «Հայոց բանակը մանուկների ստեղծագործություններում», էջ 37, պոեզիա՝ Սպարապետին, Սպարապետին-2, Ծիծեռնակ հրատարակչություն, կազմող՝ Անուշ Վարդանյան։
- 2014 թվական, Ծիծեռնակ, թիվ 11-12, էջեր՝ 5,6,7- ռուսերեն «Белая, красная, абрикосовая» «Сказ о Севане»- Ануш Варданян․
- 2016 թվական, մայիս,«101 աղոթք հիշատակի», Եր․ Արմավ հրատ․,էջ 73, պոեզիա՝ «Թիվ 2015»։
- 2016 թվական սեպտեմբեր 30,Ուկրաինայում մանկական «Крилати» թիվ 5, /թևավոր/ ամսագրի էջերում ուկրաիներեն տպվել է «Била, червона, абрикосова» հեքիաթը։ Համատեղ համար է «Ծիծեռնակ» ամսագրի հեղինակների հետ։
- 2018թ- Բնապահպանության և կերպարվեստ նախագիծ՝ «ԳԻՐՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», Պրինտոգրաֆ տպագրատուն, էջ 45, Անուշ Վարդանյան՝ «Բնանկարներում անգամ
օդը շարժվում է»։
- 2018 թվական «Թագավորական հեքիաթ», (Չորս հեղինակ՝ հեքիաթներ, բանաստեղծ. Եր․ Ծիծեռնակ հրատարակչություն), էջ 4-ից էջ 29, Անուշ Վարդանյան`
հեքիաթներ՝ «Թագավորական հեքիաթ Մուխիկի մասին», «Ջրային թագավորությունը», «Վաչագանի երազը», «Երկու ընկեր», «Հեքիաթ իրողություն ձմուկի մասին», «Պատմություն ոչ այնքան մեծ կամ փոքրիկ տղայի մասին», «Հեքիաթային պատմություն»։
- 2021 թվական, «Ֆրանսիայի մագնիսական ուժը», «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» շարքից, էջ 104-109։
- 2021 թվական դեկտեմբեր, ՀԳՄ Անթոլոգիա, «Արձակ դաշտեր»։ Անուշ Վարդանյան, (էջեր 144-148)։
- 2022 թվական նոյեմբեր- «Օդապարիկ արևը» անթոլոգիա ՀԳՄ, (Վան Արյան տպագրատուն), Անուշ Վարդանյան՝ հեքիաթներ, էջեր 107-115/
- 2022 թվական, «Ներշնչանքի թռչունը», «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» շարքից, էջ. 75-80։
- 2022 թվական, «Պապ ու տատի թոռները», էջ. 118-127։
- 2022 թվական-Արդի հայ պոեզիա՝ «Սրտագիր» անթոլոգիա ՀԳՄ, «Արմավ» հրատարակչություն, Անուշ Վարդանյան պոեզիա, էջ 101։
- 2022 թվական, «Ես եմ հիմա», «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» շարքից, ժամանակակից հայ գրողները Չարենցին, էջ 65-68։
- 2022 թվական, «Բազմաձայն երկիր Վրաստանը», «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» շարքից, էջ 185-188։
- 2023 թվական, ՀԳՄ հրատարակած «Մենք և աշխարհը» շարքից «Ամերիկան հեռու և մոտ», գրքում Անուշ Վարդանյան՝ բանաստեղծություններ։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան ամենամյա մրցանակի (2009)
- ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ Գրական վաստակի համար[2]
- ՀՀ Գիտության և կրթության նախարարության «Ոսկե մեդալ»-ով[2]
- Հայաստանի գրողների միության մեդալ[2]
- 2018 թվականին «Շարժման արևը» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է «Հրանտ, Մանուշակ Սիմոնյանների» մրցանակին։
- 2023 թվականին «Սիրո լռություն» ժողովածուն արժանացել է ՀԳՄ հատուկ մրցանակի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի գրողների միության կայքէջ
- ↑ 2,0 2,1 2,2 Ցերեկույթ «Անուշ Վարդանյան - 60»(չաշխատող հղում)