Անուշ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անուշ Վարդանյան
Ծնվել էմարտի 12, 1955(1955-03-12) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Սիրո պողոտա»
«Իրական և հեքիաթային պատմություններ»
«Սիրո մայրցամաք»
«Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը»
«Սիրո արտոնագիր»
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԱշխատավայրՀայաստանի ազգային գրադարան և Ծիծեռնակ

Անուշ Վարդանյան (մարտի 12, 1955, Երևան), հայ բանաստեղծուհի, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ է 2004 թվականից։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի մարտի 12-ին Երևանում։

Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև աշխատել է Հայաստանի ազգային գրադարանի «Հիշարժան տարեթվեր» ամսագրում։ 2000 թվականից մինչ այժմ «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Անուշ Վարդանյանը 2001 թվականին հիմնել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը և դարձել համանուն հրատարակչության տնօրենը։

Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Հայկական պոեզիա» ժողովածուում։ Հեղինակ է 10 գրքի[1]:

Տպագրված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրո պողոտա, Երևան, 2012․
  2. Իրական և հեքիաթային պատմություններ, մանկական, Երևան, 2012․
  3. Սիրո մայրցամաք, Երևան, 2010․
  4. Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը, մանկական, Երևան, 2009․
  5. Սիրո արտոնագիր, Երևան, 2008:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան ամենամյա մրցանակի (2009)
  2. ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ Գրական վաստակի համար[2]
  3. ՀՀ Գիտության և կրթության նախարարության «Ոսկե մեդալ»-ով[2]
  4. Հայաստանի գրողների միության մեդալ[2]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]