Վավերագրեր հայ եկեղեցու պատմության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վավերագրեր հայ եկեղեցու պատմության, մատենաշար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային արխիվի հրատարակչություն է։ Հիմնադրվել է 1994 թվականին։ Նախաձեռնողը և կազմողը եղել է Սանդրո Բեհբուդյանը (գիրք 1-15)։ Մատենաշարի նպատակը Հայաստանի տարբեր դիվանատներում պահպանվող վավերագրերը հավաքելն ու դրանց քննարկման բնագրերը հրատարակելն է։ Յուրաքանչյուր հատոր ամբողջացնում է Հայ եկեղեցու պատմության 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի որոշակի շրջան։

Հատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության (1921–1938 թվականներ)» (հատոր Ա, 1994 թվական), «Խորեն Ա Մուրադբեկյան. կաթողիկոս Ամենայն հայոց (հոգևոր գործունեությունը 1901-1938 թվականներ)» (հատոր Բ, 1996 թվական), «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Առաջին հանրապետության տարիներին (1918-1920 թվականներ)» (հատոր Ե, 1999 թվական), «Գէորգ Զ Չորէքչեան. կաթողիկոս Ամենայն (1918-1920 թվականներ)» (հատոր Ե, 1999 թվական), «Գէորգ Զ Չորէքչեան. կաթողիկոս Ամենայն հայոց (1930-1955 թվականներ)» (հատոր Զ, 1999 թվական), «Խրիմյան Հայրիկը և ցարական բռնապետությունը (1903-1907 թվականներ» (հատոր Է, 2000 թվական), «Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը (1813-1933 թվականներ)» (հատոր Թ, 2001 թվական), «Գէորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեջեան. կաթողիկոս Ամենայն հայոց (1866-1882 թվականներ)» (հատոր ԺԱ, 2004 թվական), «Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան. Կոստանդնուպոլսի պատրիարք (1896-1908 թվականներ)» (հատոր ԺԵ, 2007 թվական) և այլն (ցայսօր՝ 17 գիրք)։ ԺԶ հատորը հրատարակվել է կրկնակի՝ «Կարապետ եպիսկոպոս Տէր-Մկրտչեան (1866-1915 թվականներ)» (2006 թվական, կազմող՝ Գրիգոր Ավագյան) և «Վազգէն Ա Պալճեան. Ամենայն հայոց կաթողիկոս (1955-1994 թվականներ)» (2008 թվական, կազմող՝ Գևորգ Յազըճյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։