Վասիլի Սրեդին
Վասիլի Սրեդին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 24, 1948 |
Ծննդավայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հունվարի 8, 2002 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
Վասիլի Սրեդին (ռուս.՝ Васи́лий Дми́триевич Сре́дин, օգոստոսի 24, 1948, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2002, Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1972 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1972-1983 թվականներ՝ աշխատել է ԱՄՆ-ի և Կամերունի ԽՍՀՄ դեսպանատներում։
- 1983-1989 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, խորհրդական, վարիչ։
- 1989-1990 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ԱՄՆ-ի և Կանադայի վարչության բաժնի վարիչ, պետի տեղակալ։
- 1990-1996 թվականներ՝ Կանադայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 1996-1997 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
- 1997-1998 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն։
- 1998 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2001 թվականի հոկտեմբերի 17-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ պետական քարտուղար[1][2]։
- 1999 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2002 թվականի հունվարի 8-ը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մերձավորարևելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ[3]։
- 1999 թվականի նոյեմբերից մինչև 2000 թվականը եղել է Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում։ Շատ անգամ ղեկավարել Է Ռուսաստանի պատվիրակությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեի նստաշրջաններում, մերձավորարևելյան կարգավորման շուրջ բանակցություններում։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի հոկտեմբերի 1)[4]
- Արտակարգ և լիազոր դեսպան (1998 թվականի ապրիլի 17)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.10.1998 г. № 1314 "О статс-секретаре - заместителе Министра иностранных дел Российской Федерации"
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.10.2001 г. № 1237 "О Средине В.Д."
- ↑ Указ Президента Российской Федерации от 05.10.1999 г. № 1339 "О специальном представителе Президента Российской Федерации по ближневосточному урегулированию"
- ↑ Указ Президента Российской Федерации от 01.10.1993 г. № 1521 "О присвоении Средину В. Д. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса"
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.04.1998 г. № 401 "О присвоении Средину В.Д. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Կազան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 8 մահեր
- 2002 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ